Իրանի մեծարգո առաջնորդի հայեցակետը. Իրան-Հայաստան հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում, Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Իրանն ու Հայաստանը լավ և պատմական հարաբերություններ ունեցող հարևան երկրներ են:
Չորեքշաբթի երեկոյան կայացած հանդիպման ընթացքում, կարևորելով Թեհրան-Երևան տնտեսական համագործակցությունների մակարդակի բարձրացումըն Իրանի մեծարգո առաջնորդը նշել է.«Հակառակ ամերիկացիների ցանկությանն Իրանի ու Հայաստանի հարաբերությունները պետք է ամուր, շարունակական ու բարեկամական լինեն»:
Իրանի ու Հայաստանի հարաբերությունների պատմական անցյալը լի է լավ համագործակցության փորձով: Բազում ընդհանրությունների, այդ թվում՝ մշակութային ընդհանրությունների բերումով, Իրանն ու Հայաստանը լավ հարաբերություններ ունեն միմյանց հետ: Տարեկան հազարավոր իրանցիներ Հայաստանն են ընտրում որպես զբոսաշրջային ուղղություն: Երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները նպաստել են Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը և այս երևույթը երաշխիքն է բազմակողմանի հարաբերությունների զարգացման:
Բացի այդ, իրանահայ ակտիվ համայնքը մեծ դեր է ունեցել Թեհրան-Երեևան հարաբերությունների զարգացման հարցում: Իրանահայ համայնքի նկատմամբ Իրանի դրական վերաբերմունքը, կրկնապատկել է Իրանի ու Հայաստանի բարեկամությունը: Իրանահայերը լիովին ազատ են կրոնական արարողությունների իրականացման և հասարակական ու մշակութային գործունեության հարցում:
Այս ուղղությամբ վերջերս իսլամական հեղափոխության հացղթանակի 40-ամյակի ու Իրան-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ ԻԻՀ ռադիոհեռուստատեսության արտասահմանյան բաժնի հայերեն ռադիոժամի թղթակցին տված հարցազրույցում, պատմաբան և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանն ասել է.«Անցած 40 տարիների ընթացքում ԻԻՀ-ն հատուկ ուշադրություն է դարձրել այլ կրոններին և իրանցիների ու երկրի պատասխանատուների ուշադրությունը ցույց է տալիս, որ իսլամը երկխոսության կողմնակից է»:
Իրանի ու Հայաստանի միջև ընդհանրությունները և համագործակցությունների ոլորտում առկա պոտենցիալը նպաստել են երկու երկրների միջև համագործակցությունների ընդլայնմանը և անգամ մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի խափանարարությունները չեն կարողացել կասեցնել այն:
Չնայած ԱՄՆ-ի շրջափակումներին, Իրանի հետ տնտեսական համագործակցությունների զարգացման հարցում Հայաստանի պետայրերի դիրքորոշումը Իրան-Հայաստան հարաբերությունների նոր էջ է բացել, ինչը ամրագրվել է Հայաստանի վարչապետի Թեհրան կատարած այցի շրջանակներում երկու փաստաթղթերի ստորագրմամբ:
Էներգետիկայի, զբոսաշրջության և տնտեսական ոլորտներում համագործակցությունների ընդլայնման հզոր պոտենցիալը և երկու երկրի բարիդրացիական հարաբերությունները, վստահելի գործընկերներ են դարձրել ԻԻՀ-ին ու ՀՀ-ին:
Էներգետիկայի ոլորտից բացի, Իրանն ու Հայաստանը համագործակցության հնարավորություն ունեն նաև սարքավորումների ու տեխնոլոգիայի, սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի և զբոսաշրջության ոլորտներում:
Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացումը միայն երկկողմ բնույթ չի կրում: Հայաստանը Իրան-ԵԱՏՄ կապող օղակն է և ռազմավարական նշանակություն ունի Իրանի ու այդ տարածաշրջանի հարաբերություններում:
Հայաստանի ԵԱՏՄ-ի միակ անդամն է, որ ցամաքային սահման ունի ԻԻՀ-ի հետ: Ներկայումս ԵԱՏՄ-ի Հայաստանի նախագահությունը կրկնապատկելու է այս երկրի կենսական դերը ԵԱՏՄ-ից Իրանի տնտեսական շահերի ապահովման համար:
Իրանի ապրանքների Հայաստանի շուկայից բացի, շատ կարևոր է նաև ԵԱՏՄ-ի 180 միլիոնանոց շուկան: