Մամուլի տեսություն 05.03.2019
Իրանական օրվա մամուլի գլխավոր վերնագրերում կարդում ենք ՝ Իրանի առաջնորդն ավելի վաղ նախազգուշացրել էր Եվրոպայի խոստումնադրժության մասին, Ռուսաստանը հրաժարվել է INF- ի պայմանագրից, նախատոնական տրամադրություն Իրանում:
«Քեյհան» օրաթերթ
Ամիսներ առաջ հեղափոխության առաջնորդը նախազգուշացրել էր տնտեսությունը Եվրոպայի խոստումներով պայմանավորելու հետևանքների կապակցությամբ
Վերջերս Իրանի կառավարության կազմի հետ հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին քննադատել էր այն հանգամանքը, որ երկրի ներքին խնդիրները պայմանավորվում են իրանցիների կամքից անկախ երևույթներով: Մեծարգո առաջնորդի համոզմամբ, նման մոտեցումը վնասում է երկրի շահերին: Խոսելով Իրանի նկատմամբ Եվրոպայի ցուցաբերած վերաբերմունքի մասին, Իրանի առաջնորդը կանխատեսլ էր, որ եվրոպացիները ձգձգելու են եվրոպացիների տնտեսական փաթեթի ներկայացումը:
Այաթոլլահ Խամենեին ասել էր.«Հնարավորության սահմաններում պետք է լուրջ աշխատել և չսպասել ուրիշներին: Մի ժամանակ մենք երկրի տնտեսական հարցերի լուծման համար առաջարկեցինք ՀԳՀԾ-ն, սակայն դա էլ խնդիրը չկարգավորեց: Այսօր էլ նույն իրավիճակն է: Պետք չէ ամեն ինչի լուծումը կապել եվրոպացիների առաջարկած փաթեթի հետ»:
«Համդելի» օրաթերթ
Ռուսաստանը հրաժարվել է INF- ի պայմանագրից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես ստորագրել է Միջուկային միջուկային զենքի չտարածման պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու հրամանագիրը: Այդպիսով, ԱՄՆ-ից հետո, Ռուսաստանը ևս դուրս է գալիս այդ պայմանագրից:
«Մարդոմսալարի» օրաթերթ
«Եվրոպայի ֆինանսական մեխանիզմների» պատվիրակությունը Թեհրանի ճանապարհին է
ԻԻՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին, INSTEX մեխանիզմի մասին ասել է.«Այս մեխանիզմի գործարկումը կարևոր, սակայն ուշացած քայլ էր: Իրանի պատկան մարմինները համապատասխան մեխանիզմ են մշակելու՝ եվրոպական տարբերակի հետ զուգահեռ աշխատելու համար»:
«Անցյալ շաբաթ փորձագիտական մակարդակում բանկային լավ գործարքներ ենք կնքել և մոտ ապագայում ևս հյուրընկալելու ենք այս մեխանիզմի համար պատասխանատու եվրոպական պատվիրակությունների»:
«Արմանե էմրուզ» օրաթերթ
Եվրոպան չի համոզում Իրանին
Իրանի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ մեծարգո առաջնորդի ելույթը վկայում է այն մասին, որ եվրոպացիները ՀԳՀԾ-ից հետո որոշ խոչընդոտներ հարուցեցին՝ իրենց խոստումնադրժությունը կոծկելու համար: Այաթոլլահ Խամենեին լուսաբանել է Իրանի նկատմամբ Եվրամիության երկակի դիրքորոշումը: Դա ապացուցում է, որ Իրանի առաջնորդը քաջ տեղյակ է , որ Եվրամիությունը պատրվակներ է փնտրում և այդ միության ճկունությամբ երկրի տնտեսական իրավիճակը պայմանավորելը, Իրանին հեռացնելու է իր ներքին նպատակների իրականացումից: Գերապատիվ առաջնորդը շեշտել է, որ դրանից խուսափելու համար, պետք է տնտեսական կարողությունները ծառայեցնել իրավիճակի բարելավմանը:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Վերջին 40 տարիներին Իրանում ջրակենցաղների բազմացումը 40 անգամ աճել է
slaq.am
Իրանի համբերությունը հատում է. Զարիֆ
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել է Իրանի կողմից Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարման մասին` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հայտարարությանը:
«Իրանի վերաբերյալ Նեթանյահուի, Թրամփի եւ նրա դաշնակիցների անվերջանալի թվացող ստերի ֆոնին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն, այս էլ քանիերորդ անգամ, հաստատեց Իրանի հավատարմությունն այն համաձայնությանը, որը խախտել է ԱՄՆ-ն: Այդուհանդերձ, մեր համբերությունն արդեն հատում է»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Նախօրեին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հայտարարել էր, որ Իրանը շարունակում է կատարել իր պարտավորությունները Միջուկային համապարփակ համաձայնագրի շրջանակում:
armenpress.am
Նիկոլ Փաշինյանը ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար համապատասխան մթնոլորտ ձևավորելու անհրաժեշտությունը
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել՝ հավելելով, որ պետք է ստեղծել համապատասխան մթնոլորտ խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին ասել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ պատասխանելով հանձնաժողովի անդամներից մեկի հարցին:
«Սեպտեմբերին ես աննախադեպ հայտարարությամբ հանդես եկա խորհրդարանում առ այն, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես հույս ունեի, որ նմանատիպ հայտարարություն կհնչի Ադրբեջանից, այդ երկրի նախագահի կողմից, սակայն, ցավոք, այդ հույսերը չարդարացան:
Ընդհակառակը, Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ են հակամարտությունը լուծել ուժի միջոցով՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ազգաբնակչության շահերը: Կարծում եմ, որ այս պայմաններում դժվար է ակնկալել խնդրի շուտափույթ լուծում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը կարևորել է նաև բանակցությունների ձևաչափի հարցը: «Միջազգայնորեն ընդունված է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմ, ինչն ամրագրվեց 1994 թվականին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ: Սակայն մինչ այսօր բանակցություններում ներգրավված է եղել միայն երկու կողմ, և ցավոք, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցել են առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության: Այդպես է եղել թերևս այն պատճառով, որ Հայաստանի նախորդ ղեկավարները ծնունդով Ղարաբաղից էին և համարում էին, որ իրենք կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շահերը:
Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի վարչապետը: Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն մասնակցում հայաստանյան ընտրություններին և չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ուստի ես չեմ կարող բանակցել նրանց անունից: Հետևաբար, հարցի երկրորդ կողմն այն է, որ պետք է ստեղծել բանակցությունների համապատասխան ձևաչափ, ինչն անհնար է առանց այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավման»,- եզրափակել է Փաշինյանը: