Մամուլի տեսություն 13.03.2019
Իրանական մամուլի չորեքշաբթի օրվա գլխավոր վերնագրերը վերաբերել են Իրանի նախագահի Իրաք կատարած այցի մեծ ձեռքբերումներին:
«Քեյհան» օրաթերթ
20 միլիարդ դոլարանոց համաձայնագրով Իրանը և Իրաքը պատասխանել են ԱՄՆ-ին
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի գլխավորած պատվիրակությունն Իրաք էր այցելել: Իրանի նախագահին և նրա ուղեկիցներն արժանացել են Իրաքի նախագահի ու վարչապետի ջերմ ընդունելությանը:
Վերջին վեց տարիներին նախագահի պաշտոնում Ռոհանին Իրաք է այցելում առաջին անգամ: Իրանի նախագահը հայտարարել է, որ ներկայւոմս Իրանի և Իրաքի միջև առևտրական փոխանակումները կազմում են 12 միլիարդ դոլար և կողմերը մտադիր են երկարատևում այն հասցնել մինչև 20 միլիարդ դոլարի:
Իրաքը համարվում է Իրանի երկրորդ առևտրական գործընկերը և հանդիսանում է պատժամիջոցները շրջանցելու կարևոր ուղի: Իրանը փորձում է ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմագրավելու համար, Իրաքի հետ առևտրում դոլարը փոխարինել Իրաքի դինարով, ինչն էլ կարող է հեշտացնել հատկապես սահմանամերձ նահանգներում տնտեսական փոխանակումների իրականացումը:
Այցը պետք է համեմատել ԱՄՆ նախագահի այցի հետ, որը կատարվեց գիշերով և բոլորից թաքուն: Բաղդադ մեկնելու փոխարեն, Թրամփը կանգ առավ Ալանբար սահմանային նահանգի Էյն Ալ-ասադ զորակայանում : Իրաքցի ոչ մի պետայրի հետ հանդիպում տեղի չունեցավ: Նրան նույնիսկ քննադատեցին ՝ թաքուն Իրաք մտնելու համար:
Այցն այնքան նվաստացուցիչ էր, որ Թրամփը ցավոք է դրա մասին խոսել: «Իրաք վայրէջք կատարելու պահին, ինքնաթիռի լույսերն ամբողջությամբ անջատել էին ՝ անվտանգության պատճառներով: Շատ ցավալի է , երբ Միջին Արևելքում ծախսել ենք յոթ տրիլիոն դոլար և չենք կարող լուսով այդտեղ մտնել».-ցավով ասել է Թրամփը:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Ժողովրդական ֆլեշմոբ ՝ Իրանի էթնոկենսոլորտի կողմնակիցների համար
«Նազրե թաբիաթ» այսպես է կոչվում երկուսուկես տարի առաջ սկսված ֆլեշմոբը: Նախագծի շրջանակում շրջակա միջավայրի պաշտպանները պայքար են մղում երաշտային տարածքներում վայրի բնության համար կեր ապահովելու ուղղությամբ: Քայեր են արվում նաև ծառատունկ կազմակերպելու կապակցությամբ:
Ֆլեշմոբը սկսվելու է մշակույթի ձևավորման ու կենսոլորտի պաշտպանության համար ժողովրդական աջակցությունները հավաքագրելու ուղղությամբ : Նվիրաբերությունները կատարվում են տունկեր նվիրելու տեսքով:
«Քեյհան» օրաթերթ
Բուինգ 737 «Մաքս»-ի կործանմամբ, անկում է ապրում ԱՄՆ ավիահսկան
«Ջոմոհւրի էսլամի» օրաթերթ
ԱՄՆ-ը ԻԼԻՊ-ի 140 անդամների անձնագիր ու տեսգիր է տվել
«Յենի շաֆաղ» օրաթերթը գրել է.«ԿՀՎ-ն ԻԼԻՊ-ի 140 անդամների նոր անձնագրեր ու վիզաներ է տվել: ԻԼԻՊ-ի պարագլուխ Աբուբաքր Ալ-բաղդադին վերջերս ձերբակալված է եղել ամերիկյան ուժերի կողմից:
«Ջոմոհւրի էսլամի» օրաթերթ
Ամերիկացի 50 դիվանգետների ու նախկին գեներալներ Թրամփից պահանջել են վերադառնալ ՀԳՀԾ-ին
«Քեյհան» օրաթերթ
Ջուր ՝ ցույցերը դադարեցնելու դիմաց
Սինոիստների նոր առաջարկը Գազայի ժողովրդին
armenpress.am
ԵԱՀԿ գործող նախագահը պատրաստակամություն հայտնեց անել ամեն ինչ ԼՂ հակամարտության լուծմանն օգնելու համար
ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը պատրաստակամություն հայտնեց անել ամեն ինչ, որպեսզի օգնի գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լուծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 13-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Լայչակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք չի ցանկանում այցելել Արցախ ու ծանոթանալ արցախցիների կյանքին:
«Ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի օգտակար լինեմ, ու կարողանամ օգնել գտնել հակամարտության լուծումը: Ամբողջովին վստահում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»,- ասաց Լայչակը:
yerkir.am
Չինաստանը պատրաստ է օգնել Վենեսուելային
Չինաստանը պարաստ է օգնել Վենեսուելային էներգամատակարարումը վերականգնելու հարցում: Այդ մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:
Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մտադիր է օգնության համար դիմել Ռուսաստանին, Չինաստանին, Իրանին ու Կուբային, ինչպես նաև ՄԱԿ-ին, որպեսզի նրանք աջակցեն երկրի էներգհամակարգի վրա հարձակման հետաքննությանը:
«Չինաստանը պատրաստ է Վենեսուելային տեխնիկական օգնություն ցուցաբերել էներգամատակարարման համակարգի վերականգնման համար»,-ասել է Լու Կանը: