Աֆղանստանից Հնդկաստանի առաջին արտահանումը տեղի ունեցավ Իրանի Չաբահար նավահանգստի միջոցով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104766-Աֆղանստանից_Հնդկաստանի_առաջին_արտահանումը_տեղի_ունեցավ_Իրանի_Չաբահար_նավահանգստի_միջոցով
Աֆղանստանից Հնդկաստանի առաջին բեռնվածքի արտահանումը տեղի ունեցավ կիրակի օրը՝ Իրանի Չաբահար նավահանգստի միջոցով: Միջոցառմանը ներկա էր Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2019 14:49 Asia/Tehran
  • Աֆղանստանից Հնդկաստանի առաջին արտահանումը տեղի ունեցավ Իրանի Չաբահար նավահանգստի միջոցով

Աֆղանստանից Հնդկաստանի առաջին բեռնվածքի արտահանումը տեղի ունեցավ կիրակի օրը՝ Իրանի Չաբահար նավահանգստի միջոցով: Միջոցառմանը ներկա էր Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին:

Աֆղանստանի Նիմրուզ նահանգում բեռնափոխադրման արարողությանը ներկա էին Աֆղանստանի, Իրանի և Հնդկաստանի, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային երկրների դեսպաններ:

Բեռնվածքի կշիռը կազմել է 570 տոննա, այդ թվում՝ ընդեղեն և քարի փոշի, որը 23 բեռնատար մեքենաներով,  Աֆղանստանի Նիմրուզ նահանգի Զերենջ  քաղաքից  փոխադրվելու  է դեպի Չաբահարի նավահանգիստ եւ նավահանգիստից՝  Հնդկաստան:

Չաբահար նավահանգստով Աֆղանստանից Հնդկաստանի առաջին  բեռնվածքի արտահանումը գործնական քայլ է Չաբահայի համաձայնագրի իրականացման ուղղությամբ:  Հարավային Ասիայի տարածաշրջանն այս օրերին ալեկոծվել է ահաբեկչական գործողությունների և մի շարք հեռավոր երկրների միջամտության քաղաքականության արդյունքում: Իրանը, Հնդկաստանը և Աֆղանստանը վճռակամ են նպաստելու տնտեսական հարաբերությունները և բարելավելու իրենց  տնտեսական պայմանները:

Չաբահարի  առևտրային համաձայնագիրը ստորագրվել է երեք տարի առաջ՝ Իրանի, Հնդկաստանի և Աֆղանստանի կողմից և նպատակ ունի Իրանի միջոցով Հնդկաստանի համար ավելի հասանելի դարձնել Աֆղանստանի շուկաները, իսկ Աֆղանստանի համար՝ Հնդկաստանի շուկաները:

Հաշվի առնելով այն փաստը, որ Աֆղանստանը ծովային ելք չունեցող երկիր է, Աֆղանստանի  կառավարությունն ու տնտեսական փորձագետները կարևորում են Չաբահար նավահանգստի  հնարավորությունն այդ երկրի առևտրական պոտենցիալները բարձրացնելու համար: Հնդկաստանն արդեն երկար տարիներ Իրանի հետ բանակցություններ է վարում՝ Աֆղանստան եւ Կենտրոնական Ասիա մուտք գործելու նպատակով Չաբահար նավահանգստից օգտվելու համար:

Հնդկաստանի իշխանությունները Չաբահար նավահանգիստը դիտարկում են որպես էժան և անվտանգ ճանապարհ, ու չնայած Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, Նյու Դելին միշտ  կոչ է արել ազատվել այդ պատժամիջոցներից:

Հնդկաստանը խոշոր ներդրումներ է կատարել և շարունակումէ  անել Չաբահարում: 

Վերջին 10 տարիների ընթացքում Իրանը զգալի ներդրում է արել Չաբահար նավահանգստի և ենթակառուցվածքների զարգացման համար:Այդ նախագծերից մեկ Չաբահար-Զահեդան երկաթգիծի կառուցումն է: 

Չաբահարի ռազմավարական նշանակությունը, մի կողմից, և  Իրանի ծրագրերի առկայությունը նպաստել են, որ Չինաստանը, Հնդկաստանը  և Հնդկական օվկիանոսի երկրները մեծ հույսեր կապեն այդ նավահանգստի հետ:

Ամերիկացի վերլուծաբան Հարշ Պանտը  գրել է, որ Չաբահարը կդառնա հիմնական տրանսպորտային միջանցք՝ Հնդկաստանի, Իրանի և Աֆղանստանի միջև, քանի որ գտնվում է այս երեք երկրներում ապրանքների եւ ուղեւորների համար ավելի մեծ, բազմակի / ցամաքային, ծովային եւ երկաթուղային / տրանսպորտային ցանցի սրտում:

Աֆղանստանից Հնդկաստանի առաջին բեռնվածքի արտահանումը Իրանի Չաբահար նավահանգստի միջոցով, Հնդկաստանի, Իրանի ու Աֆղանստանի միջեւ գործընկերության արդյունքն  է և  անկասկած  այս ուղղությամբ առևտրի խթանումն ու բարգավաճումը կհանգեցի այդ երկրների կապի և տնտեսական աճին, հետևաբար տարածաշրջանի անվտանգության ու բարգավաճման ամրապնդմանը: