Հայաստանի նոր ռազմական մոտեցումը տարածաշրջանում
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայկական բանակը չի ցանկանում միայն պաշտպանվել: Նա ասել է, որ Հայաստանը մեծ քանակությամբ սպառազինության է գնել:
Դավիթ Տոնոյանն ասէլ է, որ միայն պաշտպանական մոտեցում ունեցող բանակը միշտ պարտվում էշ հետեւաբար, Հայաստանը չի ցանկանում մնալ պաշտպանական դիրքում:
Տոնոյանի հայտարարությունները վկայում են, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավելի կտրուկ է արտահայտվում, քան երկու տասնամյակ առաջ:
Վերջին տարիներին Հայաստանը միշտ պաշտպանական մոտեցում է ունեցել: Իրականում, չի թվում, որ Երեւանի կառավարությունը կարիք չունի ագրեսիվ մոտեցում որդեգրելու, հատկապես Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ: Այնուամենայնիվ, սպառազինությունների մրցավազքը երկու թշնամական ժողովուրդներին կբերի պատերազմի: Այս կապակցությամբ վերջերս Ռուսաստանի ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլլեցը ադրբեջանական Վիրտոալ-Այազ կայքի հետ զրույցում ասել էր.«Ամեն ինչ վկայում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հնարավորության մասին»:
Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գտնվում է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում, դժվար կլինի խուսափել երկու կողմերից զինված և քաղաքացիական անձանց կորուստներից: Դեռեւս ոչ մի հեռանկար չկա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձեւի ընդունելու համար:
Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներն անհաշտ դիրքորոշում ունեն, և երկու երկրների իշխանությունը չի հակադրվի ժողովրդի կամքին: Այդ պատճառով, եթե հակառակ կողմերից մեկ հասնի վճռորոշ ռազմական գերազանցության,պատերազմը կարող է վերսկսվել :
Պետք է ասենլ, որ սպառազինության գնումները Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից նշանակում են սպառազինությունների մրցավազք: Վերջին տասնամյակում Ադրբեջանը երկրի եկամուտների մոտ մեկ երրորդը հատկացրել է սպառազինություն ձեռք բերելուն: Այդ պատճառով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունը, չնայած ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին հնչեցրած հայտարարություններին, նաեւ հետևում է Հայաստանի հետ պատերազմի քաղաքականությանը: Բաքվի պաշտոնյաներն ասում են, որ եթե պատերազմը վերսկսվի, ապա Ադրբեջանը որեւէ խնդիր չունի եւ պատրաստ է վերադարձնել Հայաստանի գրաված հողերը:
Ակնհայտ է, որ Երեւանի իշխանությունը նաև խրախուսվել են Ռուսաստանից ռազմական գնումների անել եւ ադրբեջանական կողմի հետ սպառազինությունների մրցավազքը շարունակել:
Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել տասներկու ՍՈՒ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ։ Ակնհայտ է, որ այդ գնումները Հայաստանին կդնեն ագրեսիվ դիրքերում: Կասկած չկա, որ Ադրբեջանի Հանրապետությունը նույնպես նոր գնումներ կկատարի:
ՀՀ պաշտպանության նախարարի վերջին խոսքերը վկայում են որ Հայաստանը պատրաստվում է սպառազինական մրցավազք սկսել հակառակորդ կողմի հետ: