ԱՄՆ-ի միջազգային մեկուսացումը Թրամփի օրոք
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104655-ԱՄՆ_ի_միջազգային_մեկուսացումը_Թրամփի_օրոք
ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի նախագահության օրոք աննախադեպ ինտենսիվությամբ հետևեց իր միակողմանի քաղաքականությանը:
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Փետրվար 21, 2019 17:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի միջազգային մեկուսացումը Թրամփի օրոք

ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի նախագահության օրոք աննախադեպ ինտենսիվությամբ հետևեց իր միակողմանի քաղաքականությանը:

Թրամփը «Նախ Ամերիկան» կարգախոսի շրջանակում առաջնահերթություն տալով ԱՄՆ-ի շահերին ու նպատակներին, իհարկե առանց ուշադրություն դարձնելու այլ երկրների շահերին, համոզված է, որ Վաշինգտոնի վարած  միակողմանի ու եսակենտրոն քաղաքականությունը կհանգեցնի այդ երկրի հզորացմանը և այդ երկրի մրցակիցների հաղթահարմանը:

Տարբեր բնագավառներում Թրամփի վարչակազմի միակողմանի քայլերը, որոնք հիմնված են  բռնության վրա, ոչ միայն զայրացրել են ԱՄՆ-ի մրցակիցներ Չինաստանին ու Ռուսաստանին, այլև Վաշինգտոնի եվրոպացի գործընկերները ևս քննադատան դիրքորոշում են որդեգրել նրա  նկատմամբ և պահանջել են փոխել այդ քաղաքականությունները:

Թրամփի կառավարության վարած քաղաքականությունների պարտության հարթակը հանդիսացավ Մյունխենյան անվտանգության կոնֆերանսը, որտեղ բոլորը դեմ հանդես եկան ԱՄՆ-ի ու Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականությանը: 

Մյունխենյան կոնֆերանսում, ամերիկացի ավագ պաշտոնատարներն, ինչպես ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը. փորձեցին ԱՄՆ-ի կողմնորոշումն ու պահանջները հրամցնել մյուս երկրներին, սակայն  հաջողություն չունեցան, ինչը զարմացրեց Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնատարներին, այդ թվում՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանին, ով չորեքշաբթի օրն իր թուիթերյան էջում գրեց.«Երբեք չէի պատկերացնում, որ ԱՄՆ-ի կառավարությունը Մյունխենի  անվտանգության  կոնֆերանսում կարող է այս աստիճան մեկուսանալ»:

2019 թվականին  Մյունխենի անվտանգության կոնֆերանսի կարևոր կետը կարելի է համարել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու համար եվրոպացիներին համոզելու ուղղությամբ ԱՄՆ-ի գործադրած ջանքը, ինչը միջազգային հարցերի վերլուծաբանների համոզմամբ, ձախողման մատնվեց: Չնայած ՀԳՀԾ-ից դուրս գալու և Իրանին ընդդիմանալու ուղղությամբ  Վաշինգտոնի բարձրաստիճան  պաշտոնատարների ճնշումներին, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնատարների ու եվրոպական եռյակի նոր դիրքորոշումը, վկայում է միջուկային համաձայնագիրը պահպանելու նրանց վճռակամության մասին:  Եվրոպայի արտաքին քաղաքականության  հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Մյունխենի կոնֆերանսում հայտարարեց. «Եվրոպան, բոլոր ճնշումներով հանդերձ, շարունակելու է հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին»: Նրա ասելով. «Իրանի հետ միջուկային համաձայնագրի պահպանումն անվտանգության հարց է»:

Թեև Մյունխենյան անվտանգության կոնֆերանսում ավելի բացահայտվեց միջազգային կարևոր հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև ճեղքը, սակայն կարելի է  հատկապես ՀԳՀԾ-ի հարցում Իրանի ճշմարտացիության ապացույցը համարել Մյունխենյան համաժողովի մեծ ձեռքբերումը: Մյուս կողմից ներկայումս պարզվել է, որ ավելի է խորացել Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև առկա ճեղքը: 

ԻԻՀ ԱԳՆ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, «Ալ-Մենար» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշեց, որ Մյունխենի և Վարշավայի նիստերն ապացուցեցին, որ ԱՄՆ կառավարությունը մեկուսացել է: 

Ներկայումս Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները, որոնց վրա Սպիտակ տունը մեծ հույս էր դրել, դեմ են հանդես եկել ԱՄՆ-ի հակաիրանական անտրամաբանական ու բռնատիրական դիրքորոշմանը: Ատլանտյան օվկիանոսի երկու կողմում առկա բազմաթիվ տարաձայնությունների կարգավորման համար  դրական հեռանկար չկա: Այսքանից հետո կարելի է  ենթադրել, որ համաշխարհային իրադարձությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն օրեցօր ավելի է մեկուսանում համաշխարհային ասպարեզում: