ՀԳՀԾ-ի հարցով Եվրոպայի թույլ մոտեցումը՝ քաղաքական ժպիտների հետևում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104568-ՀԳՀԾ_ի_հարցով_Եվրոպայի_թույլ_մոտեցումը_քաղաքական_ժպիտների_հետևում
Երկուշաբթի օրը Թավրիզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, պաշտոնատարներին խորհուրդ տալով, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Լավ ճանաչեք թշնամուն և չխաբվեք նրանից, թե այն ժամանակ, որ բռնուցք է ցույց տալիս, և թե այն ժամանակ, որ ժպտում է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2019 09:00 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ի հարցով Եվրոպայի թույլ մոտեցումը՝ քաղաքական ժպիտների հետևում

Երկուշաբթի օրը Թավրիզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, պաշտոնատարներին խորհուրդ տալով, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Լավ ճանաչեք թշնամուն և չխաբվեք նրանից, թե այն ժամանակ, որ բռնուցք է ցույց տալիս, և թե այն ժամանակ, որ ժպտում է»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ  արևմուտքի քայլերն ու պահվածքը  խաղ  են: Նա հավելել է. «Ամերիկացիների վիճակը  պարզ է, քանի որ նրանք սուրը մերկացրել են, սակայն պիտի զգուշանալ եվրոպացիներից, քանի որ նրանք խաղ են խաղում»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հազարավոր ուսանողների, ուսուցիչների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ նշել էր.«Բազմիցս ասել էի, որ պետք չէ վստահեք ԱՄՆ-ին: Սա էլ արդյունքը: Եվրոպական երեք երկրների մասին ևս ասեմ, որ նրնաց էլ չպիտի վստահել և ցանկացած պայմանագրի համար պետք է իրական երաշխիքներ ստանալ: Հակառակ դեպքում հնարավոր չէ այս կերպ շարունակել»:

Ն.Վ. առաջնորդն ասել է.«Նրանք երբեմն ժպտալով խանչալը սիրտն են մտցնում և կեղծ գովեստներով ու ասելով. մենք գիտենք, որ դուք երբեք չեք խափանի պայմանագիրը, իրենց նպատակներն են հետապնդում»:

Իրանը պատրաստ է հավասար պայմաններում ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում կառուցողական բանակցություններ վարել Եվրոպայի հետ: Սակայն Իրանի համբերությունը չափ ունի և Եվրոպան չպետք է ժամանակ կորցնելով Իրանից ակնկալի իր պահանջների իրագործումը:

Այսօր ՀԳՀԾ-ի հարցում Եվրոպան թափանցիկություն չի դրսևորել: Անշուշտ ԻԻՀ համակարգը ոչ մի պատրվակ  կամ պատճառաբանություն չի հանդուրժելու: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալով և շրջափակումները վերսկսելով, ԱՄՆ-ը ձգտում էր Իրանին պահել այդ համաձայնության պարտավորությունների շրջանակում: Փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ն իր նպատակի իրագործման համար, Եվրոպային պարտադրել է նոր խաղ խաղալ Իրանի հետ: Դա կարելի է քննարկել ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս, այդ թվում՝ հրթիռային հարցով Իրանի հանդեպ Եվրոպայի քաղաքական պահանջներում:

Չնայած եվրոպացիները բազմիցս ասել են, որ դեմ են ԱՄՆ-ի կամայական քաղաքականություններին, սակայն Եվրոպայի կողմից ՀԳՀԾ-ի թերի իրագործումն անընդունելի է:

Եվրոպան ու բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, որ Իրանը հավատարիմ մնա ՀԳՀԾ-ին, պետք է ապահովեն այդ համաձայնության շրջանակում Իրանի շահերը:

Ակնհայտ է, որ ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանն իր ազգային ու միջազգային շահերի պահպանման համար եվրոպական կողմի հետ բանակցություններում վստահեցնող քայլեր է որոնում: Ընդգծելով այդ կետն Իրանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Բահրամ Ղասեմին, երկուշաբթի օրը մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով INSTEX-ին ասել է, որ Եվրոպան միայն  քաղաքական կամք է դրսևորել, որը մինչ օրս հաջող չի եղել, և գործերը դանդաղ են ընթանում: