Պաշտպանական կարողության ընդլայնումը Հայաստանի կառավարության գլխավոր առաջնահերթությունն է
Երկրի բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ վարչապետն ասել է.«Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը մեր կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն»:
Հանդիպման ժամանակ, վարչապետ Փաշինյանը նշել է. «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը մեր կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն, և մենք այստեղ պետք է կարողանանք շատ լուրջ փոփոխությունների և արդյունքների հասնել: Սրա համար անհրաժեշտ է, իհարկե, իրականացնել և’ կառուցվածքային փոփոխություններ, և’ գտնել հնարավորություններ, որպեսզի ոլորտի ֆինանսավորումն էական մեծանա»:
«Այս համատեքստում ենք դիտարկում նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծումը, որը կարևոր, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի մենք կարողանանք ոլորտում լուրջ փոփոխությունների հասնել» նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետի կողմից պաշտպանական կարողության ամրապնդումը մի քանի կետ է հուշում: Նախ այն, որ Հայաստանը գիտակցում է, որ վերջին տարիների ընթացքում Հարավային Կովկասում ուժի հավասարությունը փոխվել է հօգուտ Ադրբեջանի և այդ երկիրն իր ռազմական գնումներով հաջողել է համեմատաբար ավելի գերազանց դիրքում հայտնվել:
Ռազմական ուժերի համաշխարհային կայքի տվյալներով ևս Ադրբեջանը կանգնած է 53-րդ, իսկ Հայաստանը 84-րդ տեղում և դա տեղի է ունեցել Սիոնիստական ռեժիմից ու Ռուսաստանից խոշոր քանակությամբ ռազմական սարքավորումներ գնելու արդյունքում:
Մյուս կողմից, վերջին մեկ տարում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները, որոնք հանգեցրել են նախկին կառավարության կործանմանը, մտահոգություն են առաջացնում երկրի պաշտոնատարների մոտ, թե հնարավոր է, որ Ադրբեջանը երկրում տիրող քաղաքական ու ռազմական իրավիճակը անկայուն համարի և ձգտի Ղարաբաղյան հակամարտության հարցում ավելի գերազանց դիրքից հանդես գալ:
Պետք է հաշվի առնել այն կետը, որ Փաշինյանը Հայաստանի պաշտպանական կարողության ամրապնդումն ընդգծելով, փորձում է ցույց տալ, որ չի ձգտում Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության խորացմանը : Փաշինյանը փորձում է Հայաստանի պաշտպանական կարողությունը բարձրացնելով, կանխել լարվածության սրումը: Լարվածություն, որւ կարող է այնպիսի պայմաններ ստեղծել, որ Հայաստանի կառավարությունը չկարողանա դիմակայել Ադրբեջանի հավանական սպառնալիքներին: Այդ լարվածությունը նաև կարող է լուրջ վնաս պատճառել Հայաստանի տնտեսությանը և երկրից խլել ներդրման ու տնտեսական աճի առիթները:
Նման պայմաններում, երկու երկրի համար լավագույն տարբերակն այն է, որ խուսափեն լարվածությունից և գիտակցեն, որ ռազմական տարբերակն ամենաանարդյունավետ լուծումն է, որից տուժելու են երկու երկրի ժողովուրդները:
Հետևաբար ավելի լավ է, որ երկու երկիրը հարգեն միջազգային օրենքները և հաշվի առնելով քաղաքացիների բարեկեցությունը, հետևեն լարվածությունը վերացնելու քաղաքականությանը և տարաձայնությունների կարգավորման հարցում հաշվի առնեն Ղարաբաղի ժողովրդի ձայնը: