Միավորված ազգերի կազմակերպությունը վերահաստատում է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը
2015 թ.ի հուլիսին Իրանի և 5+1 խմբի միջև ստորագրվեց ՀԳՀԾ-ը և գործադրման հանձնվեց 2016 թ.-ի հունվարին: Սակայն ԱՄՆ-ի կառավարությունը միակողմանիորեն դուրս գալով ՀԳՀԾ-ից, նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ:
2018թ մայիսի 8-ին Դոնալդ Թրամփը հայտարարեց ՀԳՀԾ-ից միակողմանի դուրս գալու և հակաիրանական նոր պատժամիջոցների սահմանման մասին:
Չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, համաձայնագրի մյուս կողմերը ընդգծում են դրա պահպանման անհրաժեշտությունը: ՀԳՀԾ-ի դեմ ուղղված Վաշինգտոնի մոտեցումը ընդունելի չէ «4+1» խմբի անդամների, մասնավորապես Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպական եռյակի (Գերմանիա, Ֆրանսիա եւ Բրիտանիա) եւ Եվրամիության կողմից:
ՄԱԿ-ը բազմիցս իր աջակցությունն է հայտնել ՀԳՀԾ-ին եւ ընդգծել այդ համաձայնագրի պահպանման անհրաժեշտությունը:
Այս կապակցությամբ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Մարիա Ֆերնանդեսը, մարտի 8-ին ընդգծել է, որ համաձայնագիրը ստորագրող բոլոր կողմերը պարտավոր են պահպանել այն: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահն ողջունել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ Եվրամիության մոտեցումը և ասել է, որ Եվրոպան փորձում է պահպանել ՀԳՀԾ-ն:
Միավորված ազգերի կազմակերպության նոր հայտարարությունը ՀԳՀԾ-ի վերաբերյալ, այս միջուկային գործարքին Իրանի հավատարմության հերթական հաստատումն է: Միջազգային հանրությունը դեմ է Թրամփի իռացիոնալ եւ վիրավորական մոտեցմանը, որն ասում է, թե պետք է բարեփոխումների իրականացնել ՀԳՀԾ-ում, հակառակ դեպքում չեղարկել այն:
2018 թ. սեպտեմբերի 26-ին Թրամփը Անվտանգության խորհրդին անդամներին կոչ արեց ԱՄՆ-ին վստահեցնել, որ Իրանը երբեք չի արտադրի միջուկային ռումբ:
Սակայն չնայած Թրամփի ակնկալիքին, Անվտանգության խորհրդի մշտական եւ ոչ մշտական անդամները պատրաստակամություն են հայտնել պահպանել ՀԳՀԾ-ն որպես միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման երաշխիք:
Իրականում, Թեհրանի հավատարմությունը ՀԳՀԾ-ին, որը բազմիցս հաստատվել է ՄԱԳԱՏԷ-ի զեկույցների շրջանակներում, մերժել է Վաշինգտոնի եվրոպական գործընկերների ցանկացած արդարացում: Այդ պատճառով, Եվրամիությունը եւ եվրոպական «եռյակը», որոնք ՀԳՀԾ-ի պահպանումը համարում են Եվրոպայի անվտանգության շահերի ապահովամն երաշխիք, փորձում են Իրանին հնարավորություն ընձեռել շարունակել մնալ ՀԳՀԾ-ում, ներկայացնելով եւ կիրարկելով այնպիսի լուծումներ, ինչպիսիք են արգելափակման կանոնները եւ Իրանի հետ ֆինանսավորման հատուկ մեխանիզմը:
Նույնիսկ, Վաշինգտոնի եվրոպացի գործընկերները խոստովանել են, որ Թրամփի մոտեցումները ՀԳՀԾ-ին չեն համապատասխանում ԱՄՆ-ի պարտավորություններին` նախագահ Բարաք Օբամայի ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի շրջանակում ընդունած հանձնառությունների մասով և հակասում են միջազգային իրավունքին: