Սոցիալիզմի դեմ հարձակումը դարձել է Վաշինգտոնի նոր գործիքը Լատինական Ամերիկայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լատինական Ամերիկայում իր երկրի միջամտողական քաղաքականություններն արդարացնելու նպատակով, ասել է.«Արևմտյան կիսագնդում սոցիալիստական կարգերի անկման ժամանակը վրա է հասել և դա տեղի կունենա ոչ միայն Վենեսուելայում, այլև Նիկարագուայում ու Կուբայում»:
Թրամփը կրկին հարձակվելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և այդ երկրի պաշտոնատարների վրա, հայտարարել է.«Ես փորձում եմ խաղաղ իշխանափոխություն իրականացնել Վենեսուելայում, սակայն բոլոր տարբերակները դրված են սեղանին»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերի ընթացքում փորձում է արդարացնել Վենեսուելայում Վաշինգտոնի միջամտողական քայլերը: Նա մտադիր է վրեժ լուծել Լատինական Ամերիկայի որոշ երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի , Կուբայի ու Նիկարագուայի սոցիալիստական ռեժիմներից:
Սոցիալիզմ եզրույթն այն դեպքում է Թրամփի կողմից որպես սպառնալիք գործածվում, երբ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններով, հատկապես արևելյան բլոկի փլուզմամբ, Լատինական Ամերիկայի սոցիալիստական պետությունները տարածություն պահպանելով մարքսիստական գաղափարներից, ուշադրություն են դարձրել նոր հասկացությունների ու գաղափարներ վրա, ներառյալ «Ազատատենչություն», «Հավասարություն», «Արդարատենչություն» և «Պաշտպանություն բռնահարվածներին»:
Իրականում, Լատինական Ամերիկայի երկրներում ձևավորված նոր ձախամետ շարժումները, վերջին տասնամյակների ընթացքում հաջողել են դիմակայել Վաշինգտոնի ընչաքաղցություններին: Անցած տասնամյակների ընթացքում իրենց գաղափարները պաշտպանելու այդ երկրների վճռականությունը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ն ձախողի այդ երկրներում իշխելու գործում: Ուստի վերջին տարիներին, հատկապես 2016 թվականի հունվարին Թրամփի իշխանության գալուց ի վեր, ԱՄՆ-ի քաղաքականությունների մի մասը կենտրոնացել է Լատինական Ամերիկայի երկրներ ներթափանցելու վրա: Այս շրջանակում, ԱՄՆ-ն տարբեր ծրագրեր է իրականացնում: ԱՄՆ-ն աջակցում է աջամետ կառավարությունների իշխանության գալուն: Հովանավորում է անկախ պետությունների ընդդիմադիրներին: Հանրային կարծիքի ուշադրությունը գրավելու համար իր օրակարգում է ներառել քաղաքական, տնտեսական ու սոցիալական լարվածությունների առաջացումը: Որպես օրինակ՝ Կուբայի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումը և ճնշումների գործադրումը, իսկ Վենեսուելայում Մադուրոյի ձախակողմյան կառավարության տապալումն ԱՄՆ-ի ծրագրերի մաս են կազմում:
Թրամփի Ազգային անվտանգության խորհրդատու Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վենեսուելայի, Կուբայի ու Նիկարագուայի գործող կառավարությունները, սոցիալիստ են և ապակայունացնում են արևմտյան կիսագունդը և Կարակասը այս եռանկյունու առաջին կողմն է, որը փլուզվեց:
Այնուամենայնիվ թվում է, որ Լատինական Ամերիկայում ձախամետ երկրները ոչ միայն տարածաշրջանում վտանգել են Վաշինգտոնի շահերը, այլև մեծ խոչընդոտ են հանդիսացել տարածաշրջանում ու աշխարհում Վաշինգտոնի միջամտողական քաղաքականությունների շարունակման ճանապարհին: Ներկայումս ԱՄՆ-ի իշխանությունները փորձում են օգտագործելով սոցիալիզմ եզրույցը և դատապարտելով այդ երկրներին սոցիալիստական քաղաքականություն վարելու համար, արդարացնել իրենց միջամտողական քաղաքականությունները տարածաշրջանի երկրներում և աշխարհի ժողովուրդներին նախախատրաստել՝ քայլել այդ երկրների դեմ Վաշինգտոնի քաղաքականությունների հետ: Ուստի հաշվի առնելով Վենեսուելայում Խուան Գուայդոյի միջոցով հեղաշրջում իրականացնելու Թրամփի ջանքերից հետո, չի բացառվում որ առաջիկա շաբաթներին ու ամիսներին ԱՄՆ-ն ինտենսիվ միջամտություն կատարի նաև Կուբայի, Նիկարագուայի և նույնիսկ Բոլիվիայի նման անկախ երկրներում: