ԱՄՆ-ն սպառնացել է Քրեական միջազգային ատյանին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105459-ԱՄՆ_ն_սպառնացել_է_Քրեական_միջազգային_ատյանին
Իր նախագահության օրոք, ԱՄՆ-ի նախագահը միջազգային կառույցների նկատմամբ որդեգրել է անուշադրության, քննադատելու և այդ կառույցներից դուրս գալու քաղաքականությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2019 15:24 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն սպառնացել է Քրեական միջազգային ատյանին

Իր նախագահության օրոք, ԱՄՆ-ի նախագահը միջազգային կառույցների նկատմամբ որդեգրել է անուշադրության, քննադատելու և այդ կառույցներից դուրս գալու քաղաքականությունը:

Թրամփի կողմից ՄԱԿ-ի գործունեությանն ուղղված խիստ քննադատությունները ու նույնիսկ ֆինանսական օգնությունների կրճատմամբ ու դադարեցմամբ սպառնալը, մարդու իրավուքների խորհրդից ու ՅՈՒՆԵՍԿՈ-ից դուրս գալն ու ԱՆՐՈՎԱ-ին հատկացվող օգնությունների կրճատումը, Դոնալդ Թրամփի կառավարության կողմից միջազգային կառույցների դեմ ուղղված բացասական քայլերից են համարվում: Միջազգային կառույցների դեմ ուղղված այլ քայլերի շրջանակում, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն մարտի 15-ին սպառնացել է, որ Վաշինգտոնը մուտքի արտոնագրից զրկելու է այն անձանց, ովքեր մասնակցելու են ԱՄՆ-ի զորայինների դեմ Քրեական միջազգային ատյանում աշխարհում զինյալ հակամարտությունների հետ կապված հավանական հետաքննությանը: Պոմպեոն հավաստել է.«Ես այսօր հայտարարում եմ, որ ԱՄՆ-ի կառավարությունը կիրառելու է մուտքի արտոնագրի տրման սահմանափակումների քաղաքականություն նրանց նկատմամբ, ովքեր ուղղակիորեն դերակատարություն ունեն Քրեական միջազգային ատյանի կողմից ԱՄՆ-ի զորայինների դեմ անցկացվող հետաքննությունների մեջ»:

Հետևաբար Վաշինգտոնը մտադիր է գործադրման հանձնել Քրեական միջազգային ատյանի դեմ պատժամիջոցների առաջին փուլը և մուտքի վիազայից զրկել այն ամենին, ովքեր այսպես թե այնպես դերակատարություն կունենան ԱՄՆ-ի զորայինների դեմ անցկացվելիք հետաքննություններին: Քրեական միջազգային ատյանը այն կառույցն է, որ իր ուսերին կրում է պատերազմական հանցագործություններին ու մարդկության դեմ կատարաված հանցագործություններին վերահասու լինելու պատասխանատվությունը: Այս ամենով հանդերձ, 2018թ., Սպիտակ Տունը, քննադատելով միջազգային այս դատական կառույցին, նրա դատավորներին ու դատախազներին սպառնացել է, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի զորայինների դեմ գործունեություն ծավալելու դեպքում, Վաշինգտոնի կողմից պատժամիջոցների են ենթարկվելու: 

Քրեական միջազգային ատյանի կողմից Աֆղնաստանում ամերիկացի զորայինների կատարած հանցագործություններին վերահասություն տալու հարցին Դոնալդ Թրամփի կառավարության հակադրությունը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը տեղյակ է Աֆղանստանում ԱՄՆ-ի զորայինների անմարդկային արարքների մասին: 18 տարի առաջ ԱՄՆ-ն սեպտեմբերի 11-ի հարձակումերը փոխարինելու, Ալ-Ղայիդա և Թալիվան ահաբեկչական խմբերի դեմ պայքարելու պատրվակով, բռնագրավեց Աֆղանստանը: Այդուհանդերձ, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի զորայինների ներկայությունից որոշ ժամական քիչ թե շատ անլուծելի են մնացել այս երկրի անվտանգության բարդությունները և միաժամանակ իրավիճակի բարելավման համար հեռանկարներ չկան: Աֆղանստանում Արևմուտքցի ռազմական ներկայությունը հազարավոր խաղաղ քաղաքացիների սպանությունից, Աֆղանստանի ենթակառույցների կործանումից ու այս երկրում օրըստօրե ահաբկչության տարածումից բացի, ուրիշ արդյունք չի ունեցել: Բարաք Օբամայի նախկին խորհրդատու Բեն Ռոսզն իր թութերյան էջում գրել է.«Մենք չպետք է շարունակենք անվերջանալի պատերազմը, որի նպատկներն իրականանալի չեն»: 

Այդ ընթացքում ամերիկացի զորայինները Սֆղանստանում շատ սպանություններ ու այլ հանցագործություններ են իրականացրել, որ պետք է դատապարտվեն, իսկ դրանց հեղինակները  պատժվեն: Այդուհանդերձ ԱՄՆ-ն իր զորայիններին անձեռնմխելի է համարում միջազգային ցանկացած դատական ու օրիանական հետապնդումներից: