Եվրոպան ընդգծում է ՀԳՀԾ-ի պահպանության անհրաժեշտությունը
Մարտի 12-ին5 ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում ունեցած ելույթում5 ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ասել է.« Մենք կշարունակենք պահպանել ՀԳՀԾ-ն և այս ջանքերը կամրապնդեն նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի հեղինակությունը, որը միաձայն հաստատեց Իրանի հետ համաձայնությունը»:
Մոգերինին ասել է.«Իրանի պարտավորությունների հետ մեկտեղ, միջուկային պատժամիջոցների վերացումը նույնպես պայմանագրի կարեւոր բաղադրիչն է»:
Մոգերինին ընդգծել է, որ Եվրոպան կշարունակի աշխատել պատժամիջոցների առկայության պայմաններում Իրանի տնտեսական շահերի ապահովման ուղղությամբ:
2015 թ. հուլիսի 14-ին ձեւավորվեց Իրանը եւ 5 + 1 միջև միջուկային համաձայնությունը: Սակյան ՀԳՀԾ--ն տապալելու նպատակով, 2018թ. մայիսին, ԱՄՆ-ն դուրս եկավ այս համաձայնությունից: Միջուկային պատժամիջոցների վերականգնմամբ, Վաշինգտոնը ձգտում է Իրանի համար վերացնել ՀԳՀԾ-ի պահպանման պատճառը, որն է պատժամիջոցների չեղարկումը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Իրանի հատուկ ներկայացուցչի խոսքերով, Վաշինգտոնն այն պատճառով է ՀԳՀԾ-ից դուրս եկել, քանի որ դա կարող է մեծացնել Թեհրանի վրա ճնշումը եւ շարունակել Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը:
Չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, համաձայնագրի մյուս կողմերն ընդգծում են դրա պահպանման անհրաժեշտությունը: ՀԳՀԾ-ի դեմ ուղղված Վաշինգտոնի մոտեցումը ընդունելի չէ «4+1» խմբի անդամների, մասնավորապես Ռուսաստանի, Չինաստանի, Եվրոպական եռյակի (Գերմանիա, Ֆրանսիա եւ Բրիտանիա) եւ Եվրամիության կողմից: Եվրամիության տեսանկյունից, համաձայնագրի փլուզումը եւ այս համաձայնագրի չեղյալ հայտարարումը, կարող են բացասական հետևանքներ ունենալ անվտանգության վրա, իսկ մյուս կողմից՝ հարցականի տակ տանել եվրոպական դիվանագիտության արժանահավատությանը:
Բրյուսելը համոզված է, որ ՀԳՀԾ-ն որպես բազմակողմ համաձայնագիր, կարող է օրինակ հանդիսանալ, որը կարող է ծառայել որպես այլ միջազգային հակամարտությունների լուծման մոդել: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս ընդգծել են այդ հարցը:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալն արժանացել է, աշխարհի հատկապես համաձայնագիրը ստորագրող մյուս երկրների լայնածավալ քննադատությանը:
Չնայած Միացյալ Նահանգների միակողմանի մոտեցումները եւ Վաշինգտոնի կողմից Իրանի վրա ճնշումները մեծացնելու պնդումներին, աշխարհի մյուսուժերը ձգտում են պահպանել այդ համաձայնությունը:
Այս կապակցությամբ, 2019 թ. հունվարի 31-ին, Եվրոպայի եռյակ պետություններ Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները, ԵՄ-ի նստաշրջանի ընթացքում հայտարարեցին, որ «Առևտրական գործարքների պաշտպան միջոց» (INSTEX) անվան ներքո գրանցվել է Եվրոպայի ու Իրանի միջև ֆինանսական հատուկ մեխանիզմը:
Չնայած այն բանին, որ այս քայլը փոքր ազդեցություն ունի ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների նվազեցման վրա, սակայն վկայում է ԱՄՆ-ի դիմաց Եվրոպայի կառուցվածքային դիմադրության մասին: Բացի այդ, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովը նաեւ ընդգծել է Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը որպես կարեւոր միջազգային համաձայնագրի կենսական բաղադրիչ: Սա ուղղակիորեն հակասում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը Իրանի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացմամբ, Թեհրանին ստիպել ենթարկվել Վաշինգտոնի պահանջներին: