Մադուրոն բացահայտել է Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու ԱՄՆ-ի իրական նպատակը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105191-Մադուրոն_բացահայտել_է_Վենեսուելայի_ներքին_գործերին_միջամտելու_ԱՄՆ_ի_իրական_նպատակը
Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է: Ինտենսիվացել են ճգնաժամը խորացնելուն ուղղված՝ ընդդիմության առաջնորդ և Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյի գործողությունները: Իսկ ԱՄՆ-ն մեծ ջանքեր է գործադրում այդ երկրում իրավիճակը փոխելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2019 09:26 Asia/Tehran
  • Մադուրոն բացահայտել է Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու ԱՄՆ-ի իրական նպատակը

Վենեսուելայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է: Ինտենսիվացել են ճգնաժամը խորացնելուն ուղղված՝ ընդդիմության առաջնորդ և Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյի գործողությունները: Իսկ ԱՄՆ-ն մեծ ջանքեր է գործադրում այդ երկրում իրավիճակը փոխելու համար:

Վաշինգտոնը ներկայումս կենտրոնացել է Վենեսուելայի և այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձախամետ կառավարության դեմ տնտեսական ճնշումներ գործադրելու վրա, և միաժամանակ սպառնում է ռազմական միջամտությամբ: Վենեսուելան ներկայումս կանգնած է տնտեսական ծանր ճգնաժամի առջև: Այդ երկրում  գնաճը չափազանց բարձր մակարդակում է:

Թեև Վաշինգտոնը փորձում է իր ավերիչ քայլերն արդարացնել  այդ երկրի ժողովրդի շահերը պաշտպանելու մասին հայտարարություններով, սակայն անդրկուլիսներում այլ նպատակներ է հետապնդում: Այս կապակցությամբ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նոր հայեցակետ է ներկայացրել,որն ուշադրության արժանի է: Մադուրոն իր թուիթերյան էջում գրել է.«Վաշինգտոնը և ԱՄՆ-ի հովանավորության տակ գտնվող ընդդիմադիրները ձգտում են տիրանալ Վենեսուելայի բնական պաշարներին: Նրանք նպաատակ ունեն մեզ իշխելու համար նավթային պատերազմ սանձազերծել, բայց նրանք պարտվելու են»: 

Այն դեպքում, երբ Վենեսուելայում սրվում են լարվածությունները, Մադուրոն համոզված է, որ ընդդիմադիրները, որպես Վաշինգտոնի կամակատարներ իրենց ջանքերը կենտրոնացրել են այդ երկրի ձախամետ կառավարության ու Մադուրոյի տապալման վրա, որպեսզի հաճոյանան Վաշինգտոնի իշխանություններին:

Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուայդոն, որ հունվարի 23-ին իրեն հռչակեց այդ երկրի նախագահ,  իր կողմնակիցներին կոչ է արել զանգվածային ցույցերի դուրս գալ: ԱՄՆ-ն Գուայդոյին ճանաչում է որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Հիսուն երկրներ, այդ թվում՝ Վաշինգտոնի եվրոպացի շատ դաշնակիցներ, ինչպես՝ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ԱՄՆ-ի նույն ուղին են որդեգրել: Իսկ Չինաստանի, ՌԴ-ի, Թուրքիայի, Մեքսիկայի ու Իրանի նման երկրներն իրենց աջակցությունն են հայտնել Մադուրոյի կառավարությանը: 2019 թվականի մարտին, Սպիտակ Տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն մտադիր է  մեծ կոալիցիա կազմել և երաշխավորել Վենեսուելայի իշխանությունը Նիկոլաս Մադուրոյից Գուայդոյին փոխանցվելը: Բոլթոնն անդրադարձել է Մոնրոյի դոկտրիային կամ Մոնրոյի հայեցակարգին, որի համաձայն, ԱՄՆ-ն Լատինական Ամերիկան համարում է Վաշինգտոնի մասնավոր ազդեցության տարածաշրջանը և իրեն իրավունք է վերապահում միջամտել այդ տարածաշրջանի երկրների ,այդ թվում՝ Վենեսուելայի ներքին գործերին:

Բոլթոնն ասել է.«ԱՄՆ-ն իրավունք ունի Մոնրոյի դոկտրինայի  շրջանակում նախատեսված նպատակներին հասնելու համար, միջամտել Լատինական Ամերիկայի նեքին գործերին»:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի այդ կողմնորոշումը խիստ ընդդիմադիրներ ունի աշխարհում: Այդ թվում է Ռուսաստանը: Մոսկվայի դիտանկյունից՝ Թրամփի կառավարությունը մտադիր է Վենեսուելայում հնարավորինս շուտ ավարտին հասցնել իր սկսած քայլերը, որպեսզի հաջորդ քայլերում ձեռնամուխ լինի մյուս լատինաամերիկյան երկրների, հատկապես Նիկարագուայի և Կուբայի կառավարությունների տապալմանը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է.«Վենեսուելայի կառավարության վերջին օրերի մասին ԱՄՆ-ի հայտարարությունն այն իմաստով է, որ Կուբան և Նիկարագուան Վաշինգտոնի միջամտողական քաղաքականությունների հաջորդ թիրախներն են»:

Ռուսաստանը համագործակցում է բոլոր այն երկրների հետ,որոնց մտահոգում է Վենեսուելայում ԱՄՆ-ի ռազմական սցենարի հավանական իրագործումը: Ռուսաստանը փորձում է կանխել այդ ճգնաժամը: 

Թվում է,որ Վաշինգտոնը ներկա ժամանակահատվածում առավելաբար ռազմական հարձակմամաբ սպառնալու տարբերակն է կիրառում,  Վենեսուելայի կառավարությանն ու Մադուրոյին վախեցնելու համար: Մոսկվան համոզված է,որ Լատինական Ամերիկայի ոչ մի երկիր և «Լիմա»-ի խումբը չեն աջակցելու Վենեսուելայի դեմ ռազմական տարբերակին և այս շրջանակում Ռուսաստանը ջանքեր կգործադրի Վաշինգտոնի այդ քայլը կանխելու համար: