Ռուսաստանն ընդգծել է ահաբեկիչության դեմ պայքարում Իրանի արդյունավետ դերակատարությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104872-Ռուսաստանն_ընդգծել_է_ահաբեկիչության_դեմ_պայքարում_Իրանի_արդյունավետ_դերակատարությունը
2011 թվականից ի վեր Սիրիայում սկսվել է ճգնաժամ և արևմտյան երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի աջակցությամբ, ահաբեկչական խմբերը փորձում են անապահովություն ստեղծելով այդ երկրում և տարածաշրջանային հավասարությունները փոխել Իսրայելի օգտին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2019 08:45 Asia/Tehran
  • Ռուսաստանն ընդգծել է ահաբեկիչության դեմ պայքարում Իրանի արդյունավետ դերակատարությունը

2011 թվականից ի վեր Սիրիայում սկսվել է ճգնաժամ և արևմտյան երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի աջակցությամբ, ահաբեկչական խմբերը փորձում են անապահովություն ստեղծելով այդ երկրում և տարածաշրջանային հավասարությունները փոխել Իսրայելի օգտին:

Սիրիայի կառավարությունը դիմել է Իրանին՝  Դամասկոսին ահաբեկիչների դեմ պայքարում աջակցելու համար: Այսպիսով, Սիրիայի օրինական իշխանության խնդրանքով, այդ երկրում ներկա իրանական զորուժը կարևոր դեր է ունեցել ահաբեկչական խմբերի դեմ պայքարում:

Սիրիայի ճգնաժամի և քաղաքացիական պատերազմ հաղթահարման հարցում Իրանի վճռական դերակատարությունը զարյարցրել է Արևմուտքին, նրա արաբական դաշնակիցներին ու Իսրայելին:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, որպես Դամասկոսի կառավարության մյուս դաշնակից, այլ տեսակետ ունի ահաբեկչական խմբերի դեմ պայքարի կապակցությամբ և բազմիցս շեշտել է Իրանի  դերակատարության կարևորությունը՝ Սիրիայում թաքֆիրական և  ահաբեկիչական խմբերի դեմ պայքարում:

Անվտանգության խորհրդի նիստում, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարել է , որ Ռուսաստանը, ինչպես նաև Իրանն ու Թուրքիան, առաջարկում են ահաբեկիչներին դիմակայելու նոր մեխանիզմ: Հանդիպումը կազմակերպվել էր Սիրիայի արևելյան Իդլիբ նահանգի իրավիճակի քննարկման հարցով, որն ահաբեկիչների վերջին կենտրոնակայնն է:

Արևմտյան երկրները, հատկապես՝ ԱՄՆ-ն, հայտարարել են, որ իրենց նպատակն է փլուզել Սիրիայի կառավարությունը, և արևմտյան-արաբական կոալիցիա ձևավորելով, աջակցում  են ահաբեկչական խմբերին:

Արևմուտքն իր քարոզչական հարձակումներն ուղղել է  Իրանի դեմ  և բազմիցս ընդգծել է Սիրիայից իրանական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը:

Սակայն Սիրիայի կառավարությունը և նախագահ Բաշար  Ասադն ընդդիմացել են այդ ցանկությանը: Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Մեղդադը հայտարարել է, որ Լիբանանի Հեզբոլլահի և Իրանի ուժերի ներկայությունը եղել է Սիրիայի կառավարության հրավերով:

2015-ի սեպտեմբերից ի վեր Ռուսաստանը նույնպես ակտիվ ներկայություն ունի Սիրիայում և այդ երկրի կառավարությանն աջակցում է ահաբեկչության դեմ պայքարում:

Մասնավորապես,  ռուսական ուժերի օդային հարվածները  բազմաթիվ զոհեր և կորուստներ են պատճառել ահաբեկիչներին: Արևմուտքը, ինչպես նաև Իսրայելը, մեծ ջանքեր են գործադրել ինչպես հոգեբանական պատերազմով և քաղաքական խորհրդակցությունների միջոցով Սիրիայում Իրանի ներկայության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման վրա  ազդելու համար: 

Սակայն Մոսկվան ընդգծել է Սիրիայում Իրանի դերակատարության կարևորությունը, հատկապես ահաբեկչության դեմ պայքարում:  Ռուսները լավ գիտեն, որ Սիրիայում Իրանի կարևոր դեր ունի: Նրանք նաև գիտեն, որ Սիրիայի վերաբերյալ որևէ որոշում, ներառյալ՝ Իդլիբ  նահանգի վիճակի և  տարածաշրջանում տեղակայված ահաբեկիչների դեմ պայքարի հարցում, պետք է կայացվի Իրանի տեսակետները հաշվի առնելով: