Մամուլի տեսություն 22.02.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104689-Մամուլի_տեսություն_22.02.2019
Փետրվարի 22-ին իրանական մամուլի հիմնական թեմաներն են Իրանի ռազմածովային ուժերի մեծ զորավարժությունը հարավային Հորոզի նեղուցում և ահաբեկչության հարձակումներին դիմակայելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Փետրվար 22, 2019 14:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22.02.2019

Փետրվարի 22-ին իրանական մամուլի հիմնական թեմաներն են Իրանի ռազմածովային ուժերի մեծ զորավարժությունը հարավային Հորոզի նեղուցում և ահաբեկչության հարձակումներին դիմակայելու անհրաժեշտությունը:

«Իրան»

 

Աշախարհի անգլիալեզում ԶԼՄ-ները անդրադառնալով Իրան-ԱՄՆ լարվածության սրմանն անդրադարձել են  Իրանի բանակի ծովուժի Վելայաթ-97 զորավարժության անցկացմանը:

 

 

 

«Ֆարահիխթեգան»

 

Իրանի Քորդեսթան նահանգում ոչնչացվել են ԻԼԻՊ-ի երկու ահաբեկչական խմբեր

 

ԻԼԻՊ-ին պատկանող երկու ահաբեկչական խմբեր, որ փորձում էին ռմբադրություն և այլ ահաբեկչական քայլեր իրականացնել, բացահայտվել ու ձերբակալվել են Իրանի Քորդեսթան նահանգի անվտանգության աշխատակիցների կողմից:

 

 

 

«Համշահրի»

 

Սանդեսը արձագանքել է Թրամփի ընտրական արհամարհանքին

 

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի գալիք նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից Բրենի Սանդերսին խելագար է անվանել, Սանդերսը նույնպես նրան ռասիստ ու խարդախ է կոչել՝ խոստանալով որ հաղթելու է Թրամփին:

Երեկ արձագանքելով գալիք նախագահական ընտրություններում Սանդերսի թեկնածության հայտարարմանը Թրամփը իր թուիթերյան էջում գրել է.«Խելագար Բրենին մրցակցության մեջ է մտել: Հաջողությունը նրան»:

Հակադարձելով թուիթերում Դոնալդ Թրամփի գրառմանը, Սանդերսը գրել է.«Խելագարությունն այն է, որ մենք ունենք ռասիստ, խարդախ ու սեռերի մեջ խտրականություն դնող նախագահ: Մենք ժողովրդին կհամախմբենք և ոչ միայն Թրամփին պարտության կմատնենք, այլ կհեղաշրջենք ԱՄՆ-ի քաղաքական ու տնտեսական կյանքը»:

 

«Ջամե Ջամ»

Պակիստան.«Զահեդանի ահաբեկչական հարձակման հարցով կհամագործակցենք Իրանի հետ»

Պակիստանի ԱԳ նախարարն ասել է.«Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգում տեղի ունենցած ահաբեկչական հարձակման հարցով Պակիստանը պատրաստ է ցանկացած ամեն կերպ համագործակցել ԻԻՀ-ի հետ»:

 

«Համշահրի»

Գուայդոն Կոլումբիայի սահման է գնալու

Վենեսուելլայի ինքնակոչ նախագահ Խուան Գուայդոն, ով շաբաթ օրը հայտարարել էր որպես վերջնաժամկետ Վենեսուելլայի ժողովրդին մարդասիրական օգնությունները ուղարկելու համար ավտոբուսների շարասյան ու ընդդիմության որոշ անդամների հետ մեկնում է Կոլումբիայի հետ սահմանամերձ շրջան: Նրա այս քայլը մեկնաբանվել է որպես ուժի ցուցադրություն Վենեսուելլայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ:

Վենեսուելլայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրահանգով այդ երկրի բանակը պատրաստ վիճակի է բերվել:

Չորեքշաբթի օրը նա ավտոբուսների վարորդներին խրախուսել է, որ օգնությունները ստանալու համար մեկնեն սահմանային շրջաններ:

Ճգնաժամային իրավիճակում գտնվող Վենեսուելլայի ժողովրդին սնունդ ու դեղորաք տրամադրելը Մադուրոյի ու Գուայդոյի պայքարի հիմական առանցքն է:

 

 

«Ջամե Ջամ»

Իրանը 2018թ. գիտության արտադրության առաջատարների շարքում

 

 

«Իրան»

Աջակցելով քրդերին, Դամասկոսը հայտարարել է, որ Սիրիան մասնատելի չէ

Այն բանից հետո երբ Սիրիայի քրդերը Դամասկոսի հետ բանակցելու պահանջ են ներկայացրել ու միաժամանակ իրենց պայմաններն են առաջ քաշել՝ Սրիայի կառավարության քաղաքական ու լրատվական հարցերով խորհրդական Բեսիե Շաաբանը հայտարարել է.«Կենտրոնական իշխանությունը քրդերին Սիրիայի բնակչության մի մասն է համարում և պարտավորվում է արտաքին ուժերի դեմ պաշտպանել նրանց, սակայն Սիրիայի իշխանությունը դեմ է քրդերի անկախ իշխանության ձևավորման հետ»:

Բաշշար Ասադի խորհրդականը շեշտել է.«Սիրյիայի կառավարությունը համոզված է, որ եթե երկրի հյուսիսային շրջաններում բնակված քրդերին  ինքնավարություն տրվի ճանապարհ կհարթվի Սիրիայի մասնատման համար»: Նա հավելել է.«Սիրիայի դռները բոլոր խմբերի առջև բաց է և բոլորը օրենքի առջև հավասար են»: Նա շեշտել է, որ քրդերը արժեքավոր ժողովուրդ են Սիրիայում:

 

«Ջամե Ջամ»

Վելայաթ-97 զորավարժության ընթացքում «Ֆաթեհ» սուզանավի և «Սահանդ» սկադրային ականակիր նավի առաջին ներկայությունը

Իրանական արտադրության «Ֆաթեհ» սուզանավը և «Սահանդ» սկադրային ականակիրը առաջին անգամ մասնակցում են Իրանի ռազմածովային ուժերի «Վելայաթ-97» զորավարժությանը:

 

tert.am

«Փաստ». Վարչապետի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան այնքան էլ դուր չի եկել արևմտյան տերություններին

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ վարչապետի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան այնքան էլ, մեղմ ասած, դուր չի եկել արևմտյան տերություններին, և նրանք փորձել են իրենց վերաբերմունքն արտահայտել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար,  դեսպան Պյոտր Սվիտալսկու միջոցով:

Ըստ տեղեկությունների՝ լեհ դիվանագետն իր հանդիպումներից մեկի ժամանակ հասկացրել է ՀՀ ղեկավարությանը, որ այդ այցն «առանձնապես ոգևորիչ չէ»: Սակայն հասկանալի է, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն, այցը նախատեսված է, և վարչապետը փետրվարի 27–ին կմեկնի Թեհրան:

 

 

 

News.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ տարաձայնությունները կարգավորման ընթացքում են. Պեսկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ կառավարման դեֆիցիտ չկա, չնայած գլխավոր քարտուղարի նշանակման հարցում տարաձայնություններին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԲԿ-ն:

«Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ անդամների շրջանում ոչ մի ֆրուստրացիա չեն ապրում, եւ ՀԱՊԿ-ում ղեկավարության ոչ մի վակուում չկա»,- ասել է Պեսկովը: Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ կազմակերպությունն ունի գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող:

«ՀԱՊԿ անդամների շրջանում որոշ տարաձայնություններ կան, որոնք այս պահին կարգավորվում են, այս գործընթացը շարունակվում է»,- հավելել է Պեսկովը՝ նշելով, որ դրա հետ մեկտեղ օպերատիվ կառավարման դեֆիցիտ չկա:

 

7or.am

ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի

ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի

ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 22-ին Վիեննայում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում հայտարարել է ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի քաղաքականության աջակցության ծառայության տնօրենի տեղակալ Չարլզ Լոնսդեյլը, ով, ի դեպ, եղել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը (2008-2012թթ.):

«Մենք մեծ հետաքրքրությամբ հետևում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի զարգացումներին՝ վերջին շրջանում նաև դրական դինամիկայի հույսով, որը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Իլհամ Ալիևի պարբերական դարձած ոչ պաշտոնական հանդիպումներով»,- ասել է Լոնսդեյլը:

Ընդգծելով ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կողմերի հանձնառությունը՝ նա աջակցության պատրաստակամություն է հայտնել, եթե կողմերը դրանում հետաքրքրված են:

«Բայց մենք ուղղակիորեն ներգրավված չենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքում»,- նշել է ծառայության տնօրենի տեղակալը: