Թավրիզը՝ իսլամ աշխարհի շողշողացող փիրուզը (18)
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104835-Թավրիզը_իսլամ_աշխարհի_շողշողացող_փիրուզը_(18)
Թավրիզը գիտության, արվեստի, մշակույթի ու պատմության քաղաք: Մտավորականության ու գիտնականների ձեռքբերումների շնորհիվ, այս քաղաքը Իրանում մեծ բևեռ է դարձել իսլամ աշխարհի համար: Թավրիզն առաջինների քաղաքն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2019 11:05 Asia/Tehran
  • Թավրիզը՝ իսլամ աշխարհի շողշողացող փիրուզը (18)

Թավրիզը գիտության, արվեստի, մշակույթի ու պատմության քաղաք: Մտավորականության ու գիտնականների ձեռքբերումների շնորհիվ, այս քաղաքը Իրանում մեծ բևեռ է դարձել իսլամ աշխարհի համար: Թավրիզն առաջինների քաղաքն է:

Թավրիզի գիտնականները գիտական ոլորտում արժանացել են նորագույն վիրահատությունների հայր, դրամագիտության հայր, Իրանի աշխարհագրության հայր, Իրանի պոլիմերային քիմիայի հայր և գենետիկական գիտելիքի հայր կոչումներին: Այս հաղորդման ընթացում կանդրադառնանք կրթության, դաստիարակության ու ուսուցման ոլորտներում Թավրիզի երեք երևելի դեմքերին:

**********

Ջաբար Բաղչեբան անունով հայտնի Միրզա Ջաբար Ասգարզադեն ծնվել է 1885 թ. Երևանում: 1924 թ. նա Թավրիզում մի մանկապարտեզ հիմնադրեց «Մանկական պարտեզ» անունով և իր ազգանունն էլ Բաղչեբան կամ պարտիզպան ընտրեց: Այդ մանկապարտեզում Ջաբարն անձամբ խաղալիքներ ու ձեռքի աշխատանքներ էր պատրաստում երեխաների համար և մեծ սիրով օգնում էր նրանց մտավոր զարգացմանը:

Ժամանակի ընթացքում նա սկսեց մտածել նաև  խուլ-համրերի դասավանդման մասին և այդ աշխատանքն սկսեց երեք խուլ տղաների դասավանդելով: Բաղչեբանը իր անձնական փորձով հասկացավ տեսողության ու իրերը շոշափելու կարևոր դերը խուլերին ուսանելու հարցում: Նա նման երեխաների համար նոր խաղեր, զարդարանքներ ու դիմակներ ստեղծեց: Այդ դպրոցը հիմնադրելով, Ջաբար Բաղչեբանը պաշտոնպես սկսեց խուլ-համր երեխաների կրթությունն ու դաստիարակությունը, որոնք լռության աշխարհում էին ապրում:

Ջաբար Բաղչեբանը  ստեղծեց մի սարք, որով խուլերը կարող էին ատամների և ոսկորների միջոցով լսել ձայները: Լսողական այդ սարքը ատամների միջոցով ձայնը փոխանցում էր լսողության կենտրոնին: Սարքը 1933թ. գրանցվել է գյուտերի կենտրոնում:

Հետագայում Բաղչեբանը հիմնեց «Խուլ-համր երեխաների պաշտպանության» հավաքականությունը և հրատարակեց «Լեզու» պարբերականը, որտեղ ներկայացրեց իր դասավանդման մեթոդը: Տարիներ շարունակ երեխաներին կրթելու նրա մեթոդն այսօր կոչում է համակցված մոտեցում:

Բաղչեբանը իր աշակերտների և խուլ համր երեխաների հետ

Իր արդյունավետ կյանքի ընթացքում, Ջաբար Բաղչեբանը արժեքավոր ծառայություններ է մատուցել բացառիկ երեխաների համար նախատեսված գրականության ու մշակույթին: Նա շատ արժեքավոր ստեղծագործություններ է թողել, որոնցում արտահայտվումէ նրա սերն Իրանի մշակույթի նկատմամբ:

Նրա գրքերից են՝ «Մանկական կյանք»-ը, «Տառերի ուսուցման ձևաչափը», «Տառերի ինքնուսույց տարեցների համար», «Կրթության ու դաստիարակման գաղտնիքները», «Բաղչեբանի այբուբենը», »Խուլ-համրերի ուսուցման ձևերը», «Ես էլ երազանք ունեմ աշխարհում» և «Մարգարտի ծառը»:

Նրա գրքերից «Ձնե հայրիկը» հետագայում մանկապատանեկան մտավոր դաստիարակչական կենտրոնի կողմից հրատարակվեց, և գրքի համաշխարհային խորհուրդն այն ընտրեց որպես մանկական լավագույն գիրք:

Երգիծական պարբերականների հրապարակումը, տառերի ուսուցման նոր եղանակի, մանկական թատերգության հիմնադրումը, խուլ-համր երեխաներին ուսանելը, Շիրազում առաջին մանկապարտեզի հիմնադրումը, Իրանում համրերի ուսուցման կենտրոնի հիմնադրումը, լսողական սարքի գյուտը, համրերին ուսանելու բանավոր եղանակը, համրերին մտավոր հաշվարկման ձևի ուսուցումը, քարտեզի վրա օվկիանոսների վայրիվերումները երեխաների ցույց տալու հարմարանքը և Բաղչեբանի խոսող այբուբենը, Ջաբար Բաղչեբանի կարևորագույն գիտական գյուտերից են համարվում: Այս վեհ անձնավորությունը երկար  ուսուցանել է իրանցի երեխաների: Նա կյանքից հեռացել է 1966թ. և հուղարկավորվել Թեհրանում:

***************

Միրազա Հասան Թաբրիզին ծնվել է 1851թ. Թավրիզում: Նրա հայրն էր անվանի մտավորական Մոլա Հադին: Նա հետագայում հայտնի դարձավ Ռոշդիե անունով: Տարրական կրթությունը ստացել է հոր մոտ, իսկ  ուսումը շարունակելու համար այցելել է մի քանի երկրներ: Ռոշդիեն 1887թ. Թավրիզում հիմնել է նորագույն մեթոդով առաջին դպրոցը: Միրզա Հասանն ուներ նաև հակառակորդներ, որոնք դեմ էին նրա ուսուցման նոր մեթոդին և հետևում էին ուսման ավանդական ձևին: Նրանք Թավրիզի հոգևորականներից մեկին պարտադրեցին Ռոշդիեին թաքֆիրական ներկայացնել և նրա դպրոցի փակման հրաման արձակել: Կրոնական հրամանից հետո, մի խումբ խուլիգաներ փայտով ու մահակով հարձակվեցին դպրոցի վրա ու ավերեցին այն:

Ճնշումների տակ Ռոշդիեն հարկադրված երեք անգամ Թավրիզում փոխեց դպրոցի տեղը: Ամեն անգամ, երբ մեծանում էին Միրզա Հասանի հանդեպ հակառակությունները, նա ժամանակավորապես փակում էր դպրոցն ու Մաշհադ էր գնում և հետո նորից Թավրիզ վերադառնում ու բացում դպրոցը: Չնայած սպառնալիքներին, Միրզան շարունակեց իր աշխատանքը: Նրա հաջողությունն այնքան մեծ էր, որ սկսել էր դասավանդել նաև մեծահասակներին և 90 ժամ դասավանդելով, նրանց գրել-կարդալ էր սովորեցնում:

Երբ Միրզա Ալի Խան Ամինոլդոլեն Ատրպատականի իշխան նշանակվեց, հովանավորեց Ռոշդիեին և նրան հաջողվեց մեծ դպրոց հիմնադրել Թավրիզում:  Ամինոլդոլեի հովանավորությամբ Ռոշդիեն իր դպրոցի 60 սաներին միանման հագուստ ու գլխարկ տրամադրեց և ուսուցանեց նրանց:

1888թ, երբ, Միրզա Ալի Խան Ամինոլդոլեն կառավարության ղեկավար նշանակվեց, Միրզա Հասանին Թեհրան կանչեց: Ռոշդիեն Թեհրանում իր անվամբ դպրոցներ հիմնեց:

Իր կյանքի վերջին տարիներին, Ռոշդիեն Ղոմ է մեկնում: նա մահացել է 1944թ՝ Ղոմում: Նրա կտակում ասված է.«Ինձ թաղեք մի վայրում, որ ամեն օր աշակերտներն իմ շիրիմի վրայից անցնեն ու իմ հոգին ուրախանա»:

Միրզա Հասան Ռոշդիեն և նորագույն մեթոդով դպրոցների հիմնադրումը

****************

Մտավորական, բանաստեղծ, մաթեմատիկոս պրոֆեսոր Մոհսեն Հաշթռուդին )1907-1976) Թավրիզի երևելի դեմքերից էր: Տարրական կրթությունը ստացել է Թավրիզում, Թեհրանում հաճախել է  «Դար ոլ-Ֆոնուն» դպրոցը: Մի քանի տարի բժշկություն սովորելուց հետո, 1925թ. ուսանողական կրթաթոշակով մեկնել է Ֆրանիսա՝ մաթեմատիկայի ճյուղում սովորելու համար:

Մոհսեն Հաշթռուդին ավարտել է Սորբոնի համալսարանի մաթեմատիկայի բաժինը: Ապա նույն համալսարանում շարունակել է ուսանել դիֆերենցիալ երկրաչափություն և  ստացել է մաթեմատիկայի գծով դոկտորական կոչում: Իրան վերադառնալով, նա աշխատել է որպես դոցենտ, այնուհետև նշանակվել Թավրիզի համալսարանի ռեկտոր:

Հաշթռուդին մեծ հմտություն ուներ գիտության և նոր տեխնոլոգիաների սկզբունքներն ու երևույթները պարզ լեզվով արտահայտելու հարցում և իր գրություններով ու ելույթներով կարողանաում էր կապ հաստատել հասարակության մեծ խավի հետ և նրանց փոխանցել գիտության ու տեխնոլոգիայի գլխավոր հասկացությունները: Հաշթռուդին մեծ սեր էր տածում փիլիսոփայության, բանաստեղծության ու երաժշտության նկատմամբ և ինքն էլ բանաստեղծություններ էր գրում:

Հաշթռուդին Իրանում քննադատական մտածողության առաջնորդներից մեկն էր: Նա կարևորում էր հիմնարար գիտությունը: Նա փիլիսոփայությունը, արվեստն ու միսթիզմը համարում էր գիտության լրացուցիչ տարրեր: Հաշթռուդիի կարևոր ստեղծագործություններից է դիֆերենցիալ երկրաչափության մասին դոկտորականի ավարտաճառը: 

Պրոֆեսոր Հաշթռուդին շատ լավ հիշողություն ուներ, սակայն մտապահում էր միայն այն բաները, որոնք արժեր մտապահել:

Կարգապահությունը ևս նրա առանձնահատկություններից էր: Հատկապես նա շատ կարգապահ էր ներկայանում դասարաններում: Հաշթռուդին մեծ սեր էր տածում դասավանդման նկատմամբ: Նա երբեք չեր ուշանում դասարանում, սակայն դասն ավարտելիս դժվարանում էր հարգել իր այդ սկզբունքը և նրա դասաժամերը երբեմն երեք-չորս ժամ գերազանցում էին սահմանված ժամից:

Հաշթռուդին մեծ հարգանք էր տածում ուսուցիչների նկատմամբ և մարդկանց հանդեպ նրա ցուցաբերած ուշադրությունն օրինակելի է:

Պրոֆեսոր Հաշթռուդին երազում էր, որ մահից հետո իր դին ամփոփվի համալսարանում, որպեսզի մոտ լինի երիտասարդներին և խոնարհաբար նրանց ծառայի: