Մամուլի տեսություն 27.02.2019
Իրանի չորեքշաբթի օրվա մամուլը հիմնականում անդրադարձել էր Իրանի հզորության և թշնամու թուլության կապակցությամբ մեծարգո առաջնորդի արտահայտություններին և Հնդկաստանի ու Պակիստանի հարաբերությունների սրմանը:
«Համդելի» օրաթերթ
Մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեի.«Անցյալ 40 տարիների համեմատությամբ Իրանի ժողովուրդը հզորացել, իսկ նրա թշնամիները թուլացել են: Պետք չէ վախենալ թշնամուց և սխալ հաշվարկումներ կատարել»
«Քեյհան» օրաթերթ
Ասադի Իրան կատարած այցը ՝ տիրակալների նախագծների տապալումը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի օրն Իրանում էր: Մեծարգո առաջնորդի հետ նրա հանդիպման մասին լուրերը հաղորդվելուց հետո, տարածաշրջանային ու միջազգային ԶԼՄ-ներն արձագանքեցին այդ իրադարձությանը:
Ութ տարի առաջ, երբ տարածաշրջանում թափ էր ստացել արաբական գարունը, ԱՄՆ-ը և Եվրոպան, նաև տարածաշրջանային վարձկանները, Սիրիայում միջնորդավորված պատերազմ հրահրեցին և փորձեցին տապալել այդ երկրի իշխանությունը և մասնատել այն: Նրանք տարված էին այդ մոլուծքով, սակայն տարիներ անց ՝ իրանական 1398 թվականի գարնան սեմին, հրապարակվեցին իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի և Սիրիայի նախագահի հանդիպման լուսանկարները, որտեղ երկու հին դաշնակիցները ժպտում էին: Դա դիմադրության պտուղն էր: Ասադն Իրան էր այցելել՝ Իրանի առաջնորդին ու ժողովրդին շնորհակալություն հայտնելու: Այցը կարելի է այսպես բնութագրել ՝ տիրակալների նախագծների տապալում:
«Խորասան» օրաթերթ
Ճաբահարում փռվել է համաշխարհային երդրողների կարմիր գորգը
Իրանի հարավ-արևելյան Չաբահարի նավահանգիստն իր եզակի հնարավորություններով, նոր առիթներ է ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների ներդրումների ու մասնակության համար:
«Քեյհան» օրաթերթ
Պակիստանի վրա Հնդկաստանի հարձակման հետևանքով զոհվել է 300 հոգի
Թերակղզին պատերազմական իրավիճակում է հայտնվել
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ «Մերժվել է նախարար Զարիֆի հրաժարականը»
«Քեյհան» օրաթերթ
Մեկ միլիոն 200 հազար եմենցի երեխաներ պաշարվել են պատերազմական 31 շրջաններում
Սաուդական կոալիցիայի հարձակումները վերածվել են մի ժողովրդի ողբերգության: Եռամյա պատերազմի հետևանքով, վտանգված են 85 հազար եմենցի երեխաների կյանքեր: Ավելի քան 400 հազար երեխաներ տառապում են թերսնումից: Ճգնաժամային իրավիճակը շարունակվում է : ԱՅդ կապակցությամբ նախազգուշացրել են միջազգային կազմակերպությունները:
«Խորասան» օրաթերթ
Երկու ատոմային ուժերի աննախադեպ առճակատումը
Պակիստանի դեմ Հնդկաստանի հուզումը 48 տարի անց բռնկվել է: Շարունակական լարվածությունը պայթեց այն ժամանակ, երբ Քաշմիրում ահաբեկչական հարձակում իրականացվեց հնդիկ բանակայինների ավտոբուսի դեմ:
168.am
Զարիֆը վերադարձել է աշխատանքի ու մասնակցել Փաշինյանի դիմավորման արարողությանը
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ում հրաժարականը նախագահ Հասան Ռոուհանին մերժել էր, վերադարձել է իր բնականոն աշխատանքին և Թեհրանում մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությանը:
Այս փաստը չի վրիպել նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից, որոնք գրում են, որ նախագահ Ռոուհանիի կողմից հրաժարականը մերժելու մասին նամակը ստանալուց հետո Զարիֆը կրկին անցել է պարտականությունների կատարմանը։
Փետրվարի 26-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հրաժարական էր տվել: Սակայն Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նամակ Էր ուղարկել նրան՝ հրաժարվելով ընդունել հրաժարականը՝ դա աննպատակահարմար համարելով երկրի շահերի համար:
Փետրվարի 27-ին արդեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իրան: Վարչապետն Իրանում է երկօրյա պաշտոնական այցով: Թեհրանում այցի շրջանակում վարչապետն արդեն հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Իրանի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
168.am
Որո՞նք են Իրանի և Հայաստանի միջև ավելի ամուր և ավելի ընդլայված կապեր ունենալու հիմնական ոլորտները. մանրամասնում է Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հայ-իրանական առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու, ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու և ընդհանրապես այդ ոլորտում առկա հնարավորությունները լիարժեք օգտագործելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այդ մասին ասել է IRNA գործակալությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե որո՞նք են Իրանի և Հայաստանի միջև ավելի ամուր և ավելի ընդլայված կապեր ունենալու հիմնական ոլորտները:
«Էներգետիկայի ոլորտն, անշուշտ, զարգացման մեծ ներուժ ունի: Այս ոլորտում մենք ունենք համատեղ լուրջ ծրագրեր, ինչպես օրինակ գազ/ էլեկտրաէներգիա փոխանակում, Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցում: Շարունակվում են բանակցությունները Մեղրի ՀԷԿ-ի նախագծի շուրջ,որը վերջերս վավերացվեց նաև Իրանի Մեջլիսի կողմից։ Քննարկվում են մի շարք այլ ծրագրեր ևս: ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծում առևտրատնտեսական համագործակցության համար: Առաջիկա ամիսներին այս իմաստով անհրաժեշտ է լուրջ նախապատրաստական միջոցառումներ իրականացնել»,- ասել է ՀՀ վարչապետը:
Որպես կարևոր բնագավառ ՀՀ վարչապետն առանձնացրել է մշակութային ոլորտում համագործակցությունը: Նա ընդգծել է, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են գրահրատարակչության, կինոյի, ֆիլմարտադրության, պատմամշակութային հուշարձանների վերականգնման ու պահպանման բնագավառները, թանգարանային և գրադարանային գործը: «Համագործակցում ենք նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում: Ինչպես գիտեք, Իրանի ջանքերի շնորհիվ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում են գրանցվել Սուրբ Թադեոս և Սուրբ Ստեփանոս վանական համալիրները:
Հայաստանը պատրաստել է ամբողջական փաթեթ՝ Երևանի «Կապույտ Մզկիթը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներկայացնելու համար: Ներկայումս իրանական կողմի հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում և որոշ շտկումներից հետո, այն պատշաճ կերպով կներկայացվի: Կարևոր մշակութային իրադարձություն էր Իրանի ազգային թանգարանում կայացած «Հայաստան և Իրան. Հողի հիշողությունը» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեցին Հայաստանի պատմության թանգարանի բացառիկ ցուցանմուշներ»,- նշել է ՀՀ վարչապետը:
Նա հավելել է, որ Հայաստանում տեղի է ունենում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը և ուրախությամբ նշել, որ փառատոնին որպես կանոն ակտիվ կերպով ներկայացված են իրանցի ռեժիսորների ՝ Աբբաս Քիառոստամիի, Ասղար Ֆարհադի և այլոց ֆիլմերը: «Ի դեպ, վերջինս նախագահել է նաև Ոսկե Ծիրանի 15-րդ փառատոնի մրցավարական խումբը, իսկ նրա «Նադերի և Սիմինի ամուսնալուծություն» ֆիլմը հաղթող է ճանաչվել փառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմեր» անվանակարգում: Վերոնշյալ և համանման այլ ծրագրերը լավ հնարավորություն են հայ և իրանցի ժողովուրդների համար միմյանց մշակույթներին ծանոթանալու և հաղորդակից լինելու տեսանկյունից»,- ընդգծել է Փաշինյանը: