Իսրայելը ձգտում է պատերազմ հրահրել Միջին Արևելքում
Իսրայելի պառլամնետական արտահերթ ընտրությունների նախօրյակին, Բենիամին Նեթանյահուն հերթական անգամ դիմել է պատերազմ հրահրելու քաղաքականությանը:
Իսրայելի կործանիչները կկին ռմբակոծել են Գազայի գոտու տարբեր շրջանները: Սիոնիստական ռեժիմի բանակը հայտարարել է, որ երկուշաբթի գիշեր ռմբակոծել է Գազայի հյուսիսային հատվածի 15 թիրախներ: Այս քայլը իրականացվում է այն դեպքում, երբ Պաղեստինի դիմադրության խմբերը Իսրայելի հետ բանակցելու և հրադադար հաստատելու պատրաստակամություն են հայտնել: Սակայն բանակցություններն ու հրադադարը չեն ապահովում Իսրայելի շահերը և այդ ռեժիմը ցանկանում է շարունակել պատերազմն ու պատերազմական վիճակը:
Սիրիան Իսրայելի ռազմատենչության մյուս հարթակն է: Չնայած որ Սիրիայի դեմ ուղղված Իսրայելի հրթիռային հարձակումները դադարեցվել են , սակայն Գոլանի բռնազավթումը նշանակում է, որ Իսրայելը Դամասկոսի դեմ ռազմատնչական ձգտումներ ունի: Անօրինական մի քայլով, Դոնալդ Թրամփը պաշտոնապես ճանաչել է Գոլանի բարձունքների վրա Իսրայելի իշխանությունը: Մի քայլ, որ ԱՄՆ-ի արևմտյան ու արաբական դաշնակիցները չեն հովանավորել: Այդ ուղղությամբ ԵՄ խոսնակի գրասենյակը հանդես է եկել մի հաղորդագրությամբ, որում հայտարարել է.«Միությունը խի ընդունում Գոլանի բարձունքների վրա Իսրայելի իշխանությունը»:
ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Իսրայելի վերջին ռազմական քայլերը կարևոր ուղերձներ են պարունակում:
Առաջին ուղերձն այն է, որ Իսրայելը իսլամական աշխարհում կայունությունն ու ապահովությունը իր շահերի դեմ է համարում և Սիրիայում պատերազմը, Եմենի դեմ պատերազմը Գազայի դեմ պատերազմը բխում են Իսրայելի շահերից:
Երկրորդ ուղերձն այն է, որ Իսրայելը և ԱՄՆ-ի ներկա կառավարությունն արաբական աշխարհում առկա տարաձայնություններն օգտագործում են արաբական տարածքները բռնազավթելու համար: Մինչդեռ ավելի վաղ, ԱՄՆ-ն Ղոդսը հայտարարել էր Իսրայելի մայրաքաղաք և իր դեսպանատունը Թել-Ավիվից Ղոդս էր տեղափոխել: Իսկ հիմա, Թրամփը պաշտոնապես ճանաչում է Գոլանի բարձունքների վրա Իսրայելի իշխանությունը: Տեղի ունեցած քայլերն ավելի շատ արաբական երկրների ու հատկապես արաբական աշխարհի առաջնորդության հավակնորդների միջև առկա անմիաբանության, տարաձայության ու պասիվության արդյունքն են:
Երրորդ ուղերձն այն է, որ իսլամական երկրների միջև տարաձայնությունները ոչ թե իրական ու ներքին, այլ արհեստական ու արտաքին արմաներ ունեն: ԱՄՆ-ն ու Իսրայելը սպառնալիք ներկայացնելով իսլամի շիա դավանանքն ապահովում են ԱՄՆ-ի տնտեսական և Իսրայելի զավթողական շահերը: Հետևաբար Միջին Արևելքի տարածաշրջանում պատերազմը ոչ միայն վետ երևույթ չէ, այլև Վաշինգտոնի ու Թել-Ավիվի «կարիքն» է: Այժմ, երբ երկու շաբաթ ժամանակ է մնացել Իսրայելի պառլամենտական արտահերթ ընտրություններին, այս կարիքը Նեթանյահույի համար հասել է ամենաբարձր մակարդակի, քանի որ օկուպացված տարածքներում առավել քան երբևէ թուլացել են Լիքուդ կուսակցության դիրքերը: Ուստի այս պայմաններում կարող ենք ակնկալել ավելի խիստ բռնություններ և նոր ու ավելի մեծ պատերազմ՝ Իսրայելի առանցքով ու ԱՄՆ-ի աջակցությամբ: