Իրանի պաշտպանական ու զսպողական ուժը տարածաշրջանի կայունության ու անվտանգության երաշխիքն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104727-Իրանի_պաշտպանական_ու_զսպողական_ուժը_տարածաշրջանի_կայունության_ու_անվտանգության_երաշխիքն_է
ԻԻՀ-ի զինված ուժերը տարածաշրջանի սպառնալիքների վրա լիարժեք վերահսկողությամբ, առկա սպառնալիքներին համապատասխան, բարձրացնում են իրենց պատրաստվածությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2019 15:04 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանական ու զսպողական ուժը տարածաշրջանի կայունության ու անվտանգության երաշխիքն է

ԻԻՀ-ի զինված ուժերը տարածաշրջանի սպառնալիքների վրա լիարժեք վերահսկողությամբ, առկա սպառնալիքներին համապատասխան, բարձրացնում են իրենց պատրաստվածությունը:

Այս ուղղությամբ, Իրանի հարավային Բանդար Աբբաս քաղաքում, ուրբաթ առավոտյան մեկնարկել է Վելայաթ 97 ՌԾՈՒ-երի զորավարժությունը սկսած Հորմոզի նեղուցից մինչև Մաքրանի ափերը, Օմանի ծովը, Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջան մինչև հյուսիսային 10 աստիճան զուգահեռական:

Զսպողական ուժի բարձրացման շրջանակներում, ԻԻՀ-ն վտանգների վերացման համար անհրաժշետ քայլեր ու միջոցառումներ է ձեռնարկում: Վելայաթ-97 զորավարժությունը անցկացվել է այս շրջանակներում:

Որբաթ օրըլ ՌԾՈՒ-ի Վելայաթ-97 զորավարժության անցկացման առնթեր, նշելով, որ հակաիրանական սպառնալիքները միշտ էլ գոյություն են ունեցել, բանակի համադրման պատասխանտու ծովակալ Հաբիբոլահ Սայարին հավաստել է.«Թշնամիներին դիմակայելու և զսպելու հարցում Իրանի զինված ուժերի կարողությունը անհրաժեշտություն է համարվում»:

Սպառնալիքներին համապատասխան պաշտպանական ու զսպողական տարողությունների զարգացումը պաշտպանական հզորության բաղադրիչներից է համարվում: Իրանի զինված ուժերը զգալի առաջընթաց են արձանագրել պաշտպանական ոլորտում: Իրանի ռազմական ու զսպողական ուժը պատճառ է դարձել, որ ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնները, Իրանի ռազմական ուժը գնահատեն կայուն հզորությամբ որոշիչ ուժի մակարդակում:

«Սրատեգիական ուսումնասիրությունների միջազգային հաստատություն» ամերիկյան վերլուծական կենտրոնը, մի հաղորդմամբ Իրանին հիշատակել է որպես մի երկիր, որ ամենամեծ ու ամենածավալուն բալաիստիկ զնեքերն ու ռակետներն ունի: 

Պաշտպանական գործում գիտությամբ ու մասնագիտությամբ օժտված լինելը և պաշտպանական ու անհրաժեշտության դեպքում հարձակողական փորձարկված սպառազինության առկայությունը ռազմավարական տարրեր են՝ հարձակվողներին դիմակայելու և սպառնալիքները հեռացնելու համար: Այսօր տարբեր ասպարեզներում այդ թվում ծովային անվտանության պաշտպանության ոլորտու, Իրանը ռազմավարական կարողությամբ է օժտված և զսպողական ու նույնիսկ հարձակողական ուժի առումով տարածաշրջանն ապակայունացող հոսանքներին դիմակայելու կարողություն ունի: 

Վերջերս Իրանի ծովուժի հրամանատարների ու պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով թշնամիների ու մրցակիցների կողմի Իրանի դեմ  ծավալուն ճակատի ձևավորմանը, Իրանի հեղափոխության մեծարգո առաջնորդ և զինված ուժերի գերագույն հրամանատար Այաթոլլահ Խամենեյին նշել է.«ԻԻՀ-ն որևէ երկրի դեմ պատերազմ շղթայազերծելու մտադրություն չունի, սակայն պետք իր կարողությունները բարձրացնի այն աստիճանի, որ Իրանի վրա հարձակվելու մտքից ոչ միայն թշնամին սարսափահար լինի, այլև ասպարեզում զինված ուժերի միաբանության, հզորության ու տարածաշրջանում ազդեցիկ ներկայության շնորհիվ, սպառնալիքներն իսպառ հեռանան Իրանի ժողովրդից»:

Այսօր Իրանի ռազմական ուժը ռազմավարական ուժի մակարդակում է կանգնած: Հենվելով այս տարողության վրա, Իրանն ու տարածաշրջանի երկրները ռզամական ու անվտագության համագործակցությամբ կարող են ապահովել տարածաշրջանի անվտանգությունը: Փորձը ցույց է տվել, որ տարածաշրջանում օտարների նեկայությունը լոկ զենքի վաճառքի ու միտջամտության նպատակով է և այս ներկայությունը երբեք տարածաշրջանին անվտանգություն չի բերել: Դրա ապացույցը տարածաշրջանում ճգնաժամերին, հակամարտությունների առկայությունն ու ահաբեկչական խմբերի ծավալուն գործունեությունն է: Այս տեսանկյունից Վելայաթ-97 զորավարժության ուղերձը շեշտը դնում է կոլեկտիվ անվտանգության եւ տարածաշրջանում սպառնալիքների եւ անապահովության վերացման վրա: