Լոնդոնից մինչև Նյու Դելի. արդարատենչության կոչ Պաղեստինի համար՝ կառավարությունների լռության դիմաց
Մինչ Իսրայելի ռեժիմի հարձակումները Գազայի հատվածի վրա շարունակվում են, տարբեր երկրների, այդ թվում՝ Շվեդիայի, Անգլիայի, Հորդանանի և Հնդկաստանի քաղաքացիներ զանգվածային ցույցեր են անցկացրել՝ դատապարտելով կառավարությունների լռությունը Պաղեստինում իրականացվող ցեղասպանության վերաբերյալ։
Ստոկհոլմում հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Օդենպլան հրապարակում և երթով շարժվել դեպի Շվեդիայի խորհրդարան՝ ձեռքներին պաղեստինյան դրոշներ և պաստառներ՝ «Իսրայելը սպանում է Գազայի երեխաներին» և «Դադարեցրեք ցեղասպանությունը» կարգախոսներով՝ պահանջել են անհապաղ գործողություններ ձեռնարկել սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունների դեմ։
Լոնդոնում ոստիկանությունը ձերբակալել է «Գործողություն Պաղեստինի համար» խմբի 55 ցուցարարի։ Հանրահավաքներ են անցկացվել նաև Մանչեստրում, Էդինբուրգում, Բրիստոլում և Տրուրոյում։ Բրիտանիայի նոր օրենքների համաձայն՝ այս խմբին աջակցելը կարող է հանգեցնել մինչև 14 տարվա ազատազրկման։
Նյու Դելիում ցուցարարները հավաքվել են Նեհրուի ոստիկանական բաժանմունքում՝ քննադատելով Հնդկաստանի կառավարության քաղաքականությունը Իսրայելի նկատմամբ և կոչ անելով դադարեցնել Գազայում ցեղասպանությունը և ազատագրել Պաղեստինը։
Միաժամանակ, Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ հայտարարելով Գազայի ժողովրդին օգնելու իրենց պատրաստակամության մասին և կոչ անելով արաբական և իսլամական կառավարություններին կատարել իրենց մարդկային պարտականությունը։