Մամուլի տեսություն 12.03.2019
Իրանի նախագահն Իրաքում արժանացել է ջերմ ընդունելության Վերջերս ԱՄՆ նախագահն Իրաք էր այցելել, սակայն գիշերով և գաղտնի
«Խորասան» օրաթերթ
Իրաք այցելություն ՝ օրը ցերեկով
Երկուշաբթի օրը մեկնարկել է ԻԻՀ նախագահի եռօրյա այցը Իրաք: Այդ մասին հայտարարվել էր նախապես: Այցը կատարվում է Իրաքի նախագահի պաշտոնական հրավերով: Դրան հակառակ, վերջերս, ԱՄՆ նախագահի Իրաք կատարած այցը կատարվել է գիշերով և գաղտնի: Եվրոպայի արտաքին հարաբերությունների խորհրդի ինստիտուտի ղեկավար, Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտն ասել է.«Թրամփը միմիայն հեռավոր զորակայանում ամերիկացի զինածառայողների հետ հանդիպեց: Իրաքի պետայրերի հետ հանդիպումներ տեղի չունեցան»:
Իրանի նախագահի իրաքյան այցի մասին «Ռոյտերզ» գործակալությունը գրել է, որ այցի նպատակը Թեհրան-Բաղդադ հարաբերությունների ամրապնդումն է: ԻՍՆԱ-ն հաղորդել է, որ նախագահ Ռոհանիի այցը պարունակում է Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին ուղղված կարևոր պատգամ առ այն, որ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իրանը շարունակում է Իրաքի քաղաքականություններում առանցքային դեր ունենալ:
«Քեյհան» օրաթերթ
Իրանի դատական իշխանության ղեկավար .«Ոչ ոք չի կարող շրջանցել օրենքը»
«Մարդոմսալարի» օրաթերթ
Ռոհանի .«Ազգային արժույթի օգտագործման շնորհիվ, Իրանի և Իրաքի առևտրի համար արտարժույթի կարիք չի լինելու»
Իրանի և Իրաքի նախագահները քննարկել են քաղաքական, տնտեսական, առևտրային ու մշակութային տարբեր բնագավառներում երկու երկրի միջև առկա բարեկամական, բարիդրացիական ու զարգացող հարաբերությունները ՝ ընդգծելով երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների զարգացման, խորացման ու ամրապնդման ուղղությամբ Թեհրանի և Բաղդադի կողմից ջանքերի անհրաժեշտությունը:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Նոր զարգացումներ Պուտինի ընդդիմադիրների շարքերում
Հազարավոր մարդիկ Ռուսաստանում ցույցեր են կատարել ինտերնետի վրա խիստ սահմանափակումների կիրառելու կառավարության ծրագրի դեմ: Մոսկվայում և երկու այլ քաղաքներում անց են կացվել լայնամասշտաբ ցույցեր: Բողոքն ուղղված է փետրվարին խորհրդարանում վավերացված սկանդալային օրինագծի դեմ:
Ինչպես հաղորդել է «BBC» գործակալությունը, կառավարությունը հայտարարել է, որ նախագիծը որը մեկուսացնելու է Ռուսաստանի ինտերնետային ծառայություններն աշխարհում, նպաստելու է կիբերային անվտանգության բարելավմանը: Սակայն ակտիվիստները հայտարարել են, որ դա անհնազանդությունները խեխտելու փորձ է:
«Ջավան» օրաթերթ
Իրանի զինված ուժերի ընդհանաւոր հրամանատարի կողմից գեներալ Սոլեյմանին պարգևատրվել է «Զոլֆաղար» շքանշանով
«Մարդոմսալարի» օրաթերթ
Զենք գնելու տենդ Միջին Արևելքում
Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի վերջին զեկույցի համաձայն, ԱՄՆ-ը շարունակում է մնալ զենքեր վաճառող ամենամեծ երկիրը: ԱՄՆ-ից հետո Ռուսաստանն է: Այս երկու երկրները տիրապետում են զինտեխնիկայի վաճառքի շուկայի ավելի քան կեսին:
«Քեյհան» օրաթերթ
ԱՄՆ-ի կողմից փախստականների ճամբարի ռմբակոծման հետևանքով, զոհվել են Սիրիայի 50 խաղաղ բնակիչներ
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
«Համաշխարհային նորարարրության« ցուցիչներում Իրանը 39 աստիճ աճ է արձանագրել
Արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարությունը հայտարարել է կարևոր ցուցիչների հիմամբ Իրանի զբաղեցրած դիրքը: Այդպիսով, համաշխարհային նորարարության ոլորտում , 2018 թվականին Իրանը 39 աստիճանով բարելավել է իր դիրքը ՝ 2012 թվականի համեմատությամբ:
slaq.am
Թուրքիայի պատասխանը ԱՄՆ-ին. «Մեզ համար ձեր սպառանալիքները դատարկ և անտրամաբանական են»
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը կոշտ կերպով է արձագանքել վերջին օրերին ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաների հայտարարություններին, որոնք զգուշացնում են Թուրքիային, թե ինչ ծանր հետևանքներ կլինեն ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու դեպքում։
Նախ Չելիքը հիշեցրել է Վաշինգտոնին, որ Թուրքիան Ռուսաստանի հետ բանակցությունները սկսեցին այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են Թուրքիային մատակարարել ամերիկյան «Patriot» ՀՕՊ համակարգերը: Եվ դա այն ժամանակ, երբ Թուրքիայի հարավային սահմանները «վտանգի տակ էին»։
Թուրք պաշտոնյան նկատել է տվել, որ ավելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ 23 երկրի մատակարարել է S-300 և այդ ժամանակ Վաշինգտոնը չէր ընդդիմացել, մինչդեռ հենց հերթը հասավ Թուրքիային, սկսեց «սպառնալիքներ հնչեցնել»։
«Մեզ համար դրանք դատարկ և անտրամաբանական սպառնալիքներ են։ Մենք չենք սպասելու ոմանց քմահաճույքներին»,-եզրափակել է ԱԶԿ-ի խոսնակը։
168.am
ԿԺԴՀ-ն միջուկային զինաթափման և ԱՄՆ-ի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել
ԿԺԴՀ-ն մտադիր է կատարել միջուկազերծմանն ուղղված իր պարտավորությունները եւ պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու բանակցություններն ԱՄՆ-ի հետ: Այդ մասին ԿԺԴՀ-ի «Ուրիմինչժոկիրի» («Մեր ազգի հետ միասին») լրատվական պորտալը մարտի 12-ին հայտնել է «Լիակատար միջուկազերծման հասնելը մեր անսասան դիրքորոշումն է» վերտառությամբ հոդվածում:
«Մեր հաստատուն դիրքորոշումը ենթադրում է երկու երկրների (ԿԺԴՀ եւ ԱՄՆ) միջեւ նոր հարաբերությունների կառուցում՝ նոր դարի պահանջներին համապատասխան, ինչպես նաեւ Կորեական թերակղզում կայուն խաղաղության հաստատում եւ շարժում դեպի լիակատար միջուկազերծում»,-ընդգծել են մեկնաբանության հեղինակները:
Հոդվածում նաեւ նշվում է, որ ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել փետրվարի վերջին Հանոյում, կողմերը եկել են «արդյունավետ երկխոսությունը շարունակելու» համաձայնության՝ քննարկվող հարցերի շուրջ լուծումներ գտնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: