Մամուլի տեսություն 19.02.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104571-Մամուլի_տեսություն_19.02.2019
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը զգուշացրել է.«Եվրոպացիները վստահելի չեն»: Իրանն ինքնաբավության է հասել բենզինի արտադրման ոլորտում
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2019 12:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  19.02.2019

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը զգուշացրել է.«Եվրոպացիները վստահելի չեն»: Իրանն ինքնաբավության է հասել բենզինի արտադրման ոլորտում

«Համդելի» օրաթերթ

Ն Վ առաջնորդ .«Պատասխանատուները պետք է զգույշ լինեն, որպեսզի չխաբվեն եվրոպացիներին»

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Պատրաստ ենք ցանկացած իրավիճակի

 

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին քննադատել է Իրանի հետ հատուկ ֆինանսական մեխանիզմի  Instax--ի դանդաղ գործընթացը, ասելով.«Այս մեխանիզմը նոր է սկսել աշխատանքը և մենք եվրոպացիներից պահանջում այդ գործարքին թափ հաղորդել»:

 

«Խորասան» օրաթերթ

Իրանը ճիշտ պահի է հասել բենզինի արտադրության ինքնաբավության

 

Պարսից ծոցի «Սեթարե» նավթազտարանի 3-րդ բլոկի շահագործմամբ, Իրանում բենզինի արտադրության ծավալներն անցել են օրական 100 միլիոն լիտրից: Այս մեծ նավթազտարանը շահագործվում է արդեն 12 տարի՝ «Թափիքո» ներդրումային , նաև Խաթամ-օլ-անբիա կայանի ու նավթընկերության համագործակցությամբ: Նավթազտարանն այսօր 45 միլիոն լիտեր «Եվրո-5» բենզին է հանձնում, որպեսզի երկրում բենզինի արտադրության ծավալները գերազանցեն սպառման ծավալներին և պատժամիջացոային պայմաններում վերանան բենզինի հետ կապված մտահոգությունները:

 

«Խորասան» օրաթերթ

Պակիստանը օպերացիա է սկսել ահաբեկիչների դեմ

 

Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ Պակիստանի ԱԳ նախարարի հեռախոսազրույցից և այդ երկիր Թեհրանի պատվիրակություն այցից մեկ օր անց, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը տեղեկացրել է ահաբեկիչների կայանների դեմ Պակիստանի օպերացիայի մեկնարկի մասին: Միաժամանակ Պահակազորը հայտարարել է, որ Ղոդսի կայանի տրամադրած ինֆորմացիայի համաձայն, հայտնաբերվել են Սիսթան ու Բալուչեսթան նահանգի վերջին ահաբեկչական հարձակման հեղինակների պատրաստման կենտրոնները: Երեք ահաբեկիչներ ձերբակալվել են: Օպերացիայի արդյունքում հայտնաբերվել է 600 կգ. պայթուցիկ նյութեր և որոշ քանակությամբ զենք: 

 

«Քեյհան» օրաթերթ

Իսրայելի հեռուստատեսության հաղորդավար «Մեր զինվորները մարդանման վայրի կենդանիներ են»

 

Սիոնիստական ռեժիմի 13-րդ կայանի հաղորդավար Օշերտ Կուտլերբ ասել է, որ իսրայելցիներն իրենց զավակներին հանձնում են բանակին, իսկ բանակը նրանց ուղարկում է օկուպացված տարածքներ, որտեղ նրանք սովորում ն վայրագություններ: 

Իսրայելցի հաղորդավարի խոսքերը զայրացրել են տարբեր շրջանակների: Նա մահվան սպառնալիք է ստացել անհայտ անձանց կողմից: Կուտլերի խոսքերին հակազդել է նույնիսկ Նեթանյահուն, ով գրել է .«Մենք հպարտանում ենք մեր զինծառայողներով»:

 

«Քեյհան» օրաթերթ

Ձերբակալվել են Սիսթան ու Բալուչեսթան նահանգի ահաբեկչական հարձակման մեղավորները. հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր 

 

«Խորասան» օրաթերթ

Ակնարկ Հիտլերի ռեժիմի հետ «Հրեականության գործակալության» համագործակցությանը

 

«Ջավան» օրաթերթ

Պակիստանին գրավելու համար Արաբիան ծախսել է 20 միլիարդ դոլար

 

Պակիստանի ժողովուրդը դեմ է Արաբիայի հետ հարաբերությունների զարգացմանը, սակայն Իսլամաբադի կառավարությունը հաշվի չառնելով ժողովրդի կամքը, Արաբիայի հետ կապերի ամրապնդումը համարում է քաղաքական առաջնահերթություն: Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի Պակիստան կատարած  երկօրյա այցի առաջին օրը, երկու երկրի միջեվ ստորագրվել է 20 միլիոն դոլարի ներդրումային պայմանագիր՝ պերոքիմիայի, էներգետիկայի, հանքային, վերականգնվող էներգիայի, ծառայությունների ու սպորտի բաժիններում: Սաուդցի գահաժառանգը նշել է, որ առաջին փուլում Պակիստանը կստանա 20 միլիարդ դոլար է և բոլորը գիտեն, որ սկզբի համար, դա հսկայական գումար է:

 

«Էբթեքար» օրաթերթ

Թրամփը սպառնացել է եվրոպացիներին, որ քննարկելու է ԻԼԻՊ-ի բանտարկյալների ազատության հարցը 

 

«Ալիք» օրաթերթ

Հայաստանը Սիրիայում մտադիր է շարունակելու իր ներդրումը մարդասիրական առաքելությանը․ Զոհրաբ Մնացականյան

news.am- Փետրվարի 16-ին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ 

Բարձր գնահատելով արաբական աշխարհի հետ Հայաստանի ավանդական ջերմ բարեկամական կապերը,նախարար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Աբուլ Ղեյտը քննարկել են Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակի և դրա բարելավմանն ուղղված հնարավոր քայլերի շուրջ: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հումանիտար իրավիճակը Սիրիայում, մասնավորապես հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները, մշտապես եղել են Հայաստանի ուշադրության կենտրոնում և Հայաստանը մտադիր է շարունակել իր ներդրումը տեղում մարդասիրական առաքելությանը:

Զոհրաբ Մնացականյանը և Ահմեդ Աբուլ Ղեյտն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների:

 

yerkir.am

Լավրովը վստահ է, որ ԱՄՆ-ի հեռանալը դրական կազդի Սիրիայում իրավիճակի կարգավորման վրա

 

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ  Լավրովը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ի հեռանալը Սիրիայից, եթե դա տեղի ունենա, դրական ազդեցություն կունենա երկրում իրավիճակի կարգավորման վրա:

«Մենք վստահ ենք, որ դա դրական ազդեցություն կունենա իրավիճակի վրա, եթե, իհարկե, մինչև վերջ հեռանան»,- ասել է նա ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշենք, որ Թրամփը ոչ վաղ անցյալում  հայտարարել է Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին, սակայն ՌԴ-ում թերահավատորեն են մոտենում այդ հարցին: