Մամուլի տեսություն 15.03.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105423-Մամուլի_տեսություն_15.03.2019
Մամուլի գլխագիրն այսօր Իսլամական հեղափոխության մեծարգ առաջանորդը հանդիպել է Բանիմացների խորհրդում ժողովրդի ընտրած ներկայացուցիչների հետ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2019 09:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  15.03.2019

Մամուլի գլխագիրն այսօր Իսլամական հեղափոխության մեծարգ առաջանորդը հանդիպել է Բանիմացների խորհրդում ժողովրդի ընտրած ներկայացուցիչների հետ

«Համշահրի» օրաթերթ

Հինգշաբթի օրը, Բանիմացների խորհրդում ժողովրդի ընտրած ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, մեծարգո առաջնորդն ընդգծել է երկրի առջև ծառացած մարտահրավերներին ու դեպքերին դիմակայելու վերաբերյալ հասարակական խոր ըմբռնում ու դիսկուրս ստեղծելու անհրաժեշտությունը:


«Իրան» օրաթերթ

Ավելի քան 80 երկիր մասնակցել է Սիրիայի պաշտպանությանը նվիրված համագումարին

 

Եվրամիության արտաքին քաղաքականության  ղեկավարն ընդգծել է ժնևյան բանակցությունների ուղղությամբ Սիրիայում քաղաքական լուծում գտնելու անհրաժշտությունը: Բրյուսելյան համագումարին մասնակցել են ավելի քան 80 երկիր և կազմակերպություններ:

 

«Համշահրի» օրաթերթ

Իրանի հաձակողական ԱԹՍ-երի «Դեպի Ղոդս» մեծ զորավարժությունն անցկացվել է Պարսից Ծոցի ընդհանուր ջրատարածքներում: Այդ մասին տեղեկացնում է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժի հրամանտարը:

 

«Իրան» օրաթերթ

Թրամփ .«Պատրաստ եմ վետո դնել Սենատի նախագծի վրա»

ԱՄՆ նախագահը Թուիթերում անդրադարձել է Սենատում սահմանային պատի առնչությամբ արտակարգ դրություն հայտարարելու մասին քվեարկությանը և նշել է, որ անհրաժեշտության դեպքում վետո է դնելու այդ որոշման վրա:

 

«Ջամե ջամ» օրաթերթ

ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել է Գոլանի բարձրունքների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի սեփականության իրավունքը

 

ԱՄՆ Պետքարտուղարությունը մարդու իրավունքների զեկույցի տեքստում հրաժարվել է Գոլանի բարձրունքների համար «օկուպացված» բառն օգտագործելուց՝ օգտվելով «Սիոնիստական ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածք» բառակապակցությունից: 

Իր տարեկան զեկույցում օկուպացված բառի փոխարեն Պետքարտուղարությունը գրել է վերահսկելի տարածք բառերը: Պարզ չէ, թե կողմնորոշման նման փոփոխությունը համարվում է տարածքի վրա Սիոնիստական ռեժիմի սեփականությունը ճանաչելու նախնական քայլ, թե դա միայն շարադրական վրիպում է  եղել:

 

«Համշահրի» օրաթերթ

Մեկ տարվա ընթացքում Ֆրանսիայում զոհվել է 109 կին

 

Ֆրանսիայում հանցագործության փաստահավաք կազմակերպության զեկույցի համաձայն, 2017 թվականին այդ երկրում ընտանեկան բռնությունների զոհ է դարձել 109 կին: Այդ թվերը վկայում են այն մասին, որ ընտանեկան բռնությունների զոհերի թիվն անցյալ տարիների համեմատությամբ չի պակասել: 2015 թվականին կողակիցների ձեռքով զոհվել էր 115 կին: Կանանց սպանությունը լուրջ խնդիր է ներկայացնում դարձել է Ֆրանսիայի դատական ու քրեական ծառայության համար : 2007-2014 թթ.-ին զոհվեծ կանանց թիվը 166-ից 118-ի էր հասել: Հաջորդ տարիներին թվերը մեծացել են:

 

 

armtimes.com

Խամենեին կանխատեսում է ԱՄՆ-ի պատմության մեջ «ամենամեծ պարտությունը»

 

Իրանի ուժերի եւ ներուժի մոբիլիզացումը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ն կկրի իր պատմության մեջ ամենամեծ պարտությունը:

Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, հաղորդում է Tasnim-ը: Նա ընդգծել է թշնամու համընդհանուր ճնշման դեմ ուժերի առավելագույն մոբիլիզացման անհրաժեշտությունը։

«Թշնամիները՝ մասնավորապես, ԱՄՆ-ն եւ սիոնիստները, այսօր էլ մոբիլիզացնում են իրենց բոլոր օբյեկտները եւ հնարավորությունները Իրանի ժողովրդի դեմ, մինչդեռ մյուս արեւմտամետներն ու եվրոպացիները նույնպես ինչ-որ կերպ թշնամություն են դրսեւորում Իրանի նկատմամբ», - ասել է նա:

«Մեր իսկական թշնամին ԱՄՆ-ն է», - ընդգծել է Խամենեին՝ հայտարարելով, որ երկիրը պետք է իրեն այնպես պահի, որպեսզի հակառակորդներն չմտածեն անգամ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման կամ ռազմական գործողությունների մասին: Նա ներկայացրել է խնդիրների լուծման 11 միջոցներ, որոնք ծառացած են Իրանի դեմ՝ ընդգծելով, որ խնդիրների լուծումը պետք է լինի «ակտիվ», այլ ոչ թե «պասիվ»:

 

slaq.am

Բրիտանական խորհրդարանը քվեարկել է Brexit-ը հետաձգելու օգտին

 

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը աջակցել է կառավարության` երկրի` ԵՄ-ից դուրս գալու գործընթացը հետաձգելու մասին առաջարկին. հայտնում է ТАСС-ը:

Երեկ կայացած քվեարկության ժամանակ 412 պատգամավոր քվեարկել է Brexit-ը հետաձգելու օգտին, դեմ է եղել 202 պատգամավոր:

Այսպիսով` բրիտանական կառավարությունը պետք է հարցում ուղարկի ԵՄ-ին մինչև հունիսի 30-ը Brexit-ը հետաձգելու մասին, եթե համայնքների պալատը մինչև մարտի 20-ը հավանության արժանացնի Brexit-ի համաձայնագրի պայմանները: