Մամուլի տեսություն 12.03.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105321-Մամուլի_տեսություն_12.03.2019
Իրանի նախագահն Իրաքում արժանացել է ջերմ ընդունելության Վերջերս ԱՄՆ նախագահն Իրաք էր այցելել, սակայն գիշերով և գաղտնի
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մարտ 12, 2019 12:35 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  12.03.2019

Իրանի նախագահն Իրաքում արժանացել է ջերմ ընդունելության Վերջերս ԱՄՆ նախագահն Իրաք էր այցելել, սակայն գիշերով և գաղտնի

«Խորասան» օրաթերթ

Իրաք այցելություն ՝ օրը ցերեկով

 

Երկուշաբթի օրը մեկնարկել է ԻԻՀ նախագահի եռօրյա այցը Իրաք: Այդ մասին հայտարարվել էր նախապես: Այցը կատարվում է Իրաքի նախագահի պաշտոնական հրավերով: Դրան հակառակ, վերջերս, ԱՄՆ նախագահի Իրաք կատարած այցը կատարվել է գիշերով և գաղտնի: Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհրդի ինստիտուտի ղեկավար, Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտն ասել է.«Թրամփը միմիայն հեռավոր զորակայանում ամերիկացի զինածառայողների հետ հանդիպեց: Իրաքի պետայրերի հետ հանդիպումներ տեղի չունեցան»: 

Իրանի նախագահի իրաքյան այցի մասին «Ռոյտերզ» գործակալությունը գրել է, որ այցի նպատակը Թեհրան-Բաղդադ հարաբերությունների ամրապնդումն է: ԻՍՆԱ-ն հաղորդել է, որ նախագահ Ռոհանիի այցը պարունակում է Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին ուղղված կարևոր պատգամ առ այն, որ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին  Իրանը շարունակում է Իրաքի քաղաքականություններում առանցքային դեր ունենալ:

 

«Քեյհան» օրաթերթ

Իրանի դատական իշխանության ղեկավար .«Ոչ ոք չի կարող շրջանցել օրենքը»

 

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Ռոհանի .«Ազգային արժույթի օգտագործման շնորհիվ, Իրանի և Իրաքի առևտրի համար արտարժույթի կարիք չի լինելու»

 

Իրանի և Իրաքի նախագահները քննարկել են քաղաքական, տնտեսական, առևտրային ու մշակութային տարբեր բնագավառներում երկու երկրի միջև առկա բարեկամական, բարիդրացիական ու զարգացող հարաբերությունները ՝ ընդգծելով երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների զարգացման, խորացման ու ամրապնդման ուղղությամբ Թեհրանի և Բաղդադի կողմից ջանքերի անհրաժեշտությունը:

 

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Նոր զարգացումներ Պուտինի ընդդիմադիրների շարքերում

 

Հազարավոր մարդիկ Ռուսաստանում ցույցեր են կատարել ինտերնետի վրա խիստ սահմանափակումների կիրառելու կառավարության ծրագրի դեմ: Մոսկվայում և երկու այլ քաղաքներում անց են կացվել լայնամասշտաբ ցույցեր: Բողոքն ուղղված է փետրվարին խորհրդարանում վավերացված սկանդալային օրինագծի դեմ: 

Ինչպես հաղորդել է «BBC» գործակալությունը, կառավարությունը հայտարարել է, որ նախագիծը որը մեկուսացնելու է Ռուսաստանի ինտերնետային ծառայություններն աշխարհում, նպաստելու է կիբերային անվտանգության բարելավմանը: Սակայն ակտիվիստները հայտարարել են, որ դա անհնազանդությունները խեխտելու փորձ է:

 

«Ջավան» օրաթերթ

Իրանի զինված ուժերի ընդհանաւոր հրամանատարի կողմից գեներալ Սոլեյմանին պարգևատրվել է «Զոլֆաղար» շքանշանով

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Զենք գնելու տենդ Միջին Արևելքում

 

Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի վերջին զեկույցի համաձայն, ԱՄՆ-ը շարունակում է մնալ զենքեր վաճառող ամենամեծ երկիրը: ԱՄՆ-ից հետո Ռուսաստանն է: Այս երկու երկրները տիրապետում են զինտեխնիկայի վաճառքի շուկայի ավելի քան կեսին:

 

«Քեյհան» օրաթերթ

ԱՄՆ-ի կողմից փախստականների ճամբարի ռմբակոծման հետևանքով, զոհվել են Սիրիայի 50 խաղաղ բնակիչներ

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

«Համաշխարհային նորարարրության« ցուցիչներում Իրանը 39 աստիճ  աճ է արձանագրել

 

Արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարությունը հայտարարել է կարևոր ցուցիչների հիմամբ Իրանի զբաղեցրած դիրքը: Այդպիսով, համաշխարհային նորարարության ոլորտում , 2018 թվականին Իրանը 39 աստիճանով բարելավել է իր դիրքը ՝ 2012 թվականի համեմատությամբ:

 

slaq.am

Թուրքիայի պատասխանը ԱՄՆ-ին. «Մեզ համար ձեր սպառանալիքները դատարկ և անտրամաբանական են»

 

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը կոշտ կերպով է արձագանքել վերջին օրերին ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաների հայտարարություններին, որոնք զգուշացնում են Թուրքիային, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու դեպքում։

Նախ Չելիքը հիշեցրել է Վաշինգտոնին, որ Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցությունները սկսեցին այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են Թուրքիային մատակարարել ամերիկյան «Patriot» ՀՕՊ համակարգերը: Եվ դա այն ժամանակ, երբ Թուրքիայի հարավային սահմանները «վտանգի տակ էին»։

Թուրք պաշտոնյան նկատել է տվել, որ ավելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ 23 երկրի մատակարարել է S-300 և այդ ժամանակ Վաշինգտոնը չէր ընդդիմացել, մինչդեռ հենց հերթը հասավ Թուրքիային, սկսեց «սպառնալիքներ հնչեցնել»։

«Մեզ համար դրանք դատարկ և անտրամաբանական սպառնալիքներ են։ Մենք չենք սպասելու ոմանց քմահաճույքներին»,-եզրափակել է ԱԶԿ-ի խոսնակը։

 

168.am

ԿԺԴՀ-ն միջուկային զինաթափման և ԱՄՆ-ի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել

 

ԿԺԴՀ-ն մտադիր է կատարել միջուկազերծմանն ուղղված իր պարտավորությունները եւ պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու բանակցություններն ԱՄՆ-ի հետ: Այդ մասին ԿԺԴՀ-ի «Ուրիմինչժոկիրի» («Մեր ազգի հետ միասին») լրատվական պորտալը մարտի 12-ին հայտնել է «Լիակատար միջուկազերծման հասնելը մեր անսասան դիրքորոշումն է» վերտառությամբ հոդվածում:

«Մեր հաստատուն դիրքորոշումը ենթադրում է երկու երկրների (ԿԺԴՀ եւ ԱՄՆ) միջեւ նոր հարաբերությունների կառուցում՝ նոր դարի պահանջներին համապատասխան, ինչպես նաեւ Կորեական թերակղզում կայուն խաղաղության հաստատում եւ շարժում դեպի լիակատար միջուկազերծում»,-ընդգծել են մեկնաբանության հեղինակները:

Հոդվածում նաեւ նշվում է, որ ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել փետրվարի վերջին Հանոյում, կողմերը եկել են «արդյունավետ երկխոսությունը շարունակելու» համաձայնության՝ քննարկվող հարցերի շուրջ լուծումներ գտնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: