Մամուլի տեսություն 01.03.2019
Իրանի օրվա մամուլն անդրադարձել է հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից նահատակների մեծարմանը:
«Ֆարհիխթեգան» օրաթերթ
Այաթոլլահ Խամենեի .«Նահատակների հավերժական պատգամը սարսափից ու ցավից հասարակությանը զերծ պահելն է»
Քերման նահանգի 6500 նահատակների մեծարման կոնգրեսի կազմակերպիչների հետ հանդիպմանը մեծարգո առաջնորդն ասել է .«Նահատակների հոգու հիշատակը վառ պահելու արդյունքը եղել է սրբավայրերի պահապան երիտասարդների ի հայտ գալը: Սրբազան պաշտպանության տարիներին, նահատակների, վիրավորների ու անձնուրացների մեծարման արդյունքը դարձավ այն, որ շատացան սրբավայրերի պահապանները : Այսօր նահատակների հոգին հարգելուն հակադրվելով, թշնամիների նպատակ ունեն փակել նահատակության պանծալի ճանապարհը : Ժողովրդի հզորության խորհուրդը հերոս ու անձնուրաց երիտասարդների գոյությունն է, որոնք պատրաստ են պայքարել բոլոր ոլորտներում: Բոլորը է հատկապես երիտասարդները պետք է ավելի շատ աշխատեն, որպեսզի իրենց պարտքը կատարել երկրի զարգացման համար»:
«Ֆարհիխթեգան» օրաթերթ
Իրանական երեք արբանյակներ կատարելագործվում են
Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար .«Փորձնական «Զաֆար» և «Փարս-1» , նաև հաղորդակցական «Նահիդ-1» արբանյակները կատարելագործման փուլում են: Հուսով ենք, որ մինչև հաջորդ տարի դրանք լինելու են երկիո մոլորակի ուղեծրում»:
«Համշահրի» օրաթերթ
Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղի շրջանակում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բեռնաբեո»-ում 0:3 հաշվով ցավալի պարտություն կրեց «Բարսելոնա»-ից
Կատալոնական գրանդը երկու խաղերի արդյունքում 4:1 հաշվով առավելության հասավ և դուրս եկավ եզրափակիչ:
«Իրան» օրաթերթ
Հարևանների հետ հարաբերությունների խորացումը Իրանի ԱԳ նախարարության առաջնահերթությունն է
Հարավային Խորասանում ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է.«Հաշվի առնելով երկրին պարտադրված անարդարացի պատժամիջոցները, հարևան երկրների հետ հարաբերությունների խորացումը մեր գերակայությունն է»:
Մոհամմեդ Աջամի ասածով, ներկա զգայուն պայմաններում անհրաժեշտ է պահպանել հարևան երկրների հետ բարեկամանական խորը հարաբերությունները:
«Ջամե ջամ» օրաթերթ
ԻԻՀ ՊՆ.«Պաշտպանական ծրագիրը վերանայելու ենք հեղափոխության առաջնորդի երկրորդ քայլի հաղորդագրության համաձայն»
Պաշտպանության նախարարի ասածով, զինված ուժերը կարևորում է երիտասարդների ընդգրկումը : Գեներալ Հաթամին ասել է.««Պաշտպանական ծրագիրը վերանայելու ենք հեղափոխության առաջնորդի երկրորդ քայլի հաղորդագրության համաձայն»:
Հիշյալ ծրագրի շրջանակում արված քայլերի մասին, Իրանի պաշտպանության նախարարն ասել է.«Արդեն նկատում ենք, որ երկրորդ քայլի ծրագիրը սկսված է: Բարեբախտաբար նախարարությունն առաջատար է եղել այդ հարցում»:
armtimes.com
Իսրայելի գլխավոր դատախազը մտադիր է Նեթանյահուին կոռուպցիայի մեղադրանք առաջադրել
Իսրայելի գլխավոր դատախազը հայտնել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանք առաջադրելու մտադրության մասին՝ միաժամանակ չբացառելով, որ նախնական լսումների ժամանակ կարող է փոխել կարծիքը:
Այս մասին հայտնում է «BBC»-ն: Իսրայելի վարչապետը կասկածվում է գործարարներից թանկարժեք նվերներ ստանալու և երկրի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերությունների շահերի լոբբինգի մեջ:
Նեթանյահուն չի ընդունում մեղադրանքները, իսկ իր գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը այն «քաղաքական հետապնդում» է որակել:
Ապրիլի 9-ին Իսրայելում կայանալու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
168.am
Կիմ Չեն Ունը ԿԺԴՀ վերադարձի ճանապարհին կարող է հանդիպում անցկացնել Սի Ցզինպինի հետ. Yonhap
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Վիետնամից հայրենիք վերադառնալու ճանապարհին կարող է հանդիպում անցկացնել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ: Այդ մասին մարտի 1-ին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ: Նրա տվյալներով՝ Կիմ Չեն Ունը Վիետնամից կմեկնի մարտի 2-ի առավոտյան եւ հայրենիք վերադարձի ճանապարհին կանգառ կկատարի Պեկինում:
Այնտեղ նա Չինաստանի ղեկավարին կտեղեկացնի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումների արդյունքների մասին, որոնք տեղի են ունեցել փետրվարի 27-28-ին: Փետրվարի 28-ին Հանոյում ավարտվել է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի երկօրյա գագաթնաժողովը, որի արդյունքներով կողմերին չհաջողվեց հասնել համաձայնությունների: Փհենյանը եւ Վաշինգտոնը հրաժարվեցին համատեղ փաստաթղթի ստորագրումից, բայց պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: