Մարդու իրավունքների հատուկ զեկուցողն արևմտյան երկստանդարտ չափանիշների և քաղաքական խաբեության ապացույցը
Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբը շաբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, դատապարտելով Մարդու իրավունքների ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ջավեդ Ռահմանի անհիմն մեղադրանքները:
Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբը հայտարարել է, որ Ջավիդ Ռահմանի հաճախակի հարցազրույցները տարբեր լրատվամիջոցների, հատկապես BBC- ի հետ, խախտում են այն շրջանակը, որ սահմանված է ՄԱԿ-ի զեկուցողի համար:
Ընդգծելով, որ Իրանի համար հատուկ զեկուցողի նշանակումը տրամաբանական ու օրինական հիմք չունի, Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբը հայտարարության մեջ նշել է.«Եթե Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը չի կարողոնում կանխել Ջավիդ Ռահմանին նման վարքն, ապա Իրանը կվերանայի զեկուցողի հարցով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հետ համագործակցությունը»:
Այսօր մարդու իրավունքներն ամենակարևոր հարցերից է, որ սերտորեն կապված է ժողովուրդների ու միջազգային կազմակերպությունների հասարակական կարծիքի հետ:
Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրումից երեք տարի անց, 1948 թվականի դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որն ուղղված էր աշխարհի բոլոր մարդկանց համար հավասար իրավունքների և ազատությունների հաստատմանն ու երաշխավորմանը: Սակայն, չնայած այն բոլոր ստորագրություններին, որոնք աշխարհը դրել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի վրա, մարդու իրավունքներն այժմ դարձել են ժամանակակից քաղաքական առաջընթացի գործիք:
Խաղաղության և սոցիալական արդարության հետազոտող, ակտիվիստ Ռոբերտ Ֆինտինան, մարդու իրավունքների երկակի վերլուծության մեջ ասում է. «Երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների մասին, մենք պետք է նախ տեսնենք, թե ինչ է դա նշանակում: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հաստատվել է 48 երկրների, այդ թվում` Միացյալ Նահանգների կողմից: Մարդու իրավունքների մասին հայտարարությունը մանրամասնորեն ներկայացվել է, և դրան անհրաժեշտ է աջակցել միջազգային մակարդակով: Սակայն Միացյալ Նահանգները չի հարգում նույնիսկ արևմտյան երկրների հայտարարությունը»:
Միացյալ Նահանգների կողմից մարդու իրավունքների ոտնահարումը և Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի վարչակարգերին աջակցությունը մտնում են այդ երկրի մարդու իրավունքների կապակցությամբ արվող քայլերի շրջանակի մեջ: Մարդու իրավունքների համընդհանուր և պարբերական վերանայման մեխանիզմը, որը վերաբերում է միայն սահմանափակ թվով երկրներին, ենթադրում է երկակի մոտեցում մարդու իրավունքների ոլորտի նկատմամբ:
Մարդու իրավունքների խորհուրդը, որը համարվում է Միավորված ազգերի կազմակերպության հպարտությունը, դարձել է ընտրովի գործողությունների, և նույնիսկ արևմտյան որոշ երկրների քաղաքական գործիքը:
Իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, ավելի վաղ անդրադառնալով ԱՄՆ-ում քրիստոնեական Դավիդյան աղանդի հետևորդներին այրելուն, Քլինթոնի ժամանակ, Գվանտանամոյի և Աֆղանստանի բանտերում պահվող բանտարկյալներին, Իրաքի Աբու Ղորայբի ամերիկյան բանտին, Միացյալ Նահանգներում զենքի վաճառքի ազատությունը, սևւամորթների նկատմամբ այդ երկրի ոստիկանության դաժան վերաբերմունքին, ԻԼԻՊ-ի ստեղծման եւ աջակցության գործում Վաշինգտոնի դերին, Սիոնիստական ռեժիմին օգնելու, այդ թվում, վերջերս Գազայի հատվածում կոտորածների մեջ և Եմենի պատերազմում Սաուդյաններին ցուցաբերած աջակցությանը և Բահրեյնի ժողովրդի ճնշումներին: Առաջնորդը նշել է, որ եթե Միավորված ազգերի կազմակերպությունը կախված չէ Միացյալ Նահանգներից, պետք է լրջորեն հետաքննի այս գործերը և ուղղի իր անցյալի թերությունները: