ԱՄՆ-ի հովանավորությամբ Սաուդյան Արաբիան դավադրություն է նյութում տարածաշրջանում
Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման ղեկավարն ասել է. «Սաուդյան Արաբիայի հովանավորությունը վայելող թաքֆիրականները Պակիստանում ահաբեկչական գործողություններ են իրականացնում, եվ խնդիրներ առաջացնում այնպիսի հարևան երկրների համար, ինչպես՝ Հնդկաստանն ու Աֆղանստանը և Պակիստանը պետք է դա գիտակցի»:
Զորավար Ղասեմ Սոլեյմանին հինգշաբթի օրն ասել է. «Պակիստանի ժողովուրդն ու կառավարությունը չպետք է թույլ տան, որպեսզի Սաուդյան َԱրաբիայի գումարները հայտնվեն ահաբեկիչների տրամադրության տակ և Պակիստանին կանգնեցնեն աշխարհի դեմ»:
Սաուդյան ռեժիմը, ԱՄՆ աջակցությամբ, ապակառուցողական դեր է խաղում տարածաշրջանում եւ փորձում է ահաբեկիչների աջակցությամբ Իրանի սահմաններն ապակայունացնել:
Պակիստանի սահմանամերձ շրջանում ահաբեկիչների ներթափանցումը եւ Սաուդյան ռեժիմի աջակցությունը թաքֆիրական խմբերին և Պակիստանում ահաբեկչության դեմ պայքարի հարցով ուժեղ կամքի բացակայությունը, պատճառ են դառնում, որ ահաբեկչական խմբերը երբեմն անապահովություն առաջացնեն Իրանի սահմանամերձ շրջաններում:
Փետրվարի 13-ին Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բալուչեստան նահանգում, Խաշ-Զահեդան մայրուղու վրա, Իրանի իսլամական հանրապետության սահմանապահներին տեղափոխող ավտոբուսը ահաբեկչական հարձակման էր ենթարկվել, որի հետևանքով Իրանի սահմանների 27 պաշտպաններ նահատակվել են:
Իրանի սահմանապահ ուժերի դեմ իրականացրած մահապարտ ահաբեկիչը պակիստանիցի էր, որը ցույց տվեց, որ ահաբեկչության դեմ պայքարում Պակիստանի սահմանին չկա ուժեղ կամք:
Վահաբիզմը արմատացած է Պակիստանում, եւ Սաուդյան Արաբիայի հովանավորությամբ կրոնական դպրոցները կարողացել են դառնալ ահաբեկչության արտադրության կենտրոններ:
Երամիությունը վերջերս Սաուդյան Արաբիայի անունը դրել է սեւ ցուցակում որպես ահաբեկչության ֆինանսավորող երկիր:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է. «Սաուդական իշխանությունը որպես արմատական մտածողության ելակետ, համարվում է աշխարհով մեկ կազմակերպված ահաբեկչության և ծայրահեղականության տարածման կենտրոնը»:
Վահաբիական մտածողության ազդեցության եւ Սաուդյան Արաբիայի աջակցությամբ կրոնական դպրոցների կրթության շնորհիվ, Պակիստանը դարձել է թաքֆիրական խմբերի կենտրոնը:
Նման պայմաններում, պակիստանցի պաշտոնյաներից ակնկալվում է միջոցներ ձեռնարկել այդ երկրի սահմանից ահաբեկիչների մուտքն Իրան արգելելու համար:
Ահաբեկիչների դեմ պայքարում Պակիստանի ներկայիս մոտեցումը Իրանի համար անընդունելի է եւ ընդհանուր սահմաններում անվտանգության անհրաժեշտությունը պահանջում է Պակիստանում ավելի շատ պետական ջանքերի:
Հակառակ դեպքում, Իրանը վճռական է իր սահմանները պաշտպանելու, ահաբեկիչների դեմ պայքարելու եւ իրանցի սահմանապահների վրեժխնդրության համար, որոնք զոհվել են Զահեդանի ահաբեկչական գործողության հետևանքով:
Ղոդս ստորաբաժանման հրամանատարն ասել է, որ Իրանի իսլամական հանրապետությունը վրեժ կլուծի թաքֆիրական ահաբեկիչներից, որոնց ձեռքերը ողողված են իրանցի երիտասարդների արյամբ»:
Իրանը կարեւոր դերակատարություն ունի ահաբեկչության, այդ թվում, ԱՄՆ-ի եւ Սաուդյան ռեժիմի կողմից հովանավորվող խմբերի դեմ պայքարում: Սիրիայում եւ Իրաքում տարբեր ահաբեկչական խմբերի դեմ Իրանի իրական պայքարը հանգեցրեց այս երկու երկրներում ԻԼԻՊ-ի պարտությանը:
Իրանի այս մոտեցումը նախազգուշացում է ահաբեկիչների կողմնակիցներին, որպեսզի հասկանան որ Իրանը ահաբեկչության դեմ պայքարում չի ճանաչում ոչ մի սահման և Իրանը վճռական է հարավային շրջաններում եւ դրանից դուրս հարվածել թաքֆիրական խմբերին: