Մամուլի տեսություն 04.03.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105049-Մամուլի_տեսություն_04.03.2019
Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել Իրանի խորհրդարանում պատգամավորական թեկնածությունը առավելագույնը երեք շրջան ներկայացնելու նախագիծը, ինչպես նաև Վենեսուելայում լարվածությունն ոււ Թրամփի քննադատության վերաբերյալ Բերնի Սանդերսի հայտարարությունները:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մարտ 04, 2019 12:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04.03.2019

Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել Իրանի խորհրդարանում պատգամավորական թեկնածությունը առավելագույնը երեք շրջան ներկայացնելու նախագիծը, ինչպես նաև Վենեսուելայում լարվածությունն ոււ Թրամփի քննադատության վերաբերյալ Բերնի Սանդերսի հայտարարությունները:

«Քեյհան» օրաթերթ

ԱՄՆ-ը Իրաքում պատրաստում է ԻԼԻՊ-ի զինյալներին

Ալ Անբար նահանգի «Բադր» կազմակերպությանի գրասենյակի տնօրեն Ղազի Ալ-Անբարարին հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախապատրաստում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբի 700-ից 1000 անդամների:

Ղազի Ալ-Անբարարին «Ալ-Մաալոիմա» լրատվական կայքին ասել է, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները պահվում են հատուկ պայմաններում:  Միացյալ Նահանգները պաշտպանում է ահաբեկիչներին, որպեսզի նրանց հնարավոր չլինի ձերբակալել:

Ալ-Անբարին  Իրաքի կառավարությանը կոչ է արել փորձել կանխել ԻԼԻՊ-ի վերադարձն Իրաք:

 

«Էբթեքար» օրաթերթ

 Իրանի խորհրդարանում քննարկվում է պատգամավորական  թեկնածությունը առավելագույնը երեք շրջան ներկայացնելու նախագիծը

Իրանի իսլամական Խորհրդարանի պատգամավորները ներկայացրել են օրենքի նախագիծ, որի համաձայն, պատգամավորներին կարգելվի առաջադրվել չորրոր դանգամ:

«Ջավան» օրաթերթ

Մոսկվա. թույլ չենք տա, որ ԱՄՆ-ն միջամտություն կատարի Վենեսուելայում

Վալենտինա Մատվիենկոն կիրակի օրը Մոսկվայում Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Ռուսաստանին մտահոգում է այն փաստը, որ Վենեսուելայում ԱՄՆ-ի հրահրիչ քայլերը կհանգեցնեն արյունահեղության, քանզի ԱՄՆ-ի այդ քայլերն ուղղված են այդ երկրում ռազմական միջամտության իրականացմանը»:

 

«Քեյհան» օրաթերթ

Ղոմ քաղաքի կրոնական դպրոցների հոգևորականներն ընդգծել են Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հեղափոխական պլանների  երկրորդ  փուլի իրագործման անհրաժեշտությունը:

 

«Խորասան» օրաթերթ

Բին Սալմանը դավաճանեց Պակիստանին

Բեն Սալմանի վերջին այցը Պակիստան և այս երկրում 20 միլիարդ դոլար արժողությամբ ներդրումներ կատարելն այնքան հաճելի չէր Պակիստանի իշխանությունների համար, քանի որ Սաուդյան թագաժառանքն իր խոսքերում ասել է. «Այսուհետ Պակիստանի դեսպանն եմ լինելու, ուր էլ որ գնամ»: Այնուհետև Սաուդյան Արաբիայի թագաժառանգը մեկնել է  Նոր Դելի, որտեղ հայտարարել է Հնդկաստանում ավելի քան 40 միլիարդ դոլար ներդրում կատարելու իր մտադրության մասին:

Բին Սալմանի Պակիստան և Հնդկաստան կատարած այցից մի քանի օր անց, փետրվարի 14-ին, Քաշմիրում տեղի ունեցավ  ահաբեկչական գործողություն: Այնուհետև Քաշմիրի հակամարտության գոտում Հնդկաստանի և  Պակիստանի ուժերի միջև տեղի ունեցան զինված  բախումներ: Իսլամաբադն արաբական ընկերներից աջակցություն էր սպասում, սակայն՝ ապարդյուն:

Այժմ  Պակիստանը պատրաստվում է մասնակցել Իսլամական երկրների ղեկավարների նիստին և ստանալ այդ երկրին աջակցությունը: 

 

«Քեյհան» օրաթերթ

Չնայած  ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Իրանի շուկան լի է սննդով

Աբդոլմահդի Բախշանդեն, գյուղատնտեսության ոլորտում իսլամական հեղափոխության 40-ամյակի նվաճումների ցուցահանդեսի շրջանակում հայտարարել է, որ գյուղատնտեսությունն ապահովում է երկրի սննդի  83 տոկոսը: Հատկանշական է, որ FAO- ն, Իրանի անունը ներառել է սննդի բարձր անվտանգության ունեցող երկրների շարքում:

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Չինաստան. Ամերիկան սպառնում է աշխարհի անվտանգությանը

 

 

armeniasputnik.am

Իրանը չի ցանկանում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի հետ պաշտոնական Թեհրանի հարաբերությունները պայմանավորված լինեն ղարաբաղյան հակամարտության հետ։ Ինչպես հաղորդում է իրանական Mehr գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին։

Իրանցի պաշտոնյան նման հայտարարություն է արել՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցին։

«Ինչպես բազմիցս հայտարարվել է, Իրանի դիրքորոշումը հարևանների հարցում պարզ է, մեր հարևանները մեզ համար գերակայություն են արտաքին քաղաքականության ոլորտում։ Իրանը ձգտում է ընդլայնել և ամրապնդել կապերն իր հարևանների հետ փոխադարձ հարգանքի վրա՝ բացառելով միմյանց ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ», - ասել է Քասեմին։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-28-ին Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պաշտոնական այց է կատարել Թեհրան՝ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի անձնական հրավերով։ Հայկական պատվիրակության այցի ընթացքում երկու առաջնորդների ներկայությամբ ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր մի շարք ոլորտներում։

 

 

armedia.am

Հնդկաստանը և Պակիստանը փոխադարձ հարվածներ են հասցրել Քաշմիրում

Հնդկաստանի և Պակիստանի զինված ուժերը առավոտյան գնդակոծել են միմյանց դիրքերը Քաշմիրի տարածաշրջանում: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դևենդեր Անանդը:

«Այսօր առավոտյան ժամը մոտավորապես 3-ին պակիստանյան բանակն առանց պատճառի խախտել է հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով Ակնուրի հատվածը: Մեր զինվորականները պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգությունը դադարել է ժամը մոտավորապես 06:30-ին»,- ճշտել է նա:

Հնարավոր զոհերի ու տուժածների մասին չի հաղորդվում: Վերահսկողության գծից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող բոլոր կրթական հաստատություները շարունակում են փակ մնալ:

Հնդկաստանի և Պակիստանի հարաբերություններում տիրող ճգնաժամը վերջին շաբաթներին կտրուկ սրվել է, պատճառը` փետրվարի 14-ին Ջամուի և Քաշմիրի հյուսիսային նահանգում 44 մարդու կյանք խլած ահաբեկչությունն է: Վերջինիս պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանում գործող «Ջաիշ-ե-Մուհամադ» խմբավորումը:

Հնդկաստանի Պակիստանին մեղադրում է ահաբեկչական կազմավորումներին աջակցելու մեջ, սակայն Իսլամաբադն այդ մեղադրանքները հերքում է:

 

news.am/

ԵՏՄ-ն Հայաստանի տնտեսական շահերի խթանման համար հիմնական շուկա է եւ ուղղություն. նախարար

Առաջիկա տարիներին կբարձրանա երրորդ երկրներից ԵՏՄ  անդամ երկրներ ոսկյա իրերի եւ ադամանդների ներմուծման մաքսատուրքը: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին ներկա դրության եւ Եվրասիական տնտեսական ինտեգրման իրավիճակի, ինչպես նաեւ դրա արդյունավետության բարձրացման հիմնական ուղղությունների թեմայով  քննարկմանն այս մասին հայտնեց  հիմնական զեկուցող,  ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, ընթացիկ տարվա հունվարի 1-ից Հայաստան ներկրվող ոսկյա եւ ադամանդյա իրերի դեպքում արդեն կիրառվում է երեք տոկոսանոց մաքսատուրք: Ընդ որում, 2020 թվականին մաքսատուրքը  կկազմի 6 տոկոս, 2021 թ.` 10 տոկոս, իսկ 2022 թ., 15 տոկոս:

Միեւնույն ժամանակ, նախարարը նշեց, որ ԵՏՄ-ն Հայաստանի տնտեսական շահերի խթանման համար հիմնական շուկա է եւ ուղղություն: Նա հավելեց, որ 2018 թ. Հայաստանից արտահանվել է մոտ 2,4 միլիարդ դոլարի ապրանք, որից 680 միլիոնը ԵՏՄ անդամ երկրներ: