Մամուլի տեսություն 19.03.2019
Եվս մեկ օր և Իրահում նշվելու է իրանական նոր տարին: Մամուլի գլխագրերն այսօր հիմնականում պարուրված էին գարնանային տրամադրությամբ: Կան նաև վերնագրեր կառավարության աշխատանքային մեկ տարվա գործունեության մասին:
«Մարդոմսալարի» օրաթերթ
Դանդաղ քայլերով մոտենում է գարունը
Իրանական նովրուզն ունի վաղ անցյալ: Այս տոնախմբության ամենավեհ արժեքն այն է, որ չնայած բազմաթիվ վայրիվերումներին, այդ տոնը շարունակում է լեռան պես կանգում մնալ և ապրել իրանցիների սրտերում ու հոգիներում, իրանցիներն ինչպես անցյալ տարիներըին փորձում են անցնել բոլոր ավանդույթների միջով և ընդառաջ գնալ նոր տարվան ու գարնանամուտին :
«Քեյհան» օրաթերթ
Իրանական 1398 թվականի արևածագը բերելու է Արևմուտքի պատրանքների մայրամուտը
Արդեն ընդունված ավանդույթ է , որ Իրանում ամեն տորվա համար նոր անվանում ու նոր կարգախոս է հռչակվում: Չնայած իր բազմաթիվ խնդիրներին ու խոչընդոտներին, իր ավարտին է մոտենում իրանական 1397 թվականը: Անցյալ տարին կարող է ցանկացած մարդու համար հիշվել իր քաղցրություններով, դառնություններով ու փորձություններով հանդերձ: Իսկ քաղաքական առումով դա անկասկած եղել է «Արևմուտքի պատրանքների մայրամուտի տարի»:
«Իրան» օրաթերթ
Ռոհանի .«Ապագայի հետ կապված մեծ հույսեր ունեմ»
Կայացել է Իրանի կառավարության ընթացիկ տարվա վերջին նիստը: Նախագահ Հասան Ռոհանին հանդիպմանը ամփոփել է անցյալ մեկ տարվա աշխատանքները և ինչպես նախկինում էլ բազմիցս ասել էր, վստահեցրել է, որ միասնականությամբ և ձեռք-ձեռքի տված կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները:
«Քեյհան» օրաթերթ
Դեղին բաճոկանավորների հետ պետք է լինել ավելի խիստ
Դեղին բաճոկանավորների բողոքի ակցիան վերջին օրերին ավելի լայն մասշտաբներ է ստացել: Ֆրանսիայի նախագահ Մակրոնն անավարտ է թողել հանգստյան ուղևորութունը և մասնակցել է Փարիզում կայացած կառավարության նիստը: Ֆրանսիայի վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ վերջին բախումների ինտենսիվությունը ցույց է տվել, որ վերահսկիչ քայլերը եղել են անբավարար: Վարչապետի գրասենյակը նաև հայտարարել է, որ իշխանությունները նոր քայլեր են անելու ՝ անվտանգության իրավիճակը վերահսկելու համար:
«Ջավան» օրաթերթ
Իրանը նախագահը գործ է հարուցելում ԱՄՆ-ի դեմ
armenpress.am
Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցման գործընթացը աստիճանաբար մտնում է փակուղի
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ շաբաթվա ընթացքում Թուրքիայի քաղաքական օրակարգում է հայտնվել և լուրջ քննարկումների տեղիք է տվել Եվրախորհրդարանում մարտի 13-ին ընդունված զեկույցը, որով կոչ էր արվում առկախել Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները, քանի որ Թուրքիան չի համապատասխանում «Կոպենհագենյան չափանիշներին»: Այդ չափանիշներով նախատեսվում է, որ միությանը անդամակցող երկրները պետք է քաղաքական, տնտեսական ու օրենսդրական տեսանկյունից համապատասխանեցվեն ԵՄ-ին: Թուրք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն քննադատել են ԵԽ-ի զեկույցը՝ շեշտելով, որ իրականում զեկույցը որևէ իրավական նշանակություն չունի Թուրքիայի համար։
ԵՄ-ի անդամ մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ Անկարայի հետ եվրաինտեգրման բանակցությունները պետք է դադարեցվեն, քանի որ Թուրքիան օրեցօր ավելի է հեռանում Եվրոպայից և եվրոպական արժեքներից: Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածու, Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EVP) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կդադարեցնի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը։
ԵԽ-ում ընդունված զեկույցն անդրադառնում է 2016թ. հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում զանգվածային ձերբակալություններին, կալանավորումներին, մամուլի և խոսքի ազատության սահմանափակումներին։ Կոչ է արվել հրատապ միջոցներ ձեռնարկել քրդական հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Զեկույցում դատապարտվել է նաև ընդդիմադիր պատգամավորների կալանավորումը: Հատկանշական է նաև, որ զեկույցում Անկարային կոչ է արվում կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները:
Սա, իհարկե, վերջին տարիներին Թուրքիայի վերաբերյալ եվրոպական կառույցներում ընդունված միակ զեկույցը չէ: Նախորդ տարի Եվրոպական խորհրդարանը չեղարկել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացին աջակցելու նպատակով Թուրքիային 70 մլն եվրոյի դրամական օգնության տրամադրումը: Հատկանշական նաև, որ ԵՄ-ի 2019թ. բյուջեով Անկարային տրամադրվող ֆինանսական աջակցությունը զգալիորեն նվազեցվել է:
Նորություն չէ, որ Թուրքիայի և ԵՄ-ի անդամ մի շարք երկրների հարաբերությունները արդեն մի քանի տարի է, ինչ լարված են: Խնդիրները հատկապես խորացել են 2016թ, ռազմական հեղաշրջման փորձից հետո, երբ Թուրքիայում սկսվեցին զանգվածային ձերբակալություններն ու մարդու իրավունքների տարաբնույթ սահմանափակումներն ու խախտումները: Վերջին մի քանի տարիներին Թուրքիայի վերաբերյալ եվրոպական և ամերիկյան մի շարք կազմակերպությունների զեկույցներում նշվում է, որ այդ երկրում անկում են ապրում ժողովրդավարության սկզբունքները: Ավելին` եվրոպական մի շարք երկրներ նույնիսկ արգելեցին Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանին և իշխող կուսակցության ներկայացուցիչներին սահմանադրական փոփոխությունների հանրահավաքի, իսկ այնուհետև նաև ընտրությունների համար քարոզարշավ իրականացրել իրենց երկրների տարածքում: Վերջին տարիներին Թուրքիայում աստիճանաբար ամրապնդվում է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության իսլամական-ազգայնական գաղափարախոսությունը: Գաղտնիք չէ, որ Թուրքիայում ձևավորվել է կուսակցապետություն, որի գլխին էլ կանգնած է Էրդողանը: Հեղաշրջման փորձից հետո, Էրդողանն էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը, սահմանադրական բարեփոխումների միջոցով երկրի խորհրդարանական համակարգը փոխարինեց նախագահական համակարգով՝ իր ձեռքում փաստացիորեն և իրավականորեն կենտրոնացնելով պետության կառավարման ամբողջ ապարատը:
ԵՄ և Թուրքիայի միջև 2005թ. սկսված անդամակցության բանակցություններն այս պահին փաստացիորեն սառեցված են։ 2016թ. ձախողված հեղաշրջմանը հաջորդած մասսայական ձերբակալություններից ու կալանավորումներից հետո Եվրամիությունը հրաժարվեց Թուրքիայի հետ բանակցությունների շրջանակն ընդլայնելու մտադրությունից։ Ընդհանուր առմամբ՝ 2018թ. նաև որոշակի դրական տեղաշարժեր են նկատվել Թուրքիա-ԵՄ հարաբերություններում, մասնավորապես դրանք արտահայտվել են կողմերի միջև մի քանի հանդիպումներով: Սակայն պետք է շեշտել, որ Թուրքիայի և ԵՄ անդամ երկրների հարաբերությունները հիմնականում հիմնված են տնտեսական համագործակցության վրա, Թուրքիան որևէ իրական քաղաքական և գաղափարական ընդհանրություններ և կապ չունի ԵՄ անդամ երկրների հետ:
Ըստ երևույթին, ԵՄ-ի անդամ երկրները Թուրքիայի անդամակցության հարցում ի սկզբանե էլ միանշանակ դիրքորոշում չեն ունեցել: Մասնավորապես, Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը կողմ են եղել Մեծ Բրիտանիան, Բալկանյան, Բալթյան երկրները: Ի տարբերություն այդ երկրների՝ Գերմանիան, Ֆրանսիան և Ավստրիան միշտ ընդդիմացել են Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացին:
ԵՄ-ի երեք կարևորագույն երկրների նման դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ այդ երկրները ցանկանում են ունենալ ավելի ամուր և դաշնային ԵՄ, ինչպես նաև մտահոգված են նրանով, որ Թուրքիան ունի գրեթե 80 միլիոն բնակչություն, ինչը այդ երկրին կարող է հնարավորություն տալ ԵՄ կառույցներում ունենալ ձայների մեծամասնություն: Արդարություն և զարգացում կուսակցությունը իշխանության գալուց առաջ ավելի շահագրգռված էր ԵՄ-ին անդամակցելու հարցում և մի շարք բարեփոխումների փաթեթներ են ներդրել կառույցին անդամագրվելու համար։ Սակայն վերջին տարիներին, թուրքական կողմը պարբերաբար մեղադրում է եվրոպական երկրներին երկակի ստանդարտներ կիրառելու, բանակցությունները երկարաձգելու մեջ։
Բացի այդ, կրոնամշակութային և քաղաքակրթական տարբերությունները ևս առանձնահատկություններ են հաղորդում Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, քանի որ Եվրոպան երկար ժամանակ Թուրքիային համարել է որպես «օտար» իր ինքնության համար և որպես Եվրոպայի սահման: Ի հակակշիռ այս մոտեցմանը՝ Թուրքիայի իշխող վերնախավը պարբերաբար շեշտում է, որ Թուրքիան հավասարապես Եվրոպական և Ասիական պետություն է։
Ինչ վերաբերում է զեկույցում տեղ գտած՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կոչին, ապա այն տեղավորվում է ի սկզբանե ԵՄ-ի կողմից ներկայացված պահանջներից մեկի՝ հարևան պետությունների հետ հարաբերությունները կարգավորելու խնդրի տրամաբանության մեջ: Այս առումով նաև հատկանշական է Թուրքիայի նախկին վարչապետ և ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուի կողմից առաջ քաշված արտաքին քաղաքականության նոր տեսլականը, որի մաս է կազմում նաև «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքը: Չնայած նրան, որ այս սկզբունքը ժամանակավորապես որոշակի դրական տեղաշարժեր է առաջ բերել Թուրքիայի և հարևան պետությունների, այդ թվում նաև Հայաստանի հետ հարաբերություններում, սակայն երկարաժամկետ առումով, այս սկզբունքն ուղղակիորեն տապալվեց՝ օրվա իշխանության վարած հավակնոտ և ագրեսիվ քաղաքականության հետևանքով: Այսօր էլ Թուրքիան շարունակում է խնդիրներ ունենալ իր հարևան մի քանի պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, Սիրիայի, Հունաստանի, Իրաքի հետ:
Սոնա Սուքիասյան