Նեթանյահուի ռուսաստայան այցելության նպատակները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104955-Նեթանյահուի_ռուսաստայան_այցելության_նպատակները
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ռուսաստանում հանդիպում և զրույց է ունեցել այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2019 15:10 Asia/Tehran
  • Նեթանյահուի ռուսաստայան այցելության նպատակները

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ռուսաստանում հանդիպում և զրույց է ունեցել այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Իսկ որոնք են Նեթանյահուի Մոսկվա այցելության նպատակները: Թվում է, թե Նեթանյահուի Ռուսաստան այցելության գլխավոր նպատակը՝ Թել ԱՎիվ-Մոսկվա հարաբերությունների բարելավումն է, որոնք մթագնել էի 2018թ. սեպտեմբերից՝ 15 հոգու սպանության պատճառ դարձած ռուսական կործանիչի կործանվելուց հետո: Այդ կոծանիչը խփվելուց հետո, Ռուսաստանը քննադատել է Սիրիայում Իսրայելի օդային գործողությունները:

Այդ դեպքից հետո, Նեթանյահուն շատ փորձեց հանդիպել Պուտինի հետ, սակայն՛ ապարդյուն: Եվ դեպքից ավելի քան հինգ ամիս անց, սա Նեթանյահուի և Պուտինի առաջին հանդիպումն է: 

Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն խոսել է Սիրիայում Իրանի ներկայության մասին: Կարևորն այն է, որ Նեթանյահուն հերթական անգամ խոսում է Սիրիայից իրանական ուժերի դուրս գնալու մասին, այն դեպքում, որ Իրանը Սիրիայում ներկա է այդ երկրի կառավարության խնդրանքով՛ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի հարցում Սիրիայի համակարգին օժանդակելու նպատակով:

Անցած երկուշաբթի օրը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Թեհրան այցելությունը և իր երկրին օժանդակելու հարցում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիից նրա շնորհակալությունը բացահայտ վկայությունն է այն իրողության, որ Սիրիայի խնդրանքով Իրանը ներկա է : 

Նեթանյահուն այն պայմաններում է պնդում Սիրիայից Իրանի դուրս գնալու վրա, երբ երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը զենք, գումար և բժշկական օգնություններ է ցուցաբերել Ալ-Ղաիդային հարող ահաբեկչական խմբավորումներին, որպեսզի նրանք սարսափ առաջացնեն սիրիացիների միջև:

Այդ բոլորը պատճառ են դարձել, որ ՌԴ նախագահը բացասաբար արձագանքի Սիրիայից Իրանի դուրս գնալու մասին Նեթանյահուի  պահանջին, քանի որ Պուտինը ցանկանումէ , որպեսզի Նեթանյահուն կենտրոնանա  Մոսկվա-Թել Ավիվ հարաբերությունների վրա:

Associated Press ամերիկյան գործակալությունը գրել է, որ Չնայած Նեթանյահուի պնդումներին, Մոսկվան շարունակում է ընդգծել Իրանի դրական դերը Սիրիայում և պաշտպանում է Միջին Արևելքի հարցում Թեհրանի մոտեցումը:

Բենիամին Նեթանյահուն փորձում է արտասահմանյան այցելությունները ծառայեցնել իր ընտրական նպատակներին: Երբ 2018թ. նոյեմբերին փլուզվեց Նեթանյահուի կոալիցիոն կառավարությունը, որոշվեց 2019թ. ապրիլին վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնել բռնագրավված տարածքներում: Ընտրությունները կայանալու են այն պայմաններում, երբ Նեթանյահուն կոռուպցիոն չորս գործերի պատճառով ներքին խիստ ճնշման տակ է գտնվում և հավանաբար դատարանի որոշումը կհայտարարվի նախքան ընտրությունների անցկացումը: Նեթանյահուն փորձում է ամեն կերպ կանխել դա:

Արտասահմանյան այցելություններով Նեթանյահուն ձգտում է բարելավել իր դիմագիծը Իսրայելի հանրային կարծիքի մոտ: Այդ կապակցությամբ Յուսի Բիլինը, «Ալ-Մանիթոր» կայքում հրապարակված վերլուծության մեջանդրադառնալով Նեթանյահուի Մոսկվա այցելությանը, գրել է, որ Նեթանյահուն և Լիքուդ կուսակցությունը փորձում են այն պատգամը փոխանցել, որ Նեթանյահուն այն անձնավորությունն է, որ իրեն փոխարինող չունի: