Մամուլի տեսություն 16.03.2019
Նոր Զելանդիայում մզկիթների դեմ ահաբեկչական հարձակումը եղել է օրվա մամուլի գլխագրերում:
«Քեյհան» օրաթերթ
Նոր Զելանդիայում ահաբեկաչական հարձակումների հետևանքով զոհվել է 49 մուսուլման
Նացիստական Գերմանիայի պարտությունից և երկրորդ աշխարհամարտի ավարտին Հիտլերի ինքնասպանությունից 74 տարի անց , բոլորը համոզված էին, որ այսուհետ ռասիզմի մասին լսելու են միայն թանգարաններում: Սակայն Թրամփի պաշտոնավարման օրվանից, այդ հակումները նոր շունչ են ստացել: Սպիտակամորթները սևամորթներին համարում են իրենց գլխավոր թշնամիները: Հնարավորություն ստեղծվելու դեպքում նրանք մուսուլման գաղթականներին հրի ու սրի են քաշում, ինչպես ԻԼԻՊ-ն էր անում: Հարց է առաջանում, ո՞վ է նրանց անօթաևան դառնալու մեղավորը:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Իրանի ոչ-նավթային արտահանումների ծավալաները հասել են 40 միլիարդ դոլարի
«Քեյհան» օրաթերթ
Սիրիայում ԻԼԻՊ-ի վերջին կենտրոնը կործանվել է. հազարավոր թաքֆիրականներ հանձնվել են
«Սիրիայի դեմոկրատ ուժերի» քրդական խումբը հայտարարել է, որ երկուշաբթի և երեքշաբթի օրերին, 3000 իլիպականներ, ինքնակամ հանձնվել են:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Ընտրական վերաբերմունք մարդու իրավունքների հարցի նկատմամբ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդն ացյալ օրը հակաիրանական քայլի է դիմել: Հատուկ զեկուցաբերի սխալ զեկուցումների հիմունքով , որոշ ռեժիմներ ևս միացել են այդ քայլին:
Ընդհանրապես մարդու իրավունքների հարցում հատուկ զեկուցաբերի նշանակումը հարցականյ տակ է: Անցյալում ևս նրա գործունեությունը հաջողված չի բնութագրվել և չարաշահվել է որպես Իրանի թշնամիների կողմից քաղաքական ու քարոզչական ճնշման լծակ:
ԻԻՀ-ը տարիներ շարունակ համագործակցել է զեկուցաբերների հետ և բարի կամք դրսևորելով, օգնել է նրանց տեղեկություններ հավաքելու ու զեկույցներ կազմելու գործում: Մի քանի պարզ պատճառներով, այդ բարյացակամությունը ստացել է բացասական պատասխան: Առաջինն այն, որ զեկուցաբերների հրապարակած զեկույցը միշտ էլ խեղաթյուրվել են ՝ հակաիրնական միջոց դառնալու նպատակով:
«Համդելի»օրաթերթ
Զինյալ տգիտությունը ՝ այս անգամ Նոր Զելանդիայում
Նոր Զելանդիայում տեղի ունեցած ամենամեծ զինյալ հարձակումը տեղի է ունեցել Քրայսթչերչի երկու մզկիթներում: Նախահարձակը ինտերնետում 74 էջանոց հաղորդագրություն էր տարածել, որտեղ ներկայացրել էր գաղթականների դեմ իր ծրագիրը: Նա դեպի «Սպիտակ արևմտյան Եվրոպա» գաղթը նվազեցնելու համար, երկու զինված հարձակումներ կատարեց մզկիթների դեմ: Տարածած հաղորդագրությունում կարևոր հանգամանքը Թրամփի փառաբանումն էր, որում վերջինս համարվել է շուրջ սպիտակ ինքնության վերականգնման խորհրդանիշը:
«Մարդոմսալարի» օրաթերթ
ԱՄՆ-ը խոչընդոտել է թմրանյութերի դեմ պայքարի հարցում միջազգային համագործակցություններին
Վիեննայում ՄԱԿ-ի եվրոպական նստավայրում թմրանյութերի դեմ պայքարի շտաբի գլխավոր քարտուղարն ասել է .«ԱՄՆ-ը և մի քանի այլ երկրներ, Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելով, խոչընդոտում են թմրանյութերի դեմ պայքարի հարցում միջազգային համագործակցություններին»:
168.am
Նոր Զելանդիայի ահաբեկչությունից տուժածներին օգնելու համար հանգանակվել է ավելի քան 1,5 մլն դոլար
Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների ու զոհերի ընտանիքներին օգնություն տալու նպատակով Givealittle հիմնադրամը հավաքել է ավելի քան 1,5 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս պահին հանգանակությանը մասնակցել է 33 հազար մարդ:
«Սարսափելի կրակոցների հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել և վիրավորվել: Նրանք ունեն մեր աջակցության ու օգնության կարիքը: Հավաքված գումարը կօգտագործվի Քրայսթչերչ քաղաքում կրակողների հետևանքով մահացածների ու վիրավորների ընտանիքներին օգնելու նպատակով»,- ասվում է հիմնադրամի էջում:
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում մարտի 15-ին տեղի է ունեցել հրաձգություն, որը երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը ահաբեկչական գործողություն է անվանել: «Այժմ միանգամայն պարզ է, որ այդ հարձակումները կարելի է բնութագրել որպես ահաբեկչություն»,-ասել է նա:
Ահաբեկչության հետևանքով մահացել է 50 մարդ, վիրավորվել՝ մոտ 50-ը: Վիրավորներից 12-ը, այդ թվում և երեխաներ, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մզկիթի վրա կատարված գրոհից հետո ձերբակալվել է չորս մարդ՝ երեք տղամարդ և մեկ կին: Հրաձիգներից մեկը՝ ավստրալական ծագմամբ 28-ամյա Բրենթոն Տարանտը, 17 րոպե տեսահաղորդում է վարել նախքան մզկիթում մարդկանց վրա կրակելը:
Պատահարից առաջ նա գրել է 37-էջանոց հռչակագիր, որում բացատրել է, թե ով է ինքը և ինչու է հրաձգություն իրականացրել Քրայսթչերչի մզկիթում: Ականատեսները հայտնում են, որ գրավման պահին մզկիթներում եղել է մոտավորապես 500 մարդ: Դրանից հետո կրակոցներ են հնչել:
Հրաձգությունից հետո մզկիթների մերձակայքում կայանված ավտոմեքենաներում հայտնաբերվել են մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնցից ոչ մեկը գործի չէր դրվել:
yerkir.am
Եմենում խոլերայից գրանցվել են մահացության դեպքեր
Եմենում խոլերայի դեպքերի բռնկման հետևանքով մահացել է 12 մարդ, ավելի քան 4 հազարը վարակված են: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Մաթհար Աբբաս ալ Միրունին. տեղեկացնում է РИА Новости-ն:
Նախարարը հավելել է՝ տարվա սկզբից մինչև մարտի 12-ը խոլերայի բուժման գործում մասնագիտացած հիվանդանոցներն ու բուժհաստատությունները խոլերայի կասկածանքով ընդունել են ավելի քան 15 200 մարդու: Հիվանդությունը հաստատվել է նրանցից միայն 4200-ի մոտ:
Եմենում խոլերայի առաջացման հիմնական պատճառներից են հիգիենիկ պայմանների բացակայությունը, բժշկական գրեթե բոլոր ենթակառուցվածքների ոչնչացումը, ինչպես նաև սննդի պակասը: