Իրան-Չիանստան- տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի տասնյոթերորդ նիստը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105571-Իրան_Չիանստան_տնտեսական_համագործակցության_համատեղ_հանձնաժողովի_տասնյոթերորդ_նիստը
Երկուշաբթի օրը, Պեկինում մեկնարկել է Իրան-Չինաստան- տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի տասնյոթերորդ նիստը, մասնակցությամբ Իրանի տնտեսության և ֆինանսների նախարար Ֆարհադ Դեժփասանդի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2019 09:00 Asia/Tehran
  • Իրան-Չիանստան- տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի տասնյոթերորդ նիստը

Երկուշաբթի օրը, Պեկինում մեկնարկել է Իրան-Չինաստան- տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի տասնյոթերորդ նիստը, մասնակցությամբ Իրանի տնտեսության և ֆինանսների նախարար Ֆարհադ Դեժփասանդի:

Նիստում քննարկվելու են ներդրման, առևտրի, բիզնեսի, ֆինանսների ու բանկային, մաքսային և սահմանային հարցերի, կապի, էներգետիկայի և շրջակա միջավայրի, գյուղատնտեսության, սննդի անվտանգության և առողջապահության, գիտության ու կրթության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման եղանակները:

Իրան-Չինաստան տնտեսական հարաբերությունները հետապնդում են մի քանի նպատակներ, այդ թվում՝ նոր շուկաներին հասանելիությունը, միջազգային համագործակցությունների ընդլայնումը, արտադրության զարգացումը և երկկողմ առևտրի ձևավորումը:

Արևեմտյան Ասիայում Իրանի առանձնահատուկ դիրքը, տարածաշրջանի երկրներ հասնող ռելսային տրանսպորտային ցանց ունենալը, Օմանի ծովում ու Պարսից Ծոցում միջազգային ազատ ջրերին հասանելիությունը, այն առավելություններն են, որոնք Իրանին դարձրել են տարածաշրջանում տարանցման գլխավոր օղակը: Իրականում Իրանի առևտրային ուղին Մետաքսի ճանապարհը ծովային ու ցամաքային ճանապարհի հետ կապող կարևորագույն օղակն է հանդիսանում: Այդ դիրքը  կրկնապատկել է Իրան-Չինաստան առևտրային հարաբերությունների ընդլայնման նշանակությունը: Հաշվի առնելով այս իրողությունը, երկու երկիրը նպատակադրել են առևտրափոխանակումների ծավալը բարձրացնել տարեկան 60 միլիարդ դոլարի:

Չինաստանը էներգիայի սպառման մեծ շուկա է: Այդ իսկ պատճառով ներկայումս նավթը, գազն ու պետրոքիմիան Թեհրանից Պեկին արտահանվող գլխավոր նյութերն են համարվում:

Չինաստանի նավթի և քիմիական արդյունաբերության  ֆեդերացիայի միջազգային գրասենյակի տնօրեն Անդրեյ Յուն ասել է.«Չինական ընկերությունները ցանկացած պայմանում Իրանի նավթի կարիքն ունեն և շարունակելու են Իրանից նավթի գնումը: Սա սովորական ընթացք է Իրանի ու Չինաստանի միջև և ԱՄՆ-ին չի առնչվում»:

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ տարածաշրջանային ու միջազգային պայմանները որքան փոխվեն, չի փոխվելու Չինաստանի վճռակամությունը Իրանի հետ համապարփակ ստրատեգիական հարաբերություն ստեղծելու համար:

Ներկայումս ապրում ենք մի ժամանակաշրջանում, որ փշրվել է աշխարհում ԱՄՆ-ի տնտեսական մոնոպոլիան և Վաշինգտոնն անկարող է փոխել այս իրողությունը:

Չինաստանի մաքսային կազմակերպության Վիճակագրական վերլուծության կենտրոնի տնօրեն՝ Լի Կոյ Վենը հայտարարել է, որ Պեկինը դեմ է ԱՄՆ-ի  տնտեսական կամայականության և այդ երկրի ներքին օրենքները ոչ մի նշանակություն չունեն Չինաստանի համար:

Բազում ծրագրեր կան Իրան-Չինաստան տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար և պետք է փորձել այդ հարաբերություններն ընդլայնել առևտրի, ներդրման, գիտության ու տեխնոլոգիայի ոլորտներում:

Իրան-Չիանստան- տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի տասնյոթերորդ նիստի նպատակներից է կնքել դրամային ու ֆինանսական երկկողմ պայմանագիր և վերացնել բանկային խնդիրները, որպեսզի հնարավոր դառնա երկու երկրների միջև առևտրային գործարքներն իրականացնել ազգային արժույթներով:

Հիշյալ նիստի ավարտին ստորագրվելու են մի քանի փաստաթղթեր: Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն ու իր տարածաշրջանային դաշնակիցները փորձում են սահմանափակել իր տնտեսական գործընկերների հետ Իրանի առևտրային հարաբերությունները, Իրան-Չիանստան- տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի տասնյոթերորդ նիստի տնտեսական ձեռքբերումները ռազմավարական նշանակություն են ունենալու երկու երկրի հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ: