Մամուլի տեսություն 26.02.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104837-Մամուլի_տեսություն_26.02.2019
Իրանական մամուլի երեքշաբթի օրվա վերնագրերը հիմնականում արտացոլել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Թեհրան կատարած այցը և ՆՎ առաջնորդի և Իրանի նախագահի հետ վերջինիս հանդիպումները:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Փետրվար 26, 2019 11:26 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  26.02.2019

Իրանական մամուլի երեքշաբթի օրվա վերնագրերը հիմնականում արտացոլել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Թեհրան կատարած այցը և ՆՎ առաջնորդի և Իրանի նախագահի հետ վերջինիս հանդիպումները:

«Քեյհան» օրաթերթ

Իրանը հպարտանում է Դիմադրությանը պաշտպանելով

 

ԻԻՀ առաջնորդը, Սիրիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, ասել է. «Սիրիային աջակցելը համարում ենք աջակցություն դիմադրությանը և հպարտ ենք դրա համար» :  Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ ահաբեկիչների դեմ պայքարում Սիրիայի հաղթանակը և ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային վարձկանների պարտությունը, Սիրիայի նախագահի ու ժողովրդի դիմադրության արդյունքն էր: Նա հավելել է. «Իրանը Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին ցուցաբերած աջակցությունը համարում է աջակցություն դիմադրության շարժմանը, ինչի համար հպարտ է»:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Թրամփը և Ընը որոշել են Վիետնամում հուշանկար անել

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Հորմոզի նեղոցը բաց է լինելու, քանի դեռ մենք նավթ ենք արտահանելու

 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ալիռեզա Թանգսիրին ասել է .«Օտար ուժերը նպատակ ունեն կթել տարածաշրջանը և երբ նավթը տարան, այն ժամանակ հեռանալու են տարածաշրջանից»: Նա մանրամասներ է ներկայացրել իրանական եռյակ կղզիների մասին էմիրությունների հայտարարությունների, ծովային անվտանգության, Հորմոզի նեղոցի և Իրանի ծովային զինտեխնիկաների մասին: 

 

«Խորասան» օրաթերթ

Ամերիկան տարածաշրջանում ԻԼԻՊ-ի համար երկու սցենար ունի

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Շահագործման է հանձնվել Իրանի տիեզերական տեխնոլոգիաների երեք նախագիծ. հաջորդ տարի տիեզերք են նետվելու «Նահիդ» , «Զաֆար» և «Փարս» իրանական երեք արբանյակները

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Իրանը դարձել է ԱՄՆ արտաքին քաղաքականության մղձավանջը

 

«Նյու Յորք թայմզը» քննարկել է ԱՄՆ արտաքին քաղաքականությունում Պոմպեոի դիրքորոշումը և մանրամասնել է, որ իր երկրի արտաքին քաղաքականության հետ քայլ պահելու փոխարեն, նա բավարարվում է միմիայն Դոնալդ Թրամփի քայլերին հավատարիմ մնալով:

Ամերիկյան օրաթերթի հաղորդմամբ, Վարշավայի ժողովն ըստ Պոմպեոի, պետք է լիներ դիվանագիտության հզորագույն դրսևորումը: Ամիսներ տևած ծրագրումների արդյունքը եղավ եվրոպացի ու արաբ պետայրերի, նաև Սիոնիստական ռեժիմի վարչապետի մասնակցությամբ կայացած նիստը, որի նպատակն Իրանին դիմակայելն էր:

Իր ելույթում ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, խոսքն ուղղեց Լեհաստանի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պետայրերին ՝ նրանց մեղադրելով ինչպես ինքն ասաց «Իրանի ոճրագործ ռեժիմին աջակցելու» մեջ: Նա նրանցից պահանջեց դադարեցնել ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների շրջանցելուն ուղղված ջանքերը և Իրանի միջուկային համաձայնությունից դուրս գալու գործում միանալ Դոնալդ Թրամփին: 

 

«Էբթեքար» օրաթերթ

Հարցազրույց ամերիկացի ռեժիսոր Փիթեր Ֆարելլիի հետ. նրա «Կանաչ գիրք»-ը ճանաչվել է 2019 Օսկար մրցանակաբաշխության լավագույն ֆիլմը «Ես չգիտեի, թե հետաքրքիր սցենար եմ գրել»

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

ԻԼԻՊ-ի կենտրոնատեղիում հայտնաբերվել են 50 եզդի կանանց գլուխներ

 

168.am

Զարիֆը Իրանի ԱԳՆ-ի աշխատակիցներին հորդորել է շարունակել աշխատանքն իր հրաժարականից հետո

 

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը գերատեսչության բոլոր աշխատակիցներին հորդորել է  երկրում և արտասահմանում շարունակել աշխատանքն իր հրաժարականից հետո: Նախարարի խոսքը փետրվարի 26-ին մեջբերել է IRNA գործակալությունը: Զարիֆն այդ կերպ է արձագանքել իր հեռանալուց հետո լիազորությունները վայր դնելու մի շարք դիվանագետների մտադրությանը:

«Ես հաստկապես դիմում եմ արտաքին գործերի նախարարությունում բոլոր եղբայրներին ու քույրերին: Շշարունակեք կատարել ձեր պարտականությունները երկիրը պաշտպանելու նպատակով և խուսափեք նման քայլերից»,- ասել է նա:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախօրյակին հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը: «Շատ շնորհակալ եմ Իրանի թանկագին ու խիզախ ժողովրդին ու նրա իշխանություներին վերջին 67 ամսվա ընթացքում ցուցաբերած մեծահոգության համար: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու եւ ծառայության ընթացքում ունեցած թերությունների համար»,- գրել է Զարիֆն իր Instagram-ում:

Մինչդեռ Իրանի խորհրդարանի անդամների մեծամասնությունը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ուղղված նամակ են ստորագրել Ջավադ Զարիֆին ԱԳ նախարարի պաշտոնում թողնելու խնդրանքով: ԱԳ նախարարի հնարավոր պաշտոնաթողության հետ կապված իրադրությունը փետրվարի 26-ին քննարկվելու է իրանական խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության արտահերթ նիստում: Զարիֆը Իրանի ԱԳ նախարարությունը գլխավորել է 2013 թվականի օգոստոսից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

1in.am

 

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան

 

Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ:

Այցի շրջանակում Թեհրանում վարչապետը հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Իրանի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ԻԻՀ Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Փետրվարի 27-ի երեկոյան վարչապետը կայցելի Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոն և կհանդիպի Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Փետրվարի 28-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Սպահան, որտեղ հանդիպում կունենա նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: