Մամուլի տեսություն 20.02.2019
Իրանի չորեքշաբթի օրվա մամուլը հիմնականում անդրադարձել է Թրամփի դեմ ԱՄՆ-ի 16 նահանգների պատասխանատուների դատական հայցին և Իրանի հարավ-արևելյան մասում տեղի ունեցած ահաբեկչական դեպքի հետ կապված մի քանի հոգու ձերբակալությանը:
«Համդելի» օրաթերթ
Արտակարգ իրավիճակի հայտարարմանը զուգընթաց, ԱՄՆ մի քանի քաղաքներում բողոքի երթ է անցկացվել
ԱՄՆ 16 նահանգների պատասխանատուները դատական հայց են ներկայացրել Թրամփի դեմ
ԱՄՆ 16 նահանգների պատասխանատուներ դատական հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ։ Տեղական իշխանությունները, այդ թվում՝ Կալիֆորնիա և Նյու Յորք նահանգների ղեկավարները, հանդես են եկել նախագահի դեմ՝ նրա կողմից երկրում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու համար։ Բողոքի ակցիային մասնակցել են Կալիֆորնիայի, Կոլորադո , Կոնեկտիկուտ, Դելավեր, Հավայի, Իլինոյս, Մայն, Մերիլենդ, Մինեսոթա, Նեվադա, Նյու Ջերսի, Նյու Մեքսիկո, Նյու Յորք, Օրեգոնի, Վիրջինիա և Միչիգան նահանգները: Բացի Մերիլենդից, մյուս բոլոր նահանգներում, կառավարությունը գտնվում է դեմոկրատների իշխանության տակո:
Դատական գործի հարուցումը հակադարձ քայլ էր ԱՄՆ նախագահի վերջին որոշումների դեմ: Թրամփը ստորագրել է արտակարգ դրության մասին որոշումը, որը հնարավորություն կտա նրան 8 միլիարդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար՝ առանց Կոնգրեսի համաձայնության: Թրամփի այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Կոնգրեսը մերժել է ապահովել պատի կառուցման 7.5 միլիարդ դոլարի բյուջեն: Թրամփի կառավարությունը փորձում է այդ քայլով մյուս սեկտորներից՝ մասնավորապես արտակարգդրության ու ռազմական բյուջեներից օգտվել պատի կառուցման համար:
«Խորասան» օրաթերթ
Զահեդնի ահաբեկչական դեպքի հեղինակը պակիստանցի է եղել
«Մարդոմսալարի» օրաթերթ
Ոչնչացվել է Խաշ-Զահեդան ճանապարհի ահաբեկչական դեպքի հեղինակների կենտրոնը
Իրանի անվտանգության նախարար .Անպատասխան չենք թողնելու ահաբեկիչների այդ քայլը
«Խորասան» օրաթերթ
Սանդերսը մասնակցելու է ԱՄՆ 2020 թ.-ի ընտրապայքարին
Հենց այն օրերին, երբ ԱՄՆ նախագահը Մադուրոյին ուղղված ուղերձում հայտարարել է, որ սոցիալիզմը մեռած գաղափարախոսություն է և այլևս ԱՄՆ-ում ոչ մի տեղ չի զբաղեցնում, ամերիկացի հին դեմոկրատ սոցիալիստն աշխատանքի է անցել: Վերմոնտի նահանգի սենատոր Բերնի Սանդերսն իր թեկնածությունն է դրել 2020 թ.-ի ընտրություններում: Նա անկախ թեկնածու է և նախնական ընտրապայքարում մասնակցելու է դեմոկրատների ներկուսակցական գործընթացին: 77-ամյա Սանդերսը, որը ճանաչված է որպես ձախակողմյան ու առաջատար քաղաքական գործիչ, ասել է, որ նախկին ընտրություններում «Քաղաքական հեղափոխություն» է սկսել ԱՄՆ քաղաքական դաշտում և այսօր հասել է այդ հեղափոխությունն առաջ տանելու ժամանակը: Շատերը նրան համարում են Սենատի ամենաձախ քաղաքական գործիչը:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Նոր էջ՝ Թեհրան-Պեկին հարաբերություններում
Հասան Ռոհանիի կառավարության չորս նախարարներ և իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, երեքշաբթի առավոտյան մեկնել են Պեկին:
«Խորասան» օրաթերթ
Լուսահոգի Իմամ Խոմեյնիի շտաբի կողմից բացվել են 41 հազար աշխատատեղեր
Լուսահոգի Իմամ Խոմեյնիի շտաբն ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին , 50 հազար միլիարդ թումանի ներդրումներ է կատարել և այդպիսով Իրանի աղքատ քաղաքներում 41 հազար աշխատատեղ է ստեղծել:
yerkir.am
ԱՄՆ-ը սպառնալիքի տակ է դրել իրանական միջուկային գործարքի հարցով պայմանավորվածությունը. Լավրով
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Վաշինգտոնը սպառնալիքի տակ է դրել իրանական միջուկային ծրագրի հարցով ամբողջ պայմանավորվածությունը` դուրս գալով Գործողությունների համատեղ համապարփակ պլանից:
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքերով` ստեղծված իրավիճակում մեղավոր է բացառապես ԱՄՆ-ը: Լավրովն ընդգծել է, որ ամերիկյան իշխանությունների գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանային լարվածության աճին, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման «խարխլմանը»:
armtimes.com
Ամերիկան իրավունք չունի թելադրել Հայաստանին, որ մարդասիրական խումբ չուղարկի Սիրիա․ Սասունյան
Ամերիկան իրավունք չունի թելադրել Հայաստանին, որ մարդասիրական խումբ չուղարկի Սիրիա: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունայնը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Վերջերս ԱՄՆ կառավարությունը մի նոր ու ավելորդ վեճ ստեղծեց՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության հետ:
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Հայաստանի կառավարությունը որոշեց Սիրիա ուղարկել 83-հոգանոց բժիշկների, ականազերծողների եւ այլ մասնագետների մարդասիրական խումբ՝ Հալեպի կարեւոր, սակայն նոսրացող հայկական համայնքին աջակցություն ցուցաբերելու համար։ Նախկինում Հայաստանը մարդասիրական օգնությամբ բեռնված չորս օդանավ էր ուղարկել սիրիացի ժողովրդին։
Փետրվարի 8-ին ռուսական բեռնատար ինքնաթիռը հայկական խմբին տեղափոխեց Հալեպ։ Ակնհայտորեն, Ռուսաստանի կողմից այս փոքրիկ դերը բավական էր, որպեսզի առաջ բերեր սառը պատերազմի կողմնակիցների զայրույթը Վաշինգտոնում։ Փետրվարի 13-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածեց Պետդեպարտամենտի հայտարարությունը՝ քննադատելով հայկական մարդասիրական խմբի գործուղումը Սիրիա։
«Մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ որեւէ ներգրավվածություն, անկախ այն բանից, թե այդ քաղաքացիական անձանց աջակցություն ցուցաբերելու նպատակով է, թե ռազմական ուղղվածության: Մենք չենք պաշտպանում նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ որեւէ համագործակցություն այս առաքելության նպատակով», հայտարարել է Պետդեպարտամենտը։
Այս հայտարարությունը հակադրություն ստեղծեց ոչ միայն Հայաստանի կառավարության, այլ նաեւ Հայաստանի բնակչության հետ, որոնց Միացյալ Նահանգները վերջին տարիներին փորձում էր իր կողմը գրավել։ Ավելի կարեւոր է՝ այս սադրիչ հայտարարությունը զայրացրեց ամերիկահայ խոշոր համայնքին։
Հայկական խմբի ներգրավվածությունը Սիրիայում հիմնված էր մի քանի գործոնների վրա.
1) Սիրիայի արաբները կարեւոր դեր են խաղացել՝ փրկության ապաստան տրամադրելով Հայոց ցեղասպանությունից կենդանի մնացածներին, այդ թվում՝ տողերիս հեղինակի նախնիներին։ Շատ տեղին է, որ Հայաստանի կառավարությունը եւ համայն հայությունը փոխադարձեն Սիրիայի բարյացակամությանը՝ օգնության հասնելով տեղի կարիքավոր հայերին եւ ընդհանրապես սիրիացիներին։
2) Հայաստանի կառավարությունը մարդասիրական խումբը ուղարկել է Հայաստանի եւ Սիրիայի կողմից 2001 թ. ստորագրված միջպետական համաձայնագրի հիման վրա: Հետեւաբար, այս գործողությունը ոչ միայն մարդասիրական բնույթ է կրում, այլեւ համապատասխանում է միջազգային իրավունքի պահանջներին:
3) Մյուս կողմից, Միացյալ Նահանգներն իր ռազմաօդային ուժերը եւ զինվորներին Սիրիա է ուղարկել առանց Սիրիայի կառավարության համաձայնության, դրանով իսկ խախտելով բոլոր համապատասխան միջազգային օրենքները։ Այս անօրինական գործողությունը կատարել է ոչ թե Հայաստանը, այլ Միացյալ Նահանգները:
4) Թրամփի վարչակազմը եւ հատկապես ազգային անվտանգության հարցերով ռազմատենչ խորհրդական Ջոն Բոլթոնը ձգտում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից եւ ավելի մոտեցնել ամերիկյան ազդեցության ոլորտին։ Ցավոք, Սիրիայում իր հայրենակիցներին ուղարկված Հայաստանի կառավարության մարդասիրական օգնության քննադատությունը սեր չի ներշնչում հայերին Միացյալ Նահանգների նկատմամբ ։ Ընդհակառակը, դա թշնամացնում է համայն հայությանը։ ԱՄՆ դիրքորոշումը պարզապես արտացոլում է Թրամփի պաշտոնյաների թերի գիտելիքները Մերձավոր Արեւելքի իրողությունների վերաբերյալ։ Անիմաստ է փորձել ստիպել Հայաստանին դադարեցնել մարդասիրական խմբի ուղարկումը Սիրիա, շատ լավ գիտակցելով, որ նման ճնշումը մերժվելու է՝ ստիպելով ամերիկյան կառավարությունը երեւալ թույլ եւ անկարող։ ԱՄՆ պաշտոնյաները պետք է իմաստություն ունենան հասկանալու, թե երբ պետք է իրենց ազդեցությունը գործադրեն, երբ՝ոչ։ Տվյալ դեպքում, Հայաստանի վրա ճնշման գործադրումը հակառակ ազդեցությունն ունեցավ. դա ծառայեց միայն Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը։ Բարեբախտաբար, նման փոքր հարցը չի կարող վնաս հասցնել ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերություններին։ Հայերը հասկանում են, որ ԱՄՆ-ի դժգոհությունն ավելի շատ ուղղված է Ռուսաստանին եւ Իրանին, քան Հայաստանին: ԱՄՆ կառավարությունը քաջատեղյակ է, որ հայկական զորքերը մասնակցել են միջազգային խաղաղապահ առաքելություններին, ինչպիսիք են Աֆղանստանը, Իրաքը, Կոսովոն եւ Լիբանանը:
5) Միացյալ Նահանգների կառավարությունը կորցրել է իր բարոյական հեղինակությունը՝ դասախոսություն կարդալու հայ ժողովրդին ցանկացած թեմայի վերաբերյալ, հաշվի առնելով այն փաստը, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում իրար հաջորդող ԱՄՆ նախագահները հրաժարվել են արտասանել Հայոց ցեղասպանություն եզրը՝ Թուրքիայի բռնապետական վարչակարգի ճնշումների տակ:
Ամերիկացիները, ռուսները եւ մնացած բոլորը պետք է հասկանան, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետապնդել իր ազգային շահերը`անկախ այլ ազգերի ցանկություններից: Ոչ մի ճնշում չի կարող հայ ժողովրդին հետ պահել իր սեփական նպատակներից:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի