Մամուլի տեսություն 16.03.2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105449-Մամուլի_տեսություն_16.03.2019
Նոր Զելանդիայում մզկիթների դեմ ահաբեկչական հարձակումը եղել է օրվա մամուլի գլխագրերում:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Մարտ 16, 2019 12:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  16.03.2019

Նոր Զելանդիայում մզկիթների դեմ ահաբեկչական հարձակումը եղել է օրվա մամուլի գլխագրերում:

«Քեյհան» օրաթերթ

Նոր Զելանդիայում ահաբեկաչական հարձակումների հետևանքով զոհվել է 49 մուսուլման

 

Նացիստական Գերմանիայի պարտությունից և երկրորդ աշխարհամարտի ավարտին Հիտլերի ինքնասպանությունից 74 տարի անց , բոլորը համոզված էին, որ այսուհետ ռասիզմի մասին լսելու են միայն թանգարաններում: Սակայն Թրամփի պաշտոնավարման օրվանից, այդ հակումները նոր շունչ են ստացել: Սպիտակամորթները սևամորթներին համարում են իրենց գլխավոր թշնամիները: Հնարավորություն ստեղծվելու դեպքում նրանք մուսուլման գաղթականներին հրի ու սրի են քաշում, ինչպես ԻԼԻՊ-ն էր անում: Հարց է առաջանում, ո՞վ է նրանց անօթաևան դառնալու մեղավորը:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

Իրանի ոչ-նավթային արտահանումների ծավալաները հասել են 40 միլիարդ դոլարի 

 

«Քեյհան» օրաթերթ

Սիրիայում ԻԼԻՊ-ի վերջին կենտրոնը կործանվել է. հազարավոր թաքֆիրականներ հանձնվել են

 

«Սիրիայի դեմոկրատ ուժերի» քրդական խումբը հայտարարել է, որ երկուշաբթի և երեքշաբթի օրերին, 3000 իլիպականներ, ինքնակամ հանձնվել են:

 

 

«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ

Ընտրական վերաբերմունք մարդու իրավունքների հարցի նկատմամբ

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդն ացյալ օրը հակաիրանական քայլի է դիմել: Հատուկ զեկուցաբերի սխալ զեկուցումների հիմունքով , որոշ ռեժիմներ ևս միացել են այդ քայլին:

Ընդհանրապես մարդու իրավունքների հարցում հատուկ զեկուցաբերի նշանակումը հարցականյ տակ է: Անցյալում ևս նրա գործունեությունը հաջողված չի բնութագրվել և չարաշահվել է որպես Իրանի թշնամիների կողմից քաղաքական ու քարոզչական ճնշման լծակ: 

ԻԻՀ-ը տարիներ շարունակ համագործակցել է զեկուցաբերների հետ և բարի կամք դրսևորելով, օգնել է նրանց տեղեկություններ հավաքելու ու զեկույցներ կազմելու գործում: Մի քանի պարզ պատճառներով, այդ բարյացակամությունը ստացել է բացասական պատասխան: Առաջինն այն, որ զեկուցաբերների հրապարակած զեկույցը միշտ էլ խեղաթյուրվել են ՝ հակաիրնական միջոց դառնալու նպատակով: 

 

«Համդելի»օրաթերթ

Զինյալ տգիտությունը ՝ այս անգամ Նոր Զելանդիայում

 

Նոր Զելանդիայում տեղի ունեցած ամենամեծ զինյալ հարձակումը տեղի է ունեցել Քրայսթչերչի երկու մզկիթներում: Նախահարձակը ինտերնետում 74 էջանոց հաղորդագրություն էր տարածել, որտեղ ներկայացրել էր գաղթականների դեմ իր ծրագիրը: Նա դեպի «Սպիտակ արևմտյան Եվրոպա» գաղթը նվազեցնելու համար, երկու զինված հարձակումներ կատարեց մզկիթների դեմ: Տարածած հաղորդագրությունում կարևոր հանգամանքը Թրամփի փառաբանումն էր, որում վերջինս համարվել է  շուրջ սպիտակ ինքնության վերականգնման խորհրդանիշը: 

 

«Մարդոմսալարի» օրաթերթ

ԱՄՆ-ը խոչընդոտել է թմրանյութերի դեմ պայքարի հարցում միջազգային համագործակցություններին

 

Վիեննայում ՄԱԿ-ի եվրոպական նստավայրում թմրանյութերի դեմ պայքարի շտաբի գլխավոր քարտուղարն ասել է .«ԱՄՆ-ը և մի քանի այլ երկրներ, Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելով, խոչընդոտում են թմրանյութերի դեմ պայքարի հարցում միջազգային համագործակցություններին»:

 

168.am

Նոր Զելանդիայի ահաբեկչությունից տուժածներին օգնելու համար հանգանակվել է ավելի քան 1,5 մլն դոլար

 

Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների ու զոհերի ընտանիքներին օգնություն տալու նպատակով Givealittle հիմնադրամը հավաքել է ավելի քան 1,5 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս պահին հանգանակությանը մասնակցել է 33 հազար մարդ:

«Սարսափելի կրակոցների հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել և վիրավորվել: Նրանք ունեն մեր աջակցության ու օգնության կարիքը: Հավաքված գումարը կօգտագործվի Քրայսթչերչ քաղաքում կրակողների հետևանքով մահացածների ու վիրավորների ընտանիքներին օգնելու նպատակով»,- ասվում է հիմնադրամի էջում:

Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում մարտի 15-ին տեղի է ունեցել հրաձգություն, որը երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը ահաբեկչական գործողություն է անվանել: «Այժմ միանգամայն պարզ է, որ այդ հարձակումները կարելի է բնութագրել որպես ահաբեկչություն»,-ասել է նա:

Ահաբեկչության հետևանքով մահացել է 50 մարդ, վիրավորվել՝ մոտ 50-ը: Վիրավորներից 12-ը, այդ թվում և երեխաներ, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մզկիթի վրա կատարված գրոհից հետո ձերբակալվել է չորս մարդ՝ երեք տղամարդ և մեկ կին: Հրաձիգներից մեկը՝ ավստրալական ծագմամբ 28-ամյա Բրենթոն Տարանտը, 17 րոպե տեսահաղորդում է վարել նախքան մզկիթում մարդկանց վրա կրակելը:

Պատահարից առաջ նա գրել է 37-էջանոց հռչակագիր, որում բացատրել է, թե ով է ինքը և ինչու է հրաձգություն իրականացրել Քրայսթչերչի մզկիթում: Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մզկիթներում եղել է մոտավորապես 500 մարդ: Դրանից հետո կրակոցներ են հնչել:

Հրաձգությունից հետո մզկիթների մերձակայքում կայանված ավտոմեքենաներում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնցից ոչ մեկը գործի չէր դրվել:

 

yerkir.am

Եմենում խոլերայից գրանցվել են մահացության դեպքեր

 

Եմենում խոլերայի դեպքերի բռնկման հետևանքով մահացել է 12 մարդ, ավելի քան 4 հազարը վարակված են: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության  նախարար Մաթհար Աբբաս ալ Միրունին. տեղեկացնում է РИА Новости-ն:

Նախարարը հավելել է՝ տարվա սկզբից մինչև մարտի 12-ը խոլերայի բուժման գործում մասնագիտացած հիվանդանոցներն ու բուժհաստատությունները խոլերայի կասկածանքով ընդունել են ավելի քան 15 200 մարդու: Հիվանդությունը հաստատվել է նրանցից միայն 4200-ի մոտ:

Եմենում խոլերայի առաջացման հիմնական պատճառներից են  հիգիենիկ պայմանների բացակայությունը, բժշկական գրեթե բոլոր ենթակառուցվածքների ոչնչացումը, ինչպես նաև սննդի պակասը: