Անվտանգությունը տարածաշրջանում, Իրանի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեսանկյունից
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը, տարածաշրջանում հիմնված է կայունության եւ անվտանգության վրա, համապատասխանելով միջազգային կազմակերպությունների չափանիշներին եւ ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին, որոնք հետապնդում են օրինական համագործակցության զարգացման ուղին:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն Թասնիմ լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է, ահաբեկչության դեմ պայքարը եւ տարածաշրջանի անվտանգության պահպանման գործում դերակատարությունը, Իրանի Իսլամական Հանրապետության վարչական քաղաքականություններից մեկն է: Այդ իսկ պատճառով Իրանն այս տարիների ընթացքում ահաբեկչության դեմ պայքարի առաջատարն է:
Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատում է, որ հնարավոր է միմյանց համագործակցությամբ տարածաշրջանում ստեղծել անվտանգություն և կայունություն եւ նպաստել բարգավաճմանը եւ եթե խնդիրներ կան, ապա խնդիրները կարող են հաղթահարվել: Այս տեսակետը, իհարկե, դեմ է Միացյալ Նահանգների եւ տարածաշրջանի ագրեսիվ ռեժիմների շահերին:
Հետեւաբար, ԱՄՆ-ն, Իսրայելի եւ Սաուդյանի Արաբիայի ընդհանուր քաղաքականությունը հակառակ ուղղությամբ է շարժվում: ԱՄՆ-ն փորձում է տարբեր ձեւերով կանխել Իրանին տարածաշրջանի անվտանգության հավասարումների դերակատարումը:
Իրանաֆոբիայի տարածումն ու Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կոնսենսուս ձևավորելու քաղաքականությունը, որի վերջին օրինակը Վարշավայի հակաիրանական գագաթնաժողովն էր, արվում է նույն շրջանակում:
Միացյալ Նահանգները գիտի, որ այդ ջանքերը ձախողվել են, բայց հավակնում են, որ Իրանի հետ թշնամանքի մեջ մենակ չէ: Իրանին մեկուսացնելու ուղղությամբ կոալիցիա կազմավորելու քաղաքականությունը հենց սկզբից ձախողել է:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիան ասել է, որ ճիշտ է, Միացյալ Նահանգների մտադրությունը իրանցի ժողովրդի դեմ կոնսենսուս ձևավորելն է, սակայն տարածաշրջանի երկրները Սպիտակ տան պաշտոնյաների հետ միասնական դիրքորոշում չունեն: Իհարկե, Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ լուրջ մարտահրավեր է նետում թշնամու ռազմական սպառնալիքին: Այսօր Իրանը կարող է պատասխանել ամեն տեսակ սպառնալիքիների խիստ ձեւով, եւ դա հայտնի է Թրամփի եւ ամերիկյան իշխանության եւ Թել-Ավիվի համար: Նրանք, անկասկած, գիտեն, որ չեն կարող պայքարել և ավելի են բարձրաձայնում սպառնալիքը:
Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի կողմից բազմաթիվ դավադրություններ են կազմակերպվել Իրանի դեմ տարածաշրջանում: Տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունները ավելի մեծացրել ԱՄՆ-ի ազդեցությունը վտանգել է տարածաշրջանի անվտանգությանը, թափ հաղորդլով ոչ կառուցողական ռազմական եւ անվտանգության մրցակցություններին:
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալաթոլլահ Խամենեին հստակեցրել է, որ ԱՄՆ-ն փորձում է անկայություն ստեղծել տարածաշրջանում և ժողովուրդներին ու կառավարությունների միջև թշնամության առաջացնել, որպեսզի կարողանա ապահովել Սիոնիստական ռեժիմի անվտանգությունը:
Իրանը կանգնած է այս շարժման դեմ եւ փորձում է ապահովել իր և հարեւան երկրների անվտանգությունը:
Իրանի ռազմավարությունը իր շրջակայքում հիմնված է ժողովուրդների կամքի, համագործակցության և համերաշխության վրա:
Իրանը լուրջ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում եւ պատրաստ է աջակցել այն երկրներին, որոնք կդիմեն Իրանին օգնության համար: