Մամուլի տեսություն 06.03.2019
FATF-ի նախագծի քննարկումը, Դեմոկրատական ներկայացուցիչների պալատում Թրամփի խնդիրները : Այս և այլ թեմաների մասին կարդում ենք չորեքշաբթի օրվա մամուլում:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
FATF-ի նախագիծը քննարկումը
Մի խումբ քաղաքագետներ համոզված են, որ FATF-ի նախագծի վավերացման ձգձգումը քաղաքական բնույթ է կրում և համարվում է Ռոհանիի կառավարության աշխատանքն ապարդյուն ներկայացնելու փորձ: Նրանց կարծիքով, այդ նախգծին ընդդիմացողները նախկինում դրա կողմնակիցներն էին:
«Խորասան» օրաթերթ
Թրամփը հարցապնդման սեմին
Ռաբերթ Միլլերը, որ ԱՄՆ 2016 թ.-ի ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործի հատուկ քննիչներից է, մինչև Կոնգրեսի ընտրությունները համարվում էր Թրամփի կառավարությանը մարտահրավեր նետելու համար դեմոկրատների միակ հույսը: Այսօր 116-րդ կոնգրեսի աշխատանքի մեկնարկից երկու ամիս անց, դեմոկրատներին հաջողվել է դառնալ ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը և տարբեր կոմիտեներում սկսել Թրամփին ճնշելու ծրագիրը: Այսօր դեմոկրատները փորձում են գտնել թնջուկը հանգուցալուծելու ճանապարհը՝ մեղքը Թրամփի վրա բարդելով: Դատական կոմիտեն հետաքննություն է սկսել , երեք այլ կոմիտեներ հայտարարել են, որ Հելսինկիում Թրամփ-Պուտին հանդիպման մանրամասնությունների քննարկումն իրենց առաջնահերթությունն է:
«Արմանե էմրուզ» օրաթերթ
Իրանը միջնորդելու է Հնդկաստանի և Պակիստանի միջև
«Մարդոմսալարի» օրաթերթ
Ռուսաստանի բազմակողմանի քայլերը Սիրիայում
Իրանը Սիրիայում լայն ներայություն ունի և այդ երկրում քաղաքական ու ռազմական ներդրումների համար մեծ ծախսեր է կատարել: Իրանի պահանջով Սիրիա են մտել Հեզբոլլահը և իրաքյան շիա խմբերը: Սիրիայում Թեհրան-Մոսկվա ստրատեգիական դաշինքը լավ իրավիճակում չէ: Ռուսաստանն այլևս կարիք չունի Սիրիայի իշխանության կողքին պայքարող Իրանին հավատարիմ ռազմական ուժերի և Մոսկվային խիստ մտահոգում են Սիրիայում որոշում ընդունող վարչությունների և այդ երկրի բանակայինների վրա Իրանի ազդեցությունը և Իրանի ու Սիրիայի տնտեսական համաձայնությունները: Ռուսաստանը ցանկանում է Սիրիայում լինել միայնակ և առաջին որոշում ընդունողը: Ռուսաստանը գնալով հակվում է դեպի Սիրիայում Իրանի ներկայությանը սահմանափակում և որպես միջազգային նախապայման, այն օգտագործել իր շահերի ուղղությամբ և այնպես ձևացնել, թե Սիրիայում Իրանի ներկայությունը խոչընդոտում է այդ երկրում Ռուսաստանի դերակատարությաունը:
«Դոնյայե էղթեսադ» օրաթերթ
Գուայդոն չի ձերբակալվել
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Բրիտանիան և Եմենում մահվան առևտուրը
Բրիտանիայի ԱԳ նախարարի Եմեն կատարած աննախադեպ այցը և Մանսուր Հադիի կողմնակիցների հետ նրա հանդիպումը լայն բողոքի ալիք է բարձրացրել: Եմենի ազգային փրկության կառավարության պաշտոնական խոսնակը պարզաբանել է հետկուլիսյան զարգացումները և նշել է, որ այցը վկայում է սաուդական կոալիցիայի կողմից Եմենի գրավման գործում Բրիտանիայի դերկատարության մասին: Դա համարվում է Վարշավայի ժողովի հետևանքներից մեկը, որտեղ համաձայնություն կայացավ լայն ջանքեր գործադրել Եմենի պատերազմից սաուդական կոալիցիայի անդամ երկրներին փրկելու համար: Ջերեմի Հանթն իր այցի ժամանակ նշել է, որ սա Եմենում հաշտություն հաստատելու վերջին հնարավորությունն է, սակայն չի ասել, թե վերջին հնարավորությունը ո՞ր կողմի համար է:
168.am
Բրիտանիան ներմուծման մաքսերի 80-90 տոկոսը կչեղարկի առանց «գործարքի» Brexit-ի դեպքում. Sky News
Մեծ Բրիտանիան չեղյալ կհայտարարի ներմուծվող ապրանքների վրա դրվող բոլոր առեւտրական մաքսերի 80 – 90 տոկոսն առանց համաձայնության Եվրամիությունից երկրի դուրս գալու դեպքում:
Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների: Հեռուստաալիքի տվյալներով՝ համապատասխան միջոցները շարադրված են փաստաթղթում, որը կհրապարակվի այն դեպքում, եթե Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հաջորդ շաբաթ չհաջողվի ապահովել խորհրդարանի պաշտպանությունը Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջը կայանալիք քվեարկության ընթացքում: Ինչպես նշում 1 հեռուստաալիքը, դա անակնկալ կդառնա բրիտանացի շատ արտադրողների եւ ֆերմերների համար:
Ըստ որում կառավարությունը մտադիր չէ չեղյալ հայտարարել ավտոմոբիլների, տավարի եւ ոչխարի մսի, կաթնամթերքի, ինչպես նաեւ մանածագործական արդյունաբերության մի շարք ապրանքների առեւտրական մաքսատուրքերը:
Հեռուստաալիքն ընդգում է, որ նման «արմատական պլանը» միտված է այն բանին, որ կանխվի ապրանքների գների կտրուկ բարձրացումը: Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նախատեսված է 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո, պլանի համաձայն՝ պետք է սկսվի անցումային շրջանը, որը կտեւի մինչեւ 2020 թվականի վերջը: Հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
slaq.am
Չինաստանի տնտեսությանը ծանր տարի է սպասում
Չինաստանի վարչապետը հայտարարել է, որ երկիրն այս տարի կունենա տնտեսական խնդիրներ: ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմն ու տնտեսության զարգացման տեմպերի նվազումն իր ազդեցություն է թողնում երկրի տնտեսության վրա:
Չինաստանի վարչապետ Լի Կեքյանգը երկրի օրենսդիր մարմնին ուղղված տարեկան զեկույցում հայտարարել է, որ Պեկինը նախատեսում է նվազեցնել հարկերը և կենտրոնանալ նորարարությունների վրա՝ Չինաստանի տնտեսությունը աշխուժացնելու համար:
Վերջինիս խոսքում նկատվել էր մտահոգություն առկա վիճակի վերաբերյալ: Նա շուրջ 70 անգամ օգտագործել է կայունացում բառը: Ըստ վարչապետի, անհրաժեշտ է կայունացնել ֆոնդային բորսան, ֆինանսական սեկտորը, գործազրկությունը, ներդրումներն ու ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունները:
«Այս տարի մեր տնտեսությունը կարող է առերեսել մի շարք մարտահրավերներ: Մենք պետք է պատրաստ լինենք հակազդելու դրանց»,- հայտարարել է վարչապետը:
ԱՄՆ-ի հետ առևտրային ոլորտում առկա անհամաձայնություններն էլ ավելի են խորացնում ճգնաժամը: Վերջինն զարգացումների շարքում է ԱՄՆ-ում չինական «Հուավե» ընկերության շուրջ ստեղծված կացությունն ու ամերիկյան կողմի պահանջն ընկերության ղեկավարի արտաքսման վերաբերյալ: Երկու կողմերը, սակայն, հույս ունեն ի վերջո հանգել ընդհանուր հայտարարի:
Այս տարի Չինաստանը նախատեսում է նաև ընդունել առաջին օտարերկրյա ներդրումների մասին օրենք, որը թույլ կտա աջակցել տեղական ընկերություններին: Վարչապետը հայտարարել է տեղական ընկերությունների համար հարկերի նվազեցման և մի շարք պարտադիր վճարումների վերացման մասին:
Պեկինը նախատեսում է նաև 7,5 տոկոսով մեծացնել ռազմական ծախսերն՝ այն հասցնելով 177 միլիարդ դոլարի: Ըստ վերլուծաբանների, իրական թիվը շատ ավելի մեծ է: Պեկինը երեք անգամ ավելի շատ գումար է ծախսում ռազմական կարիքների համար ի համեմատ օրինակ հարևան Հնդկաստանի: Այս թիվը, սակայն, շատ ավելի ցածր է Վաշինգտոնի ռազմական ծախսերից, որոնք անցած տարի կազմել են շուրջ 700 միլիարդ դոլար: