Մամուլի տեսություն 10.03.2019
Կիրակի օրվա մամուլում կարդում ենք ՝ -ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Իրաք է այցելելու -Նովրուզյան տրամադրություն Իրանում
«Արմանե էմրուզ» օրաթերթ
Իրանի նախագահն Իրաք է այցելելու
Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի օրը եռօրյա այցով մեկնելու է Իրաք: Այցը կատարվում է Իրաքի նախագահի ու վարչապետի պաշտոնական հրավերով:
«Խորասան» օրաթերթ
Կոնգրեսում ճնշում են Իսրայելի հակառակորդներին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մուսուլման պատգամավոր Իլհան Ումերը խստորեն քննադատել է այդ երկրի քաղաքական ոլորտում Իսրայելի լոբբիի և Այփեքի դերակատարությունը, ինչին հակադարձել են Վաշինգտոնում սիոնիստների աջակիցները: Այդ իրադարձությունը սակայն ցույց է տվել, որ սիոնիստական շրջանակներին ուղղված քննադատությունները ժողովրդական ղրջանակով ու մեդիա ոլորտով չեն սահմանափակվում: Մինեսոթայի պատգամավորի դեմ քայլերը սկսվեցին այն ժամանակ, երբ աշխատանքային առաջին իսկ օրերից նա Իսրայելի լոբբիի դեմ գործունեություն սկսեց: Թուիթերում նա հարցրել էր «Ընդունելի է խոսել վառելիքի կամ զենք կրողների ազգային միության մասին, սակայն քաղաքականությունում ավելի մեծ ազդեցություն ունեցող ուժեղ լոբբիի մասին ՝ ոչ: ԱՄՆ-ում Իսրայելի աջակիցները հավատարիմ են մնում մի այլ երկրի: Ո՞րն է պատճառը»: Այս խնդիրների հետ առճակատվել է նաև ԱՄՆ հասարակությունը, սակայն քաղաքական գործիչների կողմից ոչ մի պատասխան չի լսվել: Մուսուլման պատգամավորի առաջ քաշած հարցը բավարար էր իսրայելական լոբբիի համար՝ ճնշումներ սկսելու համար: Թրամփը նրա խոսքերը սարսափելի է որակել, իսկ այդ օրը՝ Իսրայելի սև օրը:
«Քեյհան» օրաթերթ
Իրանի առաջնորդ.«Հեղափոխական ոլորտը կարող է բավարարել իսլամական հասարակության բոլոր պահանջները»
«Մարդոմսալարի» օրաթերթ
Միջին Արևելքն առանց Իրանի և Իրաքի խաղաղ չի լինելու
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Իրանում Իրաքի Հիքմեթ շարժման ներկայացուցչական ջանքերով կազմակերպված «Հեքիմը ՝ միասնության առանցքը» խորագրով համագումարում ասել է.«Առանց Իրաքի չենք կարողանա տարածաշրջանում անվտանգություն հաստատել: Միջին Արևելքն առանց Իրանի և Իրաքի խաղաղ չի լինելու: Իրանը և Իրաքը հանդիսանում են Պարսից ծոցի ու Միջին Արևելքի տարածաշրջանում անվտանգության երկու սյուները»:
«Սեդայե էսլահաթ» օրաթերթ
Իրանի դատական իշխանության ղեկավար «Շքեղ կյանքը հակասում է հեղափոխական մտածողությանը»
«Իրան» օրաթերթ
Փոքր խմբեր՝ մեծ ուրախություն ստեղծելու համար
Իրանում ավարտին է մոտենում տարին: Կենցաղային հարցերին գումարվել են տնտեսական խնդիրները: Նման պայմաններում կան մարդիկ, որոնք ինքնամփոփ վիճակում շարունակում են ապրել իրենց համար, ոմանք էլ փորձում են կիսել այլոց մտահոգությունները: Տարեմուտի սեմին կան փոքր խմբեր, որոնք փորձում են մեծ քայլեր անել: Մի մասն իրական կյանքում, մյուս մասը ՝ վիրտուալ միջավայրում: Այստեղ «Մարդիկ ապրում են»:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Պակիստանի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահն ասել է .«Պակիստանի վարչապետը խոստացել է արմատախիլ անել ահաբեկչությունը»:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Բրիտանիան պաշտպանում է լրտեսի
Անօրինական քայլի դիմելով, Բրիտանիան հայտնել է լրտես Նազանին Զաղերիին իր պաշտպանությունը, հայտնելով .«Վերոնշյալ անձն այսուհետ լինելու է Բրիտանիայի դիվանագիտական պաշտպանության ներքո»:
168.am
ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում լուրջ մարտահրավերներ կան»․ վերլուծաբան
«ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները վերանայման կարիք ունեն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով Երևանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթին ընդառաջ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վերջին ամիսների դինամիկային։
Թրեյսի Ջերմանի խոսքով՝ Հայաստանում ծրագրվող լայնածավալ բարեփոխումները չպետք է շրջանցեն նաև ՀՀ պաշտպանության ոլորտը, որում, ինչպես 2016 թվականի քառօրյա պատերազմը բացահայտեց, որոշ խնդիրներ կան, և իշխանություններն իրենք ևս ընդունեցին, որ կա նման անհրաժեշտություն։ Այսինքն, ըստ նրա, բարեփոխումներ են հարկավոր նաև այս ոլորտում, որի հարցում կայուն ավանդույթներ չունի ՀԱՊԿ-ը։
«ՆԱՏՕ-ն լայնածավալ ասոցիացման ծրագրեր է անցկացնում գործընկեր երկրներում՝ ուղղված այդ ոլորտում բարեփոխումներին, պաշտպանության ժամանակակից մեթոդների ու միջոցառումների ներդրմանը։ Այսինքն՝ ՆԱՏՕ-ն առանցքային գործընկեր կարող է լինել Հայաստանի համար այդ ոլորտում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին, ինչպիսին ԵՄ-ն է մի շարք այլ ոլորտներում։ Բայց այս համագործակցությունն ունի բարդ աշխարհաքաղաքական կոնտեքստ, լուրջ մարտահրավերներ, քանի որ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն տարբեր ճամբարներում են, շահերի տարբեր գոտիներում, կա ռուսական սահմանափակող ազդեցություն, խորացող աշխարհաքաղաքական հակասություններ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, որը լուրջ մարտահրավեր է ստեղծում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության համար։
Սրա հետ մեկտեղ՝ ՀՀ նոր իշխանությունները խնդիրներ ունեն ՀԱՊԿ-ում, և ՆԱՏՕ-ի ուղղությամբ զգուշանում է՝ փորձելով չխորացնել խնդիրները ՀԱՊԿ-ի ուղղությամբ։ ՀՀ ներքին մարտահրավերները ևս քիչ չեն։ Բայց այստեղ ռուսական գործոնն ու քաղաքական կամքի հարցն էական է»,- ասաց Թրեյսի Ջերմանը։
Ըստ նրա՝ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները մարտահրավերային փուլում են և վերանայման կարիք ունեն։ «Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ի շաբաթը և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի ներկայությունը ՀՀ-ում լավ առիթ է քննարկելու բոլոր հարցերը ու հետագա ծրագրերը։ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կարող է համատեղելի լինել։ Այս պահին մեծ ծրագրեր չկան ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությւոններում։ Ըստ իս, ՀՀ նոր իշխանությունները պետք է վերանայեն այդ հարաբերությունները, որոնք առանցքային նշանակություն կարող են ունենալ ՀՀ պաշտպանական բարեփոխումների հարցում»,- ասաց նա։
Վերլուծաբանը նշեց, որ իրեն հայտնի չէ, թե ինչ փուլում է գտնվում երկխոսությունը IPAP-ի շուրջ, բայց IPAP-ը ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում առանցքային դերակատարություն ունի, և այդ հարցում խնդիրները, ըստ նրա՝ կարող են խնդրահարույց դիտարկվել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների դեպքում և վտանգել հետագա համագործակցությունը։