Մամուլի տեսություն 23.02.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104714-Մամուլի_տեսություն_23.02.2019
FATF-ի քառամսյա ժամկետի և ՄԱԳԱՏԷ-ի կողմից Արևմուտքի հետ միջուկային համաձայնությանը Թեհրանի հավատարմությունը եղել են օրվա մամուլի գլխավոր թեմաները:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Փետրվար 23, 2019 10:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  23.02.2019

FATF-ի քառամսյա ժամկետի և ՄԱԳԱՏԷ-ի կողմից Արևմուտքի հետ միջուկային համաձայնությանը Թեհրանի հավատարմությունը եղել են օրվա մամուլի գլխավոր թեմաները:

«Քեյհան» օրաթերթ

FATF-ի հարցով Իրանի համար քառամսյա ժամկետ է սահմանվել

 

FATF-ի ֆինանսական հատուկ աշխատանքային խումբը ևս չորս ամսով երկարաձգել է սև ցուցակից Իրանի կասեցումը: Ավելի վաղ աշխատանքային խումբն իր պահանջները բավարարելու համար, Իրանի համար մինչև 2019 թ.-ի փետրվար ամիսն էր ժամկետ սահմանել: Փարիզում ունեցած հանդիպմանը, խումբը որոշել է մինչև 2019 թ.-ի հունիս ամիսն Իրանին հնարավորություն տալ վավերացնել փողի լվացման և ահաբեկիչների ֆինասավորման աղբյուրների դեմ պայքարի մասին օրենքները: FATF-ի ֆինանսական հատուկ աշխատանքային խմբի այս որոշումը փաստորեն ժամանակ շահելու փորձ է: Խումբը հուսահատվել է Իրանի հետ կապված օրեքնների մշակման համարցում, ուստի փորձում է այս զրոյական նշանակությամբ քայլով, Իրանին հարկադրել հանձնվել: Խմբի հետ կապված երկու օրինագծերը համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովում լուրջ հակադրությունների տեղիք է տվել: Ժողովը դեռևս վերջնական կարծիք չի հայտնել այդ կապակցությամբ , սակայն անդամները տեղեկացրել են համաձայն կարծիքների համեմատությամբ հակառակորդների գերազանցման մասին: Պատճառը քննադատների փորձագիտական բացատրությունները  փորձագիտական ու տեխնիկական հաստատումներին աջակիցների անհասանելիությունն է:

 

«Խորասան» օրաթերթ

Իրանի ծովային զորավարժությունը Օմանի ծովում

Ֆաթեհի և Սահանդի առաջին ուժի ցուցադրումը Հորմոզի նեղուցում

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

ՀԳՀԾ-ն պահպանելու համար Թրամփի կառավարության և Եվրոպայի գաղտնի բանակցությունները բացահայտված են

 

«Քեյհան» օրաթերթ

Աշխարհի բոլոր կետերում վրեժխնդիր ենք լինելու Զահեդանի դեպքի ոճրագործներից

 

Գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին Բաբոլի 1747 նահատակների հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ նշել է.«Միասին նշեցինք հեղափոխության հաղթանակի 40-ամյակը և նշելու ենք նաև հաջորդ տարի: Լուսահոգի իմամ Խոմեյնին երբ խոսում էր վահաբիականության ու ամերիկյան իսլամի վտանգի մասին, ասում է նաև, որ մեր օրերում վահաբիականությունը կարևոր հարց է և ունի պատմական արմատներ, քանի որ տարածաշրջանում պառակտումների ու արյունահեղությունների պատճառը հենց վահաբիականությունն է»:

 

«Քեյհան» օրաթերթ

ՄԱԳԱՏԷ-ն իր 14-րդ զեկույցում հաստատել է միջուկային համաձայնությանն Իրանի հավատարմությունը

 

«Համդելի» օրաթերթ

2019 թ.-ի ընտրություններում Իսրայելի վարչապետի գլխավոր մրցակիցները համաձայնության են եկել ՝ Նեթանյահուին հեռացնելու կոալիցիա ձևավորելու շուրջ

 

Լիքուդ իշխող կուսակցությունը ևս մի քանի ծայրահեղական կուսակցությունների հետ կոալիցիա է կազմել

Գարնանը սպասվով ընտրություններում Իսրայելի վարչապետի երկու գլխավոր մրցակիցները ՝ Յաեր Լիպիդը և Բենյամին Գենտեզը հայտարարել են, որ միանալու են Նեթանյահուին հաղթելու համար: Չափավորական ու ծայրահեղական կուսակցությունների կոալիցիան ձևավորվել է այն սկզբունքով, որ հաղթելու դեպքում, այս երկու թեկնածուները հերթականությամբ նստելու են վարչապետի աթոռին: Գենտեզը վարչեպտի պատշոնում է լինելու առաջին 2.5 տարին , որից հետո նրան փոխարինելու է մյուս թեկնածուն: Նախկին պաշտպանության նախարար Մուշե Յաըլունը և բանակային հրամանատար Գաբրիել Էշկենազին ևս միացել են կոալիցիային:

 

1in.am

 

Թեհրան-Բրյուսել. Նիկոլ Փաշինյանի կարևոր այցերը

 

Փետրվարի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այդ մասին վարչապետը հայտարարել է Գերմանիա կատարած այցի ընթացքում։ Իրանական այցը նոր իշխանության ձևավորումից հետո Նիկոլ Փաշինյանի ամենասպասված այցն է՝ հաշվի առնելով հարևան այդ երկրի նշանակությունը Հայաստանի համար, ինչպես նաև աշխարհաքաղաքական զարգացումները Իրանի շուրջ։ Ուշագրավ է, որ թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն այցելեց հարևան Վրաստան, սակայն մյուս հարևան ու բարեկամ երկիր այցը տեղի է ունենում շուրջ տաս ամիս անց միայն։ Իրանի հետ Հայաստանի հարաբերություններն ունեն ձևի ու բովանդակության համապատասխանեցման խնդիր։ Ֆորմալ առումով հարաբերությունները հրաշալի են, առկա է այդ հարաբերությունները կարգավորող իրավապայմանագրային բազան, սակայն հարաբերությունների բովանդակությունը մեղմ ասած զիջում է փաստաթղթային հիմքին։ Տարիներ, տասնամյակներ շարունակ հայտարարվող հայ-իրանական տնտեսական համագործակցությունն այդպես էլ չի ստացվում։ Մինչև հիմա հաջողվել է միայն Իրանից ստացվող գազով էլեկտրաէներգիայի արտադրության ու այն իրանական կողմին փոխանցելու սխեման։ Այլ նախագծեր Իրանի հետ գործնականում չկան։ Այն դեպքում, երբ մշտապես խոսվել է Հայաստանի միջոցով իրանական գազի տարանցման հնարավորության մասին, թմբկահարվել է Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը և այլն։ Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի այցն Իրան իսկապես անհրաժեշտություն է, և պետք է հուսալ, որ այն կունենա գործնական հետևանքներ։ 

Ըստ պաշտոնապես դեռևս չհաստատված տեղեկությունների՝ Իրան այցից կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Բրյուսել, որտեղ հանդիպումներ է ունենալու Եվրոպական միության բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Պետք է արձանագրել, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը որոշակի դրական ակտիվություն է ցուցաբերում արտաքին քաղաքականության ասպարեզում։ Գերմանիա կատարած այցից հետո նա լինելու է Իրանում, ապա մեկնելու է Բրյուսել։ Այցերի այս աշխարհագրությունն ընդգրկում է Հայաստանի համար չափազանց կարևոր ուղղություններ, որոնք կարող են ծառայել արտաքին քաղաքականության ռուսական ուղղվածության դիվերսիֆիկացմանն ու հավասարակշռմանը։ Այդ առումով հատկապես կարևոր է վարչապետի բրյուսելյան այցելությունը։ Նախ՝ այն նոր թափ կարող է հաղորդել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացին։ Հայտնի է, որ Հայաստանը արդեն Բրյուսելին է ներկայացրել այդ համաձայնագրի իրագործման ճանապարհային քարտեզը, սակայն գործնական քայլեր դեռևս տեղի չեն ունեցել։ Այդ առումով Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցն ու հանդիպումները կարող են խթան դառնալ Համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացման համար։ Բացի դրանից՝ բրյուսելյան այս այցելությունն ունի չափազանց կարևոր մեկ այլ նշանակություն։ Նախորդ անգամ Բրյուսել կատարած այցից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ Եվրոպական միությանն ուղղված բավական կոշտ քննադատությամբ, սուր որակումներով։ Դրանք, վստահաբար, որոշակի բացասական ազդեցություն ու հետք են թողել եվրոպացի պաշտոնյաների շրջանում։ Եվ շատ դրական կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը կրկին Բրյուսելում փարատի իր նախորդ հայտարարությունների պատճառով եվրոպացիների մոտ առաջացած կասկածները, գուցե որոշակի անվստահությունը։

Ինչպես Իրանը, այնպես էլ Եվրոպական միությունը, Հայաստանի կարևորագույն գործընկերներն են։ Նիկոլ Փաշինյանի այցերը պետք է միտված լինեն այդ գործընկերությունը խորացնելուն ու այդ գործընկերությունը որպես Հայաստանի արտաքին քաղաքականության հավասարակշռման գործիքներ օգտագործելուն։ Հայաստանը պետք է կարողանա աշխատել ու գործընկերություն հաստատել հնարավորինս շատ մայրաքաղաքների հետ՝ դադարեցնելով Մոսկվային դոմինանտ դեր հատկացնելու արատավոր գործելակերպը, որ Նիկոլ Փաշինյանը ժառանգել է նախորդ իշխանություններից։

 

168.am

Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում թեկնածու է առաջադրել

 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Քելի Քրաֆթի թեկնածությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ուրախ եմ հայտնել, որ Քելի Նայթ Քրաֆթը՝ Կանադայում մեր գործող դեսպանը, առաջադրվում է Միավորված ազգերի կազմակերպությունում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի պաշտոնում: Քելին մեծ աշխատանք է տարել, ներկայացրել է մեր երկիրը, և ես չեմ կասկածում, որ մեր երկիրը ՄԱԿ-ում ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակում: Շնորհավորում ենք Քելիին և նրա ընտանիքին»,- «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրառում է կատարել Թրամփը: