Ի՞նչ է փնտրում Լավրովը Պարսիցծոցյան արաբական երկրներում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105094-Ի_նչ_է_փնտրում_Լավրովը_Պարսիցծոցյան_արաբական_երկրներում
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մարտի չորսին սկսել է իր չորսօրյա ուղևորությունն արաբական չորս երկրներ՝ Կատար, Արաբիա, Քուվեյթ և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ):
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 05, 2019 18:58 Asia/Tehran
  • Ի՞նչ է փնտրում Լավրովը Պարսիցծոցյան արաբական երկրներում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մարտի չորսին սկսել է իր չորսօրյա ուղևորությունն արաբական չորս երկրներ՝ Կատար, Արաբիա, Քուվեյթ և Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ):

Երկկողմ հարաբերությունների շրջանակում, Ռուսաստանն ինչպես արևտյան երկրները, տնտեսական տեսանկյունից է մոտենում Պարսիցծոցյան երկրներին: Ռուսաստանի ու Պարսիցծոցյան արաբական երկրների միջև տնտեսական ընդհանրությունը նավթի ու գազի ռեսուրսներն են: Արաբիան աշխարհում նավթ արդյունահանող ամենախոշոր երկիրն է, իսկ Կատարը՝ գազ արդյունահանող: Ուստի Պարսիցծոցյան երկրների ու Ռուսաստանի միջև էներգետիկ քաղաքականության ոլորտում համագործակցությունը  Լավրովի և արաբական չորս երկրների պաշտոնյաների բանակցության առանցքներից մեկն է: 

Ռիադում Արաբիայի Արտաքին գործերի նախարար Ադիլ ալ-Ջուբայրի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, Սերգեյ Լավրովը հայտարարել է.«Ռուսաստանը Ռիադի հետ համաձայնության է եկել նավթի շուկայում երկու կողմերի համադրված  քայլերի շուրջ»:

Ռուսաստանն ինչպես արևմտյան ուժերը, հատուկ մոտեցում ունի Պարսիցծոցյան արաբական երկրների էներգիայի խոշոր եկամուտների նկատմամբ: Լավրովն այդ երկրներ այցելելով, փորձում է ռուսական զենքեր վաճառել նրանց և ապահովել Մոսկվայի տնտեսական շահերը:

Ի դեպ Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամմեդ Բեն Աբդոլռահման Ալե Սանին երկուշաբթի օրը իր ռուս պաշտոնակցի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ասել է.«Քննարկվում է Ռուսաստանից որոշ քանակությամբ ռազմատեխնիկայի գնման հարցը»:

Առավել դրան, Ռուսաստանը փորձում է միջուկային արդյունաբերության և ատոմակայանների կառուցման ոլորտում ներդրում կատարել Պարսիցծոցյան երկրներում: Արաբիայի պաշտոնատարների հետ Լավրովի բանակցության առանցքներից մեկն այդ բնագավառում էր: Լավրովը հույս է հայտնել ,որ Ռուսաստանը մասնակցություն կունենա Արաբիայի միջուկային էներգիայի ծրագրի ոչ-ռազմական կիրառությունների ոլորտում:

Տարածաշրանային հարցերը ևս եղել են Լավրովի ու Արաբիայի պաշտոնատարների բանակցության առանցքներից մեկը: Սիրիայի՝ Արաբական պետությունների լիգա վերադարձը, տարածաշրջանային ներքին լարվածությունները, և Պաղեստին-Իսրայել քաշքշուկները եղել են Լավրովի և արաբ պաշտոնյաների բանակցության երեք հիմնական առանցքները:

Ռուսաստանը Սիրիայի ճգնաժամում  ահաբեկչական խմբավորումների դեմ մղված պայքարում կարևոր դերակատարություն ունեցավ,մինչդեռ Արաբիան և ԱՄԷ-ը անցած 8 տարիների, իսկ Կատարն Սիրիայի ճգնաժամի առաջին չորս տարիների ընթացքում աջակցելով ահաբեկչական խմբավորումներին ամենայն լրջությամբ աշխատել են տապալել Սիրիայի համակարգը: Այժմ Սիրիայում այնպիսի իրավիճակ է տիրում,որ արաբական երկրները ցանկանում են վերականգնել իրենց դիվանագիտական հարաբերությունները Դամասկոսի հետ: Արաբական Միացյալ Էմիրությունները 2018 թվականի դեկտեմբերին վերաբացեց իր դեսպանատունը Դամասկոսում: 

Վերջում պետք է խոստովանել, որ Սիրիայի ճգնաժամում ունեցած դերակատարության բերումով, Մոսկվայի ազդեցությունը Միջին Արևելքում մեծացել է և այս տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Պարսիցծոցյան երկրների մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ, փոխվել է: