Մամուլի տեսություն 08.03.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105195-Մամուլի_տեսություն_08.03.2019
Իրանի դատական իշխանության նոր ղեկավարի նշանակման լուրը զետեղվել է իրանական մեծ թվով օրաթերթերի առաջին էջերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2019 12:52 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08.03.2019

Իրանի դատական իշխանության նոր ղեկավարի նշանակման լուրը զետեղվել է իրանական մեծ թվով օրաթերթերի առաջին էջերին:

Ջամե Ջամ

ԻԻՀ-ի գերագույն առաջնորդի հրամանով, Հոջաթոլէսլամ Էբրահիմ Ռեյիսին նշանակվել է Իրանի դատական իշխանության ղեկավարի պաշտոնում:

 

Իրան

Ինչո՞ւ Գուայդոն չի ձերբակալվում

Երեքշաբթի օրը նա այնպես հայտնվեց Սիմոն Բոլիվար օդանավակայանում ու ողջունեց ներկաներին, որ շատերը հարցրին, թե արդյոք բոլոր օրինական պայմանները ստեղծվել են նրա նախագահության համար և եթե այդպես է ինչո՞ւ Վենեսուելլայի իշխանությունը բացահայտոեն չի խոսում այս կապակցությամբ: Իհարկե այն բանի համար, որ Խոան Գուայդոն համարվում  է Վենեսուելլայի ազգային կոնգրեսի նախագահը քաղաքական անձեռնմխելության արտոնություն ունի և անհնար է նրան դատական հետապնդման ենթարկել: Սակայն երբ Նիկոլաս Մադուրոն անհարգելի պատճառներով ու անօրինական եղանակով մի կողմ է դրվում ակնհայտ է, որ հարց կառաջանա, թե վարչական, դատական ու քաղաքական կառույցներ ունեցող մի երկրում ինչո՞ւ այսքան հակասություններ են նկատվում և ինչո՞ւ այսքան կարևոր խնդրի ճակատագիրը չի որոշվում ու նախագահության  երկու հավակնորդներից մեկը ինչո՞ւ վերջնականապես չի հաստավում ու մյուսը լուսանցք չի մղվում:

 

Համաշահրի

Լավրովը հրթիռային պատասխան քայլով է նախազգուշացրել հակառակորդներին

ՌԴ-ի ԱԳ նախարարը հայտարարել է.«Մոսկվան իրավունք ունի հակադարձելով Վաշինգտոնի քայլերին, իր հրթիռները տեղակայել այնտեղ, որտեղ ցանկանա:

ՌԴ-ի ԱԳ նախարարը շեշտել է.«Եթե ԱՄՆ-ն Միջին հեռահարությամբ միջուկային հրթիռների արգելման պայմանագրից դուրս գալուց հետո փորձի իր արգելված հրթիռները տեղակայել աշխարհի ցանկացած վայրում, մենք ևս մեր հրթիռները կտեղակայենք այնտեց, որտեղ ցանկանում ենք:

 

Ջամե Ջամ

Բրիտանիան դիվանագիտական անձեռնմխելիություն է շնորհել Նազանին Զաղարիին

Բրիտանիայում բնակվող Իրանի քաղաքացի Նազանին Զաղարիի ազատ արձակման հարցով Իրանին ճնշելու և միջազգային աջակցությունը շահելու համար, Բրիտանիան դիվանագիտական անձեռնմխելիություն է շնորհել նրան: Այդ մասին հայտնել է Բրիտանիայի կառավարությունը: 

Փաստորեն Բրիտանիայի կառավարությունը դիվանագիտական տեսակետից հազվադեպ քայլով ցույց տվեց, որ Նազանին Զաղարիի խնդիրը արծարծել է ոչ միայն հյուպատոսական մակարդակում, այլ որպես Իրանի հետ պաշտոնական ու իրավական մի հակամարտություն:

Բրիտանիայի կառավարության այս քայլից հետո, այդ երկրում Իրանի դեսպան Համիդ Բայիդինեժադն իր թուիթերյան էջում գրել է.«Նազանին Զաղարիին դիվանագիտական անձեռնմխելիություն շնորհելու Բրիտանիայի ԱԳ նախաարության քայլը հակասում է միջազգային իրավունքներին ու զերծ է իրավական ու գործնական տարրերից:

 

Համշահրի

Չինաստանի հետ շուտ համաձայնության գալու հարցով ծայրահեղականները նախազգուշացրել են Թրամփին

ԱՄՆ-ի ծայրահեղականները մտահոգված են այն բանով, որ Հանոյի բանակցությունների պարտությունից հետո, կորցրած հեղինակությունն ու վարկը վերականգնելու համար, Թրամփը շուտափույթ համաձայնության է եկել Չինաստանի հետ: 

 

armenpress.am

62 տարեկանում մահացել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո  62 տարեկանում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականը գրում է, որ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը մահացել է մարտի 3-ին: «Ակոս» պարբերեկանը իր հերթին հայտնում է, որ Մութաֆյանը մահացել է մարտի 8-ին: 

Մեսրոպ Բ Մութաֆյանը Պոլսո հայոց 84-րդ պատրիարք է ընտրվել 1998 թ-ին: 

Մի այլ լուրի համաձայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և ցավակցություն հայտնել Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Daily Sabah թերթը:

 

«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը զգալի նվազել է. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Պարզվում է, որ անցած տարի, 2017 թվականի համեմատ, իրանցի զբոսաշրջիկների թիվը պակասել է 44.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրանցի զբոսաշրջիկները վերջին եր­կու տարիներին նախընտրում են հանգիստն անցկացնել Վրաստանում, քան Հայաստանում, քանի որ այնտեղ ծառայությունները ավելի մատչելի են: Փոխարենը 76.7 տոկոսով ավելացել է Թուրքիայից ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը. սա տոկոսային առումով միգուցե մեծ թվա, բայց բացարձակ թվով քիչ քանակի մասին է խոսքը: Նկատենք, որ Ռուսաստանից ՀՀ եկող զբոսաշրջիկների քանակը ևս աճել է 20.5 տոկոսով: Ավելացել է նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Նիդերլանդներից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը»,-գրում է թերթը։

news.am

 

Հայաստանի դեմ միջպետական հայց ներկայացնելու Ադրբեջանի մտադրության պաշտոնական տվյալներ չկան. իրավաբան

Ներկա պահին չկան պաշտոնական տվյալներ այն մասին, թե Ադրբեջանը մտադիր է միջպետական հայց ներկայացնել Հայաստանի դեմ։ Այս մասին մարտի 7-ին մամուլի ասուլիսում ասել է իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Սակայն, նշել է իրավաբանը, եթե նման հայց ներկայացվի, դրա քննարկումը, առավել եւս՝ կատարումը, շատ տարիներ կպահանջեն։

Ավելի շուտ, Հայաստանը հանդիպակաց հայց կներկայացնի, ինչը դրականորեն կընդունվի եվրոպական կողմից։ Կպահպանվի կողմերի հավասարություն։ Առայժմ հարցը շատ լղոզված է։

Իրավաբանը նաեւ նշել է, որ ապրիլյան պատերազմից հետո ՄԻԵԴ է ներկայացվել ավելի քան 350 մասնավոր բողոք Արցախի բնակիչներից։

 

 

news.am

Փաշինյանի մոտեցումը չընդունելու դեպքում ԵՏՄ-ն կհիմնավորի, որ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշինք է. «Հանրապետություն»

«Հանրապետություն» կուսակցությունը մշտապես առաջնային եւ կարեւոր է համարել Հայաստանի` ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը եւ ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել ԵՄ այցն ու եվրաինտեգրման խորացմանն ուղղված քայլերը։ Այս մասին նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Համոզված ենք, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը այն ճանապարհն է, որ կապահովի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը, ներդրումների ներգրավումը եւ նոր աշխատատեղերի ստեղծումը։

«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հարցազրույցում, հայտնած դիրքորոշումը` ԵՏՄ-ն միասնական տնտեսական տարածք տեսնելու եւ էներգակիրների մեկ ընդանուր, հավասար գին սահմանելու առումով։ ՀՀ վարչապետի մոտեցումը չընդունելու պարագայում ԵՏՄ-ն կհիմնավորի, որ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշինք է` դրանից բխող բոլոր հետեւանքներով»: