Իրանի մեծարգո առաջնորդ.«ՀԳՀԾ-ի հարցում եվրոպացիենրը թիկունքից հարվածեցին»
Իրանի հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իրանական նոռուզի առաջին օրը Իմամ Ռեզայի դամբարան այցելած ուխտավորների հետ հանդիպման ընթացքում կարևոր հայտարարություններ է կատարել՝ ընթացիկ տարվա խնդիրների, Իրանի նկատմամբ արևմտյան կառավարությունների քաղաքականությունների, տնտեսության ու արտադրության զարգացման մասին:
Մեծարգո առաջնորդը ուշադրությունը կենտրոնացրել է այն խնադիրների վրա, որ մեծ նշանակություն ունեն արտաքին քաղաքականության ու արևմուտքի էությունը ճանաչելու առումով:
Մեծարգո առաջնորդի ելույթի ընթացքում արծարծված կարևոր հարցերից մեկը կայուն տնտեսության ու տնտեսական կանխարգելման փուլին հասնելու ուղեքարտեզի նկարագրումն էր: Մեծարգո առաջնորդի տեսանկյունից, այս ռազմավարական նպատակին հասնելը պայմանավորված է արևմուտքի աջակցությունից հույսը կտրելով:
ԱՄՆ-ի մեծ թվով ստրատեգիական և հետազոտակն կենտրոնների տեսանկյունից, Իրանի դեմ կոշտ պատերազմը ոչ մի արդյունք չի ունենա և չի բացառվում, որ այդ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն ներքաշվի երկարտատև մաշողական պատերազմի մեջ, ինչի համար հաջող ավարտ չի կանխատեսվում: ԱՄՆ-ի ամենահայտնի ստրատեգներից Մարկ Բալմերը, որին հիշում են որպես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության նորարարներից մեկը, իր «Իրան-ԱՄՆ. նոր մոտեցում» զեկույցի մեջ գրում է.«Իրանը վերածվել էեզակի ու բացառիկ ուժի, որին հնարավոր չէ ռազմական հարձակմամբ ու կոշտ պատերազմով կործանել: ԻԻՀ-ի համակարգի ոչնչացման միակ ելքը փափուկ պատերազմի մեխանիզմների հետապնդումը և քարոզչական հոգեբանական գործողության մարտավարության և լրատվական պայքարի դոկրտրիկանի օգտագործումն է»: Կասկած չկա, որ արևմուտքն այդ թվում ԱՄՆ-ն ու Եվրոպան բռնատիարական, զոռբայական, անտրամաբանական ու առավլեատենչական քաղաքականություն են վարում: Միջուկային խնդրի, ահաբեկչության ու մարդու իրավունքների ոլորտներում արևմուտքի հայացքների մեջ բացահայտորեն նկատվում է այդ երկստանդարտ մոտեցումը:
Իր ելույթի մեկ այլ բաժնում, ընդգծելով, որ սաուդական իշխանությունը «տարածաշրջանի աեմավատ, բռնատեր, չարագործ, նեխած ու արևմուտքից կախված իշխանությունն է», Իրանի մեծարգո առաջնորդը նշել է.«Արևմուտքցիների այդ իշխանության համար միջուկային հնարավություններ ու հրթիռների արտադրման կենտրոններ են պատրաստում, քանի որ սաուդական իշխանությունը կախված է նրանցից: Այս իրականությունները վկայում են, որ չարությունն ու խարդախությունը Եվրոպայի ու ԱՄՆ-ի էության մի մասն է»:
Այպես որ մեծարգո առաջնորդն է ասել ՀԳՀԾ-ի հարցում նույպես եվրոպացիների պարտականությունները երկնքից գետին տարբերում են նրա հետ, ինչը նրանք այժմ գործադրում են: Մեծարգո առաջնորդը Իրան-Եվրոպա ֆինանսական մեխանիզմի ստեղծումը նմանեցրել է իմաստից զուրկ դառը կատակի:
Արևմուտքի քաղաքական ու տնտեսական խաղերի նկատմամբ Իրանի ժողովրդի ճանապարհն ու նպատակը պարզ են: Այս տեսանկյունից, մեծարգո առաջնորդը իրանական 1398թ. «հնարավորությունների տարի» է համարել և անդրադառնալով Իրանի պաշտպանական գերազանցության մասին թշնամիների խոստովանությանը, հավելել է.«Պշատպանական ոլորտում Իրանի կարողությունն ու հզոր հարվածը փաստորեն զսպողական ուժն է, որ ձեռք է բերվել շրջափակումների ընթացքում: Հետևաբար տնտեսական ոլորտում նույնպես օգտագործելով շրջափակումների ընձեռած հնարավորությունը կարող ենք հասնել կանխարգելման կարողության»: