Իրանի բազմակողմանի արտաքին քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104805-Իրանի_բազմակողմանի_արտաքին_քաղաքականությունը
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, Թեհրանում կայացած «Բազմակողմանիություն Իրանի արտաքին քաղաքականության մեջ, կարողություններ և ռազմավարություններ» թեմայով համագումարում, անդրադառնալով Իրանում իսլամական հեղափոխության անկախ արտաքին քաղաքականությանն ասել է, որ անկախությունը նշանակում է լինել ինքնաբավ և համագործակցել այլ երկրների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 25, 2019 13:21 Asia/Tehran
  • Իրանի բազմակողմանի արտաքին քաղաքականությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, Թեհրանում կայացած «Բազմակողմանիություն Իրանի արտաքին քաղաքականության մեջ, կարողություններ և ռազմավարություններ» թեմայով համագումարում, անդրադառնալով Իրանում իսլամական հեղափոխության անկախ արտաքին քաղաքականությանն ասել է, որ անկախությունը նշանակում է լինել ինքնաբավ և համագործակցել այլ երկրների հետ:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները ցույց տվեցին, որ Իրանի անկախ քաղաքականությունը ստեղծեց նոր հնարավորություններ, որոնք հակասում են համաշխարհային ուժերի կամքին:

Իրանը տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական դիրքը ամրապնդեց որպես տարածաշրջանում, այդ թվում՝ Սիրիայում, Իրաքում եւ Լիբանանում ճգնաժամի դեմ պայքարի արդյունավետ դերակատար ուժ:

Այս դերը, քաղաքական անկախությունը և աշխարհագրական կարևոր դիրքը միասին, լավ հիմք են հանդիսացել Իրանի բազմակողմ քաղաքական փոխգործակցության ամրապնդման համար:

Այս դերի արդյունքն էր Աստանայի բանակցությունների գործընթացում Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ռազմավարական համագործակցությունը՝ Սիրիայում պատերազմի դադարեցման և ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ու տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման նպատակով:

Այսօր, չնայած ԱՄՆ-ի խափանարարություններին և սաուդյան -սիոնիստական ընդդիմությանը, տարածաշրջանի զարգացումները նպաստում են ճգնաժամի լուծմանը:

Սա մեծ հաջողություն է համարվում տարածաշրջանում անվտանգություն հաստատելու հարցում: Քաղաքական դիտորդները այս փոփոխությունը համարում են ամերիկյան միակողմանի քաղաքականության դեմ ուղղված   քաղաքականության արդյունք:

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն Առաջնորդ Այաթոլլահ Խամենին ասել է, որ այսօր միակ երկիրը, որտեղ Միացյալ Նահանգները որոշումներում ամենափոքր դերակատարություն չունի, Իրանի Իսլամական Հանրապետությունն է, ինչը նշանակում է, որ Միացյալ Նահանգները ձախողել է: 

ԱՄՆ-ի կողմից Վարշավայի կոնֆերանսի կազմակերպումը և նման քայլերը ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները փորձում է ծածկել իր պարտությունը, հեռանալով միակողմանիության քաղաքականությունից և փորձում է հակաիրանական կոալիցիա ձևավորելով, ճնշել Իրանին:

«Բազմակողմանիություն Իրանի արտաքին քաղաքականության մեջ, կարողություններ և ռազմավարություններ» թեմայով համագումարում ունեցած ելույթում, Իրանի ԱԳ նախարար Զարիֆը նշել է,  ՀԳՀԾ-ից դուրս գալն  ԱՄՆ-ի համար ռազմավարական պարտություն էր:

Զարիֆը նշել է.«ԱՄՆ-ն Անվտանգության խորհրդում չորս անգամ փորձեց վերականգնել իր դիրքը, սակայն ձախողեց, այնուհետև գնաց  Լեհաստան, սակայն այնտեղ էլ ձախողեց»:

Աշխարհում  ԱՄՆ-ի հզորությունը և ուժը նվազում են, և այսօր ԱՄՆ-ն ավելի թույլ է, քան չորս տասնամյակ առաջ: Այնուամենայնիվ,  հաշվի առնելով ԱՄՆ-ի նպատակները, որոնք ուղղված են Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների և  քաղաքական ճնշումների գործադմանը, տարբեր ոլորտներում բազմակողմանիության քաղաքականությունը ռազմավարական նշանակություն ունի: