Մամուլի տեսություն 24.02.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104756-Մամուլի_տեսություն_24.02.2019
Իրանի մամուլն այսօր հիմնականում անդրադարձել է Իրանի ծովուժի զորավարժությանը և սահմանային պատ կառուցելու հարցում ԱՄՆ դեմոկրատների ու հանրապետական կառավարության միջև տարաձայնությունների սրմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2019 12:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  24.02.2019

Իրանի մամուլն այսօր հիմնականում անդրադարձել է Իրանի ծովուժի զորավարժությանը և սահմանային պատ կառուցելու հարցում ԱՄՆ դեմոկրատների ու հանրապետական կառավարության միջև տարաձայնությունների սրմանը:

«Քեյհան» օրաթերթ

«Վալֆաջր» տեղայնական տորպեդոն ցուցադրել է «Ղադիր» սուզանավի ուժը

 

«Վիլայաթ-97» ծովային զորավարժության վերջին փուլի երկրորդ օրը, Իրանի բանակի ռազմածովային ուժերը կիրառել են տարբեր տորպեդոներ, խոցելով մակերեսային թիրախներ: Զորավարժության ընթացքում «Թարեղ» սուզանավն արձակել է էլեկտրական տորպեդո: Իսկ «Ղադիր» սուզանավն արձակել է «Վալֆաջր» տեղայնական տորպեդոն:

 

«Ջավան» օրաթերթ

Շամխանի. «Կարող ենք առանց նեղուցը փակելու, դադարեցնել նավթի հոսքը»

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Բրիտանիայի MI6-ի պետը գաղտնի այց  է ունեցել օկուպացված Պաղեստին. այցը կատարվել է Իրանի առանցքայնությամբ

 

Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության հաղորդմամբ, Ալեքսանդր Վիլիամ Յանգերն անցյալ շաբաթ գաղտնի այց է կատարել բռնագրավված Պաղեստին և Սիոնիստական ռեժիմի հետախուզական պատասխանատուների հետ բանակցություններ է վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ:  

Սիոնիստական ռեժիմի հեռուստատեսության 13-րդ ալիքը հաղորդել է այդ մասին, նշելով, որ բրիտանական հետախուզական կազմակերպության պետի այցի ընթացքում, քննարկվել են Իրանի կողմից 2015 թ.-ի միջուկային համաձայնության հավանական խախտումները:

Ըստ աղբյուրի, Յանկերը երկուշաբթի օրը օկուպացված Պաղեստին է այցելել և հոնդիպումներ է ունեցել Մոսադի ղեկավար Յուսի Քոհենի և հետախուզական կառույցների մի քանի պատասխանատուների հետ:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Սիրիայի հետ կապված նպատակների 90 տոկոսն իրականացվել է

 

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը պատասխանել է Սիրիայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումներին, ասելով.«Այս քայլն իրականացվել է Սիրիայի բանակի և այդ երկրում դաշնակիցների համագործակցությամբ և մոտ ապագայում ականատես ենք լինելու Սիրիայում Դիմադրության կանխարգելիչ ուժի զարգացմանը»:

 

«Ջավան» օրաթերթ

Պակիստանի բանակը հայտարարել է.«Թույլ չենք տալու կրկնել Զահեդանի դեպքը»

 

«Խորասան» օրաթերթ

Տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր է նվազեցնել թշնամու ճնշումները

 

ԻԻՀ նախագահը գիտահեն ընկերությունների տնօրենների հավաքում նշել է, որ ցանկացած երկիր, որը կփորձի իր շուրջ պատ կառուցել, ոչնչանալու է ներսից: «Որոշ երկրներ փորձում են ֆիզիկական պատ կառուցել: Նրանց ցանկանում են պատ կառուցել նույնիսկ գիտության համար, մինչդեռ այն ժամանակ երբ երկրները հասել են գիտական զարգացման, պատերով շրջապատված չեն եղել»-ասել է նախագահ Ռոհանին:

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Բեռլինի ոստիկանությունը համագործակցում է արաբական հանցագործ խմբերի հետ

Գերմանիայի «Դոյչե վելլեն» հաղորդել է, որ բացահայտված է Բեռլինի ոստիկանության և  արաբական հանցագործ խմբերի համագործակցությունը:

 

«Ջավան» օրաթերթ

ԱՄՆ-ը՝ Թրամփի ու դեմոկրատների միջև պատերազմի սեմին

 

Թրամփի կողմից ազգային արտակարգ դրություն հայտարարվելու պատճառով, ԱՄՆ բանակի վերակառուցման նախագծերի բյուջեից 6.3 միլիարդ դոլարը ծախսվելու է երկրի հարավային սահմանին պատի կառուցման համար: Դա թուլացնելու է բանակի պատրաստվածությունը: Հիմնականում այդ պատճառով են դեմոկրատները ձեռնոց նետել Թրամփի կողմից արտակարգ դրության հայտարարմանը: Դեմոկրատ սենատոր Վասերմեն Շուլցը Թրամփի այդ որոշումը որակում է անպատասխանատվության դրսևորում: Նրա խոսքերով, Թրամփը փորձում է տիրանալ Պենտագոնի բյուջեին, որը պետք է հատկացվեր ռազմական նախագծերին, իսկ պատի համար այդ գումարը ծախսվելը վկայում է զինված ուժերի նկատմամբ անարգանքի մասին: 

 

168.am

Իրանի արտգործնախարարը չի բացառել Սսիրիայի Իդլիբում ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունը

 

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը չի բացառել Սիրիայի Իդլիբում տիրող իրավիճակին ռազմական լուծում տալու հավանականությունը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը: Իդլիբը «Ջեբհաթ ալնՆուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից գրավվել էր դեռևս 2015-ին: Այն Սիրիայի՝ ահաբեկիչների ու ապօրինի զինված խմբավորումների կողմից վերահսկվող վերջին շրջանն է համարվում:

«Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ: Երբեք ռազմական գործողություններ չենք ցանկացել ու աշխատել ենք խուսափել դրանից, քանի որ գիտենք, որ Իդլիբում ցանկացած ռազմական գործողություն կարող է աղետալի հետևանքներ ունենալ: Մեր մյուս մոտեցումները ձախողվեցին, իսկ «Ջեբհաթ ան Նուսրա»-ն տարածքը վերահսկում է ավելի, քան երբևէ»:

 

slaq.am

Պուտինը հրաժարվել է հեռախոսով խոսել ինձ հետ․ Պորոշենկո

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բողոքել է, որ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը հրաժարվել է հեռախոսով խոսել իր հետ։ Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Պորոշենկոյի խոսքով՝ ինքը Պուտինին զանգահարել է 2018-ի նոյեմբերին, Կերչի նեղուցի միջադեպից անմիջապես հետո։

«Նրան զանգահարելու վերջին փորձը իմ նավերի դեմ ագրեսիայի օրն էր։ Ես ցանկանում էի հարցնել՝ ինչ է կատարվում, բայց նա չպատասխանեց, որովհետև ասելու ոչինչ չունի»,-ասել է Ուկրաինայի նախագահը։

Դեկտեմբերի սկզբին Պուտինը հայտարարել է, որ անտեսում է Պորոշենկոյի հեռախոսազանգերը, քանի որ չի ցանկանում մասնակցել նրա նախընտրական քարոզարշավին: