Ռուսական արդիական կործանիչներ գնելով Հայաստանը ի՞նչ նպատակ է հետապնդում
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է.«Հայաստանը ՌԴ-ից գնել է 12 Su-30 sm կերծանիչներ և մինչև 2019թ. ավարտը կստանա 4-ը»:
Տոնոյանը հավելել է.«Հայաստանը արդիականացնում է իր հնացած սպառազինությունը դրանք փոխարինելով ռուսական արտադրության արդիական սպառազինությամբ»:
Հատկանշական է, որ Su-30 sm-ը 4-րդ սերնդի կործանիչ է, որի արագությունը հասնում է 2125 կմ. ժամ արագության և կարող է 17 հազար մետր բարձրությամբ թռիչք իրականացնել:
Այս կործանիչը կարող է կրել մինչև 8 տոննա ծանրությամբ կառավարվող ռումբեր ու ոչ կառավարվող հրթիռներ:
Su-30 sm կործանիչը նաև հարմար է օդային մարտերի, ցամաքային ուժերին հովանավորելու և հետախոզական աշխատանքներ իրականացնելու համար: Su-30 sm համարվում է ամերիկյան F-15-ի մրցակիցը:
Հայաստանի այս քայլը տեղի է ունենում այն դեպքում, երբ Ադրբեջանը իր սպառազինական գնումներով կարողացել է իր օգտին փոխել ուժերի հավասարությունը: Այս երկիրն անցյալ տարվա ընթացքում առհասարակ Իսրայելի և ՌԴ-ի հետ ստորագրած պայմանագրերով բարելավել է իր ռազմական կարողությունները ԱԹՍ-երի, հրետանային, հարձակողական ու պաշտպանական բաժիններում:
Ադրբեջանի կողմից սպառազինությունների գնման քայլը և Հայաստան-Ադրբեջան ռազմական կարողությունների հավասարության խախտումը պատճառ է դարձել, որ հաշվի առնելով ԼՂ խնդրի առկայությունը, Երևանին մտահոգեն Ադրբեջանի մտադրությունները: Այդ պատճառով էլ Հայաստանը նույնպես սպառազինություն է գնում տարբեր երկրներից, որպեսզի կարողանա իր օգտին փոխել ռազմական ուժի հավասարությունը:
Այժմ ՌԴ-ից Su-30 sm կործանիչների գնումը Հայաստանին հնարավություն է տալիս, որ տարբեր կողմերում զարգացնի հարձակողական կարողությունները: Ռազմական ուժերի արդիականացմանը զուգահեռ, օդային գերազանցություն ձեռք բերի:
Այս հատկությունները հայաստանյան ուժերին հնարավությունն են տալիս, որ հավանական պատերազմի բռնկման դեպքում, ավելի մեծ հսկողություն ունենան պատերազմի օդային դաշտում և կարողանան կանխել այդ երկրի ցամաքային ուժերի դեմ Ադրբեջանի օդուժի գործողությունները: Տարբեր, այդ թվում՝ Պարսից Ծոցի պատերազմի փորձը ցույց է տվել, որ օդուժի գերազանցությունը մեծ նշանակություն ունի ցամաքային ուժերի հաղթանակի ու առաջխաղացման հարցում:
Որովհետև հակառակորդի ցամաքային ուժը օդային գերազանցության բացակայության դեպքում թուլանում և կորցնում է դիմադրության ու մանևերի հնարավորությունը: Այնպես ինչպես ԱՄՆ-ի օդուժի փորձագետ Ջեմզ Բրաունն է շեշտում.«Օդային ոլորտում գերազանցություն ունեցող ոչ մի երկիր պատերազմում չի պարտվել»:
Այդուհանդերձ երկու երկրներն էլ պետք է նկատի ունենան, որ պատերազմը խնդրի լուծման ամենավատ տարբերակն է: Պատերազմական ելքի ընտրության դեպքում ոչնչանալու են երկու երկրների դրամագլուխները և ռազմական քաշքշուկների թոհուբոհում, երկու երկրների ժողովուրդները կորցնելու են իրենց առաջադիմության հնարավորությունները և կյանքը: Հետևաբար, դիվանագիտությունը և բարիդրացիական նորմերի հարգումն ամենալավ ու ամենաազդեցիկ ռազմավարությունն են՝ առկա հակամարտությունը կարգավորելու համար:
Անցած օրը Բաքուն հայտարարել է, որ հակամարտության գոտում խոցել է Հայաստանին պատկանող մի ԱԹՍ: Հետևաբար կարող ենք եզրակացնել, որ հաշվի առնելով Ադրբեջանի բանակի սպառազինման ու Բաքվի կողմի իրականացվող ռազմական քայլերը Հայաստանը իր զինված ուժերին հզորացնելուց բացի այլընտրանք չունի: