Վիենտնամում ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի բանակցությունները ձախողել են
Վիետնամում Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի ղեկավարներ՝ Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի բանակցություններն ապարդյուն են անցել: Նրանց հանդիպումը նախատեսված ժամկետից ավելի շուտ է ավարտվել:
Հանոյում կայացած մամուլի ասուլիսում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Վիետնամում Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են առկա խնդիրներն ու մարտահրավերները: Նա ասել է. «Բանակցությունները ձախողել են և առայժմ ոչ մի ծրագիր չկա ղեկավարների հաջորդ հանդիպման համար»:
Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան չեն կարող համաձայնության գալ պատժամիջոցների վերաբերյալ տարաձայնությունների պատճառով:
Ըստ Թրամփի՝ Հյուսիսային Կորեայի ղեկավարը պատրաստ էր զիջումների գնալ միայն այդ երկրի դեմ պատժամիջոցների լիակատար վերացման դիմաց:
Թրամփը մերժել է Կիմ Չեն Ընի այդ առաջարկը: «Հիմնականում նրանք ցանկանում էին, որ պատժամիջոցները լիովին վերացվեն, բայց մենք չենք կարող դա անել», – ասել է Թրամփը:
Փետրվարի 27 և 28-ին Վիտենամի մայրաքաղաք Հանոյում կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի Հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ընի պատմության մեջ երկրորդ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափումը:
Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի ղեկավարների առաջին հանդիպումը կայացել էր 2018 թվականի հունիսի 12-ին՝ Սինգապուրում:
Փետրվարի 28-ին Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը ավարտվեց ժամանակից շուտ, իսկ հանդիպման ընթացքում նախատեսվող համատեղ ճաշը չեղյալ հայտարարվեց:
Ավելի վաղ, ամերիկյան աղբյուրները հաղորդել էին այդ հանդիպման ընթացքում կողմերի միջև հավանական համաձայնության կայացման և հաջորդ հանդիպումների համար շրջանակ ճշտելու մասին, բայց Հանոյում հանդիպման վաղ ավարտը և երկու երկրի ղեկավարների ճաշի չեղարկումը ,ինչու չէ նաև Վաշինգտոնի ու Փխենյանի միջև համաձայնագրի բացակայությունը , որոնք արդեն հաստատվել են Թրամփի կողմից, վկայում են այն մասին, որ մանրամասների վերաբերյալ բանակցություններում կողմերի տարաձայնություններն ավելացել են: Իրողությունն այն է, որ բանակցող կողմերը տարբեր հայեցակետ ունեն միջուկային զինաթափման գործընթացի վերաբերյալ: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափումն է պահանջում: Վաշինգտոնն այդ գործընթացում պահանջում է նախ ոչնչացնել այդ երկրի ամենագլխավոր ատոմակայանը համարվող «Յոնգ Բիոն»ը, իսկ դրա դիմաց, աստիճանաբար չեղարկել պատժամիջոցները: Կորեական կողմն այլ կարծիք ունի:
Հյուսիսային Կորեայի իշխանություններն ընդգծել են, որ նրանց տեսակետից, միջուկային զինաթափումը նշանակում է արևելյան Ասիայում վերացնել ԱՄՆ-ի միջուկային հովանին և չեղարկել Փխենյանի դեմ սահմանված բոլոր քաղաքա-տնտեսական պատժամիջոցները: Ինչպես Թրամփի խոսքերից է պարզվում, Հյուսիսային Կորեան ցանկանում է զինաթափումն սկսել քիչ նշանակություն ունեցող ատոմակայաններից: Հյուսիսային Կորեայի այդ մոտեցումը վկայում է այն իրողության մասին, որ Փխենյանը չի պատրաստվում գործընթացի սկզբում կորցնել իր հիմնական հաղթաթուղթը՝ միջուկային զենքերն ու միջմայրցամաքային հրթիռները:
Շատ փորձագետների կարծիքով, Հյուսիսային Կորեայի կողմնորոշումն իրատեսական է: Թվում է, որ վերջին ամիսների ընթացքում իր արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ի միակողմանի ու անօրինական վերաբերմունքն ազդել է Հյուսիսային Կորեայի կողմնորոշման վրա: Այդ մասին խոստովանել են հենց իրենք՝ ամերիկացիները: 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Թուլսի Գաբբարդը համացանցում գրել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից և Միջին հեռահարությամբ միջուկային հրթիռների արգելման պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը, հակակշռի տակ է դրել իր միջուկային զենքերից հրաժարվելու Հյուսիսային Կորեային համոզելու ԱՄՆ-ի ջանքերը»:
Հյուսիսային Կորեան պահանջում է, որ կողմերը քայլ առ քայլ լուծեն այդ խնդիրը, իսկ Թրամփի կառավարությունը որ ոչ մի հաջողություն չի ունեցել իր արտաքին քաղաքականության մեջ, ձգտում է արագ արդյունքի հասնել և Հյուսիսային Կորեայի հետ ընդհանուր համաձայնության գալ:
Ուստի թվում է, որ Վիետնամյան հանդիպման ձախողումը ամերիկյան կողմի համար պարզեց, որ եթե այդ մարտահրավերը լուծելու ցանկություն ունի, առաջին հերթին պետք է Հյուսիսային Կորեայի զինաթափման վերաբերյալ իր հայեցակետը մի կողմ դնի, երկրորդ հերթին՝ մինչև Հյուսիսային Կորեայի կատարյալ զինաթափումը, փոխի պատժամիջոցների քաղաքականությունը: