Մամուլի տեսություն 02.03.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i104980-Մամուլի_տեսություն_02.03.2019
«Թրամփի և Ընի բանակցությունները ձախողել են» , «Իսրայելի վարչապետին կարող են ներկայացնել կոռուպցիայի մեղադրանք»
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մարտ 02, 2019 12:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  02.03.2019

«Թրամփի և Ընի բանակցությունները ձախողել են» , «Իսրայելի վարչապետին կարող են ներկայացնել կոռուպցիայի մեղադրանք»

«Քեյհան» օրաթերթ

Հյուսիսային Կորեան դաս է քաղել ՀԳՀԾ-ից

 

ԱՄՆ-ը խայտառակ պարտություն կրեց Հանոյում: Դա նոր հարված էր այդ երկրի համար և ապացուցեց այն փաստը, որ Վաշինգտոնն աստիճանաբար զրկվում է ուժի ցուցիչներից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չնայած իր երկրի նվազող հեղինակությանը , փորձում է պահպանել իր սին ինքնավստահությունը : Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ բանակցություններում նա միայն նվաստացում բերեց իր երկրի համար և ձեռնունայն Վաշինգտոն վերադարձավ :

«Վաշինգտոն փոստ» օրաթերթը գրել է, որ այդ բանակցություններում Թրամփը պարտվեց բանակցությունների նրբություններին ծանոթ չլինելու պատճառով: Ամերիկյան օրաթերթը փորձում է բանակցությունների ձախողումը պայմանավորել Վաշինգտոնի նկատմամբ կորեացիների անվստահությամբ: Նույնիսկ եթե բանակցող կողմերը տեղերով էլ փոխվեին, միևնույնն է լինելու էր այն ինչ տեղի ունեցավ Հանոյում: Միջուկային համաձայնությունը ամերիկացիների խոստումնադրժության փաստն էր, որին ականատես եղավ Հյուսիսային Կորեայի ղեկավարը և այդ իրադարձություններից դաս է քաղել:

 

«Համդելի» օրաթերթ

Սիոնիստական ռեժիմի դլխավոր դատախազը մեղադրանք է ներկայացնել Նեթանյահուի դեմ

 

Դատախազի այդ որոշման մասին հայտարարվել է ընտրություններից վեց շաբաթ առաջ: Ամիսներ անց, տեղի ունեցավ այն, ինչից Նեթանյահուն սարսափում էր: Իսրայելի գլխավոր դատախազ Ավիչայ Մենդելբելիտը մտադիր է կոռուպցիայի փաստով ընթացող երեք տարբեր հետաքննությունների շրջանակներում մեղադրանք ներկայացնել վարչապետ Բենիամին Նեթանյահուին:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Պարսկերեն լեզվով BBC-ի շահագործման նպատակը Իրանում քաղաքական փոփոխությունն է եղել 

Լոնդոնում Իրանի դեսպանն ասել է.«Չնայած մեծ ծախսերին, Բրիտանիայում անցկացված վերջին սոցհարցման տվյալների համաձայն, հարցվածներից BBC գործակալության հաղորդումներին վստահում է միայն յուրաքանչհուր վեցերորդը: 

 

«Քեյհան» օրաթերթ

FATF-ը Իրանի դեմ տնտեսական պատերազմում ԱՄՆ-ի զենքն է

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

«Վաշինգտոն փոստ»: Թրամփը սխալվել է Իրանի հարցում

Հանոյի բանակցությունները ձախողելուց հետո, ամերիկյան օրաթերթը գրել է, որ Թրամփի այս ձախողումը վկայում է միջուկային հարցում Իրանի իրավասության մասին:

 

«Էթելաաթ» օրաթերթ

Արաբիան Իրանի դեմ պատերազմում Իրաքի գլխավոր աջակիցն է եղել

 

«Աֆթաբե Յազդ» օրաթերթ

Պուտինի դիվանագիտությունը 

 

Իրանցիները երբեք լավ հուշեր չեն ունեցել ռուսաների հետ կապերից: Պատմության ընթացքում միշտ էլ այդ երկիրն իրանֆիներին  միջոց է ծառայեցրել՝ իր նպատականերն իրականացնելու համար: Ամեն դեպքում, քաղաքական դաշտում Կրեմլի համար Թեհրանը եղել է խաղաքարտ՝ Արևմուտքից լիազորություններ ստանալու համար: Հարկ է նշել, որ միջազգային ոլորտում Մոսկվայի վերադարձում Իրանն էլ դեր է ունեցել և Արևմուտքի հետ թշնամանքի հարցում, ռուսներն ամենաշատ օգուտն են քաղել:

 

slaq.am

Կոնգրեսի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահը գոհ է Թրամփի դեմ Քոհենի հարցաքննությունից

 

Նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենը, որը Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովում հինգշաբթի օրը փակ դռների հետեւում ավելի քան յոթ ժամ պատասխանում էր կոնգրեսականների հարցերին, Կոնգրեսում շարունակելու է ենթարկվել հարցաքննության հաջորդ չորեքշաբթի օրը:Հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն ասել է, թե Ռուսաստանում ծնված գործարար Ֆելիքս Սեյթըրը, որը Քոհենի հետ միասին աշխատել է Մոսկվայի Թրամփի երկնաքերի նախագծում, նույնպես ենթարկվելու է հարցաքննության: Նա ասել է նաեւ, թե Քոհենի հետ փակ դռների հետեւում անցկացված նիստը եղել է արդյունավետ:

‘’Քոհենին շնորհակալություն ենք հայտնում հարցաքննության ժամանակ իր համագործակցության համար: Նա պատմում էր մեզ ամբողջ ճշմարտությունը, եւ հարցերից որեւէ մեկն անպատասխան չմնաց’’, ասել է Ադամ Շիֆը:Նիստից հետո Քոհենը դահլիճը թողել է ոգեւորված: Նա ասել է, թե ինքը պատրաստ է տալ բոլոր հարցերի ճիշտ պատասխանը ու ավելացրել, թե դեռեւս մի քանի հարցեր էլ պիտի քննարկվեն մարտի 6-ին:Հիշեցնենք, որ Քոհենն անցյալ տարի էր իրեն մեղավոր ճանաչել իր դեմ հարուցված ութ մեղադրանքներով: Դրանից մեկը նախագահական ընտրարշավի ֆինանսական միջոցներից  դերասանուհի Դանիելզին հատկացումներ կատարելու մասին է:Մեղադրանքներից մյուսը, որը Քոհենն ընդունել է,Կոնգրեսին ստելու մասին մեղադրանքն է: Այն վերաբերում է Մոսկվայում Թրամփի երկնաքեր կառուցելու նպատակով Թրամփի կազմակերպության կողմից գործարքի զարթուղի ճանապարհներ որոնելու ջանքերին:

 

168.am

Հնդկաստանը Պակիստանին մեղադրում է Քաշմիրում ռմբակոծություն իրականացնելու մեջ

 

Հնդկաստանն Քաշմիրում վերահսկողության գոտու մոտակայքում տեղի ունեցած ռմբակոծության համար մեղադրում է Պակիստանին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, Հնդկաստանը հայտնում է 3 խաղաղ բնակչի զոհվելու մասին:

Հնդկաստանի ոստիկանությունը պնդում է, որ գիշերը Պակիստանի բանակը կրակ է բացել Ջամու և Քաշմիր նահանգի Պունչ շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ: Ականներից մեկն ընկել է բնակելի տան վրա՝ այն ամբողջությամբ ավերելով: Զոհվել են մայրը և նրա երկու երեխաները, ովքեր այդ պահին տանն են եղել: