Ռուսաստանն ընդգծել է ահաբեկիչության դեմ պայքարում Իրանի արդյունավետ դերակատարությունը
2011 թվականից ի վեր Սիրիայում սկսվել է ճգնաժամ և արևմտյան երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի աջակցությամբ, ահաբեկչական խմբերը փորձում են անապահովություն ստեղծելով այդ երկրում և տարածաշրջանային հավասարությունները փոխել Իսրայելի օգտին:
Սիրիայի կառավարությունը դիմել է Իրանին՝ Դամասկոսին ահաբեկիչների դեմ պայքարում աջակցելու համար: Այսպիսով, Սիրիայի օրինական իշխանության խնդրանքով, այդ երկրում ներկա իրանական զորուժը կարևոր դեր է ունեցել ահաբեկչական խմբերի դեմ պայքարում:
Սիրիայի ճգնաժամի և քաղաքացիական պատերազմ հաղթահարման հարցում Իրանի վճռական դերակատարությունը զարյարցրել է Արևմուտքին, նրա արաբական դաշնակիցներին ու Իսրայելին:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, որպես Դամասկոսի կառավարության մյուս դաշնակից, այլ տեսակետ ունի ահաբեկչական խմբերի դեմ պայքարի կապակցությամբ և բազմիցս շեշտել է Իրանի դերակատարության կարևորությունը՝ Սիրիայում թաքֆիրական և ահաբեկիչական խմբերի դեմ պայքարում:
Անվտանգության խորհրդի նիստում, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարել է , որ Ռուսաստանը, ինչպես նաև Իրանն ու Թուրքիան, առաջարկում են ահաբեկիչներին դիմակայելու նոր մեխանիզմ: Հանդիպումը կազմակերպվել էր Սիրիայի արևելյան Իդլիբ նահանգի իրավիճակի քննարկման հարցով, որն ահաբեկիչների վերջին կենտրոնակայնն է:
Արևմտյան երկրները, հատկապես՝ ԱՄՆ-ն, հայտարարել են, որ իրենց նպատակն է փլուզել Սիրիայի կառավարությունը, և արևմտյան-արաբական կոալիցիա ձևավորելով, աջակցում են ահաբեկչական խմբերին:
Արևմուտքն իր քարոզչական հարձակումներն ուղղել է Իրանի դեմ և բազմիցս ընդգծել է Սիրիայից իրանական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը:
Սակայն Սիրիայի կառավարությունը և նախագահ Բաշար Ասադն ընդդիմացել են այդ ցանկությանը: Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեղդադը հայտարարել է, որ Լիբանանի Հեզբոլլահի և Իրանի ուժերի ներկայությունը եղել է Սիրիայի կառավարության հրավերով:
2015-ի սեպտեմբերից ի վեր Ռուսաստանը նույնպես ակտիվ ներկայություն ունի Սիրիայում և այդ երկրի կառավարությանն աջակցում է ահաբեկչության դեմ պայքարում:
Մասնավորապես, ռուսական ուժերի օդային հարվածները բազմաթիվ զոհեր և կորուստներ են պատճառել ահաբեկիչներին: Արևմուտքը, ինչպես նաև Իսրայելը, մեծ ջանքեր են գործադրել ինչպես հոգեբանական պատերազմով և քաղաքական խորհրդակցությունների միջոցով Սիրիայում Իրանի ներկայության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման վրա ազդելու համար:
Սակայն Մոսկվան ընդգծել է Սիրիայում Իրանի դերակատարության կարևորությունը, հատկապես ահաբեկչության դեմ պայքարում: Ռուսները լավ գիտեն, որ Սիրիայում Իրանի կարևոր դեր ունի: Նրանք նաև գիտեն, որ Սիրիայի վերաբերյալ որևէ որոշում, ներառյալ՝ Իդլիբ նահանգի վիճակի և տարածաշրջանում տեղակայված ահաբեկիչների դեմ պայքարի հարցում, պետք է կայացվի Իրանի տեսակետները հաշվի առնելով: