Ռազմական սպառնալիքը՝ Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի ձախողած կողմնորոշման շարունակությունն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104851-Ռազմական_սպառնալիքը_Վենեսուելայի_դեմ_ԱՄՆ_ի_ձախողած_կողմնորոշման_շարունակությունն_է
Կարակասի դեմ Վաշինգտոնի ռազմական ինտենսիվ տեղաշարժերը շարունակվում են: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի կառավարությանը մեղադրել է Լատինական Ամերիկայում պատերազմ սանձազերծելու նպատակով ճգնաժամ հարուցելու փորձեր կատարելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2019 15:20 Asia/Tehran
  • Ռազմական սպառնալիքը՝ Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի ձախողած կողմնորոշման շարունակությունն է

Կարակասի դեմ Վաշինգտոնի ռազմական ինտենսիվ տեղաշարժերը շարունակվում են: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի կառավարությանը մեղադրել է Լատինական Ամերիկայում պատերազմ սանձազերծելու նպատակով ճգնաժամ հարուցելու փորձեր կատարելու մեջ:

Նշելով, որ Վենեսուելայի դեմ ուղղված ԱՄՆ-ի քայլերը ձախողել են, Մադուրոն ասել է.«ԱՄՆ-ն փորձում է ճգնաժամ հարուցել երկրի քաղաքական իրավիճակը սրելու և Վենեսուելայի դեմ ռազմական միջամտությունը արդարացնելու նպատակով»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տեղակալ Մայք Փենսը Լիմայի խմբի նիստի շրջանակներում Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոյի հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ սպառնացել է, որ Վաշինգտոնը չի բացառում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը տապալելու համար ռազմական միջամտությունը: Վենեսուելայի դեմ սպառնալիքը հնչում  է այն դեպքում, երբ ԱՄՆ-ն անցած ամիսների ընթացքում փորձել է քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներով մեծացնել Մադուրոյի կառավարության դեմ ճնշումները և ենթահող ստեղծել նրա տապալման համար:

Այս շրջանակում, ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը երկուշաբթի օրը, Վենեսուելայի ևս չորս պաշտոնյաների ներառել է պատժամիջոցնեի ցուցակում:

Այդ շրջանակում են գնահատվում նաև այսպես կոչված մարդասիրական օգնությունների առաքումը Վենեսուելայի ընդդիմության համար այդ երկրի ինքնահռչակ նախագահ ու ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի հետ Վաշինգտոնի պաշտոնատարների իրարահաջորդ հանդիպումները:

Վաշինգտոնի պաշտոնյաներն ակնկալում էին, որ  մարդասիրական օգնությունների բեռնվածքները Կոլումբիայի սահման հասնելով ավելի կսրտվեն լարվածությունները Վենեսուելայում, հատկապես սահմանային տարածքում, և այդպիսով ենթահող կստեղծվի ռազմական միջամտության համար: Ուստի, անցած շաբաթ, ԱՄՆ-ն Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Գույադոյի ցանկությամբ, բեռնվածքներ ուղարկեց Վենեսուելայի սահմանային տարածքներ, սակայն բանակը թույլ չտվեց դրանք ներս տանել:

Վենեսուելայի իշխանությունների համոզմամբ, ԱՄՆ-ն իր ուղարկած բեռնվածքներով նսեմացնում է Վենեսուելայի քաղաքացիներին և Վաշինգտոնն այդ քայլով մտադիր է միջամտել Վենեսուելայի ներքին գործերին և աջակցել ընդդիմադիրների ղեկավար Գուայդոյին:  

Վաշինգտոնն ու նրա հովանավորներն այն դեպքում են փորձում տապալել Մադուրոյի իշխանությունը,երբ այդ երկրի զինված ուժերը շարունակում  են հավատարիմ մնալ գործող նախագահին: Վենեսուելայի Պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը, երկուշաբթի օրն ընդգծել է, որ Վենեսուելայի բանակի սպաներն ու զինվորները երբեք օտարերկրյա կառավարությունից հրաման չեն ստանալու և  շարունակելու են հավատարիմ մնալ նախագահ Նիկոլաս Մադուրոյին և օրինական կառավարությանը:

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան ևս ընդգծելով որ երկրում իրավիճակը նորմալ է, ասել է.«ԱՄՆ նախագահը Վենեսուելայի ընդդիմադիրների առաջնորդն է: Մեր երկրում այժմ ամեն ինչ խաղաղ է: Մարդիկ գնում են աշխատանքի, ուսանողներն ու աշակերտները հաճախում  են համալսարաններ ու դպրոցներ և մեր դեմ  ողջ ճնշուը գործադրվում է դրսից»:

Այժմ երբ մարդասիրական օգնությունների սցենարը ձախողել է և Գուայդոյին ցուցաբերվող աջակցությունն արդյունք չի տվել, ԱՄՆ-ն հերթական անգամ սպառնալիքի լեզվով է խոսել Կարակասի հետ:

Պարզից էլ պարզ է, որ ԱՄՆ-ն աչք է դրել Վենեսուելայի նավթի ու այլ պաշարների վրա, ինչի պատճառով ջանքեր է գործադրում տապալել  Մադուրոյի կառավարությունը և իր դրածո կառավարությանը իշխանության բերել: