Ռուսաստանի պաշտպանության նախարարի այցը Սիրիա`ընդգծելով ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i105618-Ռուսաստանի_պաշտպանության_նախարարի_այցը_Սիրիա_ընդգծելով_ահաբեկչության_դեմ_պայքարի_անհրաժեշտությունը
Արեւմուտքի ու նրա արաբական դաշնակիցների աջակցությամբ, 2011 թվականից ի վեր, Սիրիայում մեկնարկեց ճգնաժամը և աստիճանաբար, Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող ահաբեկչական խմբերը, Միացյալ Նահանգները եւ նրանց դաշնակիցները, տարածաշրջանի հավասարությունները Իսրայելի օգտին փոփոխելու նպատակով, սկսեցին պատերզմը Սիրիայի բանակի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2019 14:22 Asia/Tehran
  • Ռուսաստանի պաշտպանության նախարարի այցը Սիրիա`ընդգծելով ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը

Արեւմուտքի ու նրա արաբական դաշնակիցների աջակցությամբ, 2011 թվականից ի վեր, Սիրիայում մեկնարկեց ճգնաժամը և աստիճանաբար, Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող ահաբեկչական խմբերը, Միացյալ Նահանգները եւ նրանց դաշնակիցները, տարածաշրջանի հավասարությունները Իսրայելի օգտին փոփոխելու նպատակով, սկսեցին պատերզմը Սիրիայի բանակի դեմ:

Այժմ ահաբեկչական խմբերի դիրքերը լիովին խաթարված են, եւ Սիրիայի կառավարությունն իր դաշնակիցների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Հզբոլլահի օգնությամբ, պատրաստվում է երկրի մյուս շրջաններում  ավարտին հասցնել իր հաղթանակը:

Սա մղձավանջ է Արեւմուտքի եւ նրա արաբական դաշնակիցների համար, որոնք տեսնում են Սիրիայում երկար տարիներ տևած իրենց ներդրումների ձախողումը:  Մոսկվան ընդգծել է Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի վճռականությունը:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Դամասկոսում  հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հետ: 

ՌԴ պաշտպանության նախարարն ասել է, որ Ռուսաստանը աջակցություն է ցուցաբերելու Սիրիայի ժողովրդին` երկրի բոլոր շրջանների ազատագրման, տարածքային ամբողջականության, Սիրիայի ինքնիշխանության եւ անկախության ապահովման նպատակով:

Միեւնույն ժամանակ, Շոյգուն որոշ արեւմտյան երկրների մեղադրել է  Սիրիայի ճգնաժամը ավարտին հասցնելու հարցին խոչընդոտելու մեջ:

Բաշար ալ Ասադը նաեւ ընդգծել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի եւ Ռուսաստանի համագործակցությունը Սիրիայում կայունության հաստատման որոշիչ գործոններից մեկն էր:

Բաշար Ասադն ընդգծել է. «Որոշ երկրներ եւ խմբեր  միայն խոսքով են պայքարում ահաբեկչության դեմ, սակայն բոլորն էլ սատարում են այդ երեւույթին: Այդ քաղաքականությունը հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիների զոհվելուն, ահաբեկչության տարածմանը եւ Սիրիայի այլ տարածքներում ահաբեկչության ընդլայնմանը»:

2015 թ. սեպտեմբերից, Ռուսաստանն իր օդային եւ ծովային ուժերի միջոցով, ուժեղ դերակատարություն է ունեցել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում: Ռուսական օդուժի հարվածները ահաբեկիչների դիրքերի վրա մեծ կորուստներ են պատճառել ահաբեկիչներին:

Արեւմուտքը, ինչպես նաեւ Իսրայելը, մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի հոգեբանական պատերազմի միջոցով փոփոխեն Ռուսաստանի դիրքորոշմանը Սիրիայում Իրանի ներկայության հարցի վերաբերյալ  և ինչ որ ձեւով Մոսկվային մոտեցնեն իրնց: Սակայն Մոսկվան ընդգծել է Սիրիայում Իրանի կարևոր դերակատարությունը, հատկապես ահաբեկչության դեմ պայքարում: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, Աստանայի բանակցությանների գործընթացը սկսել են՝ ճգնաժամի քաղաքական լուծման նպատակով:

Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Վլադիմիր Իվանովն անդրադառնալով Սիրիայում տիրող իրավիճակին ասել է, որ եռակողմ նիստը ցույց է տալիս Իրանի կարեւորությունը եւ անփոխարինելի դերը որպես տարածաշրջանում դերակատար ուժ, որին հեշտությամբ  չի կարելի անտեսել: Պետք է ասել, որ չնայած  Դամասկոսի հետ  Մոսկվայի սերտ հարաբերություններին, ռուսները լավ գիտեն, որ Իրանը կարեւոր դերարություն է ունեցել Սիրիայում անվտանգության հաստատման հարցում:

Այսպիսով, նրանք գիտեն, որ Սիրիայի վերաբերյալ որեւէ որոշում, ներառյալ Իդլիբի նահանգի ապագա կարգավիճակը եւ տարածաշրջանում տեղակայված ահաբեկիչների դեմ ուղղված գործողությունները, պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով Իրանի տեսակետները: